«Նմանություններ Հովսեփի և Հիսուս Քրիստոսի միջև», Լիահոնա, մարտ./ապրիլ 2022 թ.։
Եկ, հետևիր ինձ
Նմանություններ Հովսեփի և Հիսուս Քրիստոսի միջև
Հին Կտակարանը պարունակում է բազմաթիվ մարգարեություններ, պատմություններ և խորհրդանիշներ, որոնք կանխագուշակում են Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի կյանքն ու առաքելությունը: Այս պատմություններից մեկը Հովսեփի պատմությունն է:
Հովսեփը |
Հիսուս Քրիստոս |
Հովսեփը հովիվ էր (տես Ծննդոց 37.2): |
Քրիստոսի անուններից մեկն է՝ «բարի հովիվը» (Հովհաննես 10.11): |
Հովսեփին ստրկության վաճառեցին Եգիպտոս (տես Ծննդոց 37.26–28): |
Հիսուսին մատնեցին 30 արծաթի համար՝ ստրուկի գինը (տես Ելից 21.32, Մատթեոս 26.15): |
Հովսեփի եղբայրները չճանաչեցին նրան, երբ Եգիպտոս եկան՝ մթերք գնելու (տես Ծննդոց 42.7–8): |
Քրիստոսի ժողովուրդը չճանաչեց Նրան որպես Փրկիչ (տես Ղուկաս 4.22, 28–29, Հովհաննես 1.10): |
Հովսեփը բացահայտեց, թե ով էր ինքը, երբ նրա եղբայրները երկրորդ անգամ եկան խոսելու նրա հետ (տես Ծննդոց 45.1–5): |
Քրիստոսը կհայտնվի Իսրայելին՝ Իր Երկրորդ Գալուստի ժամանակ (տես Մատթեոս 24.30–31, Վարդապետություն և Ուխտեր 88.104): |
Հետևելով Աստծո ուղղորդմանը՝ Հովսեփը բավականաչափ հաց ուներ՝ Եգիպտոսը սովից փրկելու համար (տես Ծննդոց 47.13–19): |
Հիսուս Քրիստոսն է «կեանքի հացը» (Հովհաննես 6.35, տես հատված 51): |