2022
Ես որոշում եմ լսել Նրան
Մարտ 2022 թ․


«Ես որոշում եմ լսել Նրան», Լիահոնա, մարտ./Ապրիլ 2022 թ.։

Վերջին Օրերի Սրբերի ձայները. Հավատքի կանայք

Ես որոշում եմ լսել Նրան

Երբ մի քույր իր վկայության ժամանակ նշեց տորթ բառը, ես նայեցի վերև և սկսեցի ուշադիր լինել:

Նկար
սեղանի վրա դրված բանալիներ, իսկ կինը աղոթում է հետին պլանում

Ես ծնվել եմ Եկեղեցու անդամ ընտանիքում, ուստի հաճախել եմ Երեխաների միության և երիտասարդական միջոցառումներին: Երգերի և դասերի շնորհիվ ես բավականություն էի ստանում Երեխաների միությունից:

Սակայն պատանեկության տարիներին՝ ուրիշ ծուխ տեղափոխվելուց հետո, հավատարիմ լինելու իմ ցանկությունը սկսեց մարել: Համարյա ամեն շաբաթ հաճախում էի երիտասարդների միջոցառումներին, բայց ինձ հեռու էի պահում ինձ և ակտիվ մասնակցություն չէի դրսևորում: Կիրակի օրը բավականություն չէի ստանում եկեղեցուն մասնակցելուց, բայց երբեմն հաճախում էի: Ես հասկացա, որ ես իրապես դարձի չեմ եկել դեպի ավետարանն ու նրա ուսմունքները: Ես չունեի իմ սեփական վկայությունը:

Ինչպես միշտ, ծոմի և վկայության մի ժողովի ժամանակ ես չէի կենտրոնանում և միտքս թափառում էր: Ես իսկապես չէի լսում, երբ ծխի անդամները վկայություն էին բերում, բայց յուրաքանչյուրի վերջում ասում էի՝ ամեն: Հետո մի քույր բարձրացավ ամբիոն և սկսեց բերել իր վկայությունը: Երբ նա նշեց տորթ բառը, ես նայեցի վերև և սկսեցի ուշադիր լսել:

«Ես միշտ խոսում եմ Երկնային Հոր հետ, նույնիսկ, երբ տորթ եմ թխում», - ասաց նա: «Ես մի փոքր աղոթքով խնդրում եմ, որ տորթը բարձրանա և լավ ստացվի: Ես գիտեմ՝ Նա պատասխանում է մեր աղոթքներին»։

Ես շատ կարևորություն չտվեցի այդ վկայությանը մինչև այն պահը, երբ մենք պետք է խանութ գնայինք՝ մթերք գնելու և չէինք կարողանում գործի դնել մեր մեքենայի շարժիչը: Այդ պահին ես հիշեցի այդ քրոջ խոսքերը: Ուստի ես վերադարձա իմ ննջասենյակ, որպեսզի օգնություն խնդրեմ Աստծուց մեր մեքենայի գործարկման համար: Ես ծնկի իջա և աղոթեցի: Ավարտելուց հետո վերցրի մեքենայի բանալիները և միացրի շարժիչը: Եվ այդ ժամանակ եկավ իմ աղոթքի պատասխանը՝ մեքենայի շարժիչը սկսեց աշխատել:

Պարզ աղոթքի այդ պատասխանի շնորհիվ, ես, որ համարյա դադարել էի հավատարիմ լինել, անցում կատարեցի մեկ այլ ուղու վրա, որն ինձ օգնեց ձեռք բերել անձնական վկայություն և լիովին դարձի գալ դեպի ավետարանը: Իմ սիրելի Երեխաների միության երգի «Ես զգում եմ իմ Փրկիչի սերը» բառերը 1 դարձան ավելին, քան պարզապես երգի բառեր: Դրանք դարձան զգացմունքներ, որոնք ես իսկապես ունեմ:

Ես հիմա աղոթում եմ ամեն ինչի մասին: Եվ չնայած պատասխանը կամ ժամանակը միշտ չէ, որ իմ ցանկացածն է, այնուամենայնիվ, ես որոշում եմ լսել Նրան, երբ հիշում եմ Նեփիի խոսքերը. «Բայց ահա, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է միշտ աղոթեք և չթուլանաք» (2 Նեփի 32.9):

Հղում

  1. Տես «I Feel My Savior’s Love», Children’s Songbook, 74–75:

Տպել