Սեմինարիա
Դաս 139. Վարդապետություն և Ուխտեր 130. Ուսուցանեք Փրկչի ավետարանը


«Դաս 139․ Վարդապետություն և Ուխտեր 130․ Ուսուցանեք Փրկչի Ավետարանը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 130», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

Դաս 139. Վարդապետություն և Ուխտեր 129–132

Վարդապետություն և Ուխտեր 130

Ուսուցանեք Փրկչի ավետարանը

Հիսուսն ուսուցանում է ժողովրդին

Ավետարանը հնարավոր է արդյունավետորեն ուսուցանել մեծ ժողովների կամ փոքր, մտերիմ հավաքների ժամանակ: Փրկիչը, ինչպես և Մարգարե Ջոզեֆ Սմիթը, երկու մեթոդներն էլ օգտագործել է Իր ծառայության ընթացքում: Վարդապետություն և Ուխտեր 130 բաժնի տեքստը պարունակում է Մարգարեի որոշ ուսմունքներ՝ ուղղված Ռեյմուսում (Իլլինոյս) ապրող Սրբերի փոքր հավաքին: Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին պատրաստվել ուսուցանելու Հիսուս Քրիստոսի վարդապետության տարրերը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հետևյալ ուսումնական վարժությունները նախատեսված են օգնելու ուսանողներին ուսուցանել դասի տարբեր հատվածները: Եթե նախընտրում եք չհանձնարարել ուսանողներին պատրաստվել ուսուցանելու, ծանոթացեք «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնի նյութերին՝ գտնելու ուսուցանելու վերաբերյալ գաղափարներ, որոնք դուք կարող եք օգտագործել։

Հիսուս Քրիստոս` Վարդապետ Ուսուցիչը

Դասը սկսեք ցուցադրելով Հիսուս Քրիստոսի պատկերը, որտեղ Նա ուսուցանում է մարդկանց և առաջարկեք ուսանողներին պատկերացնել, թե ինչ կզգային, եթե լինեին այնտեղ: Կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք, եթե ներկա լինեիք այնտեղ, երբ Հիսուսն ուսուցանում էր:

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ է Փրկիչն այդքան արդյունավետորեն ուսուցանել:

Բացատրեք, որ մենք՝ որպես Փրկչի Եկեղեցու անդամներ, բազմաթիվ հնարավորություններ ունենք ուսուցանելու Նրա ավետարանը: Կարող եք նաև ցուցադրել Առաջին Նախագահության հետևյալ ուղերձն ուսուցման վերաբերյալ.

Առաջին Նախագահությունից

Սիրելի եղբայրներ և քույրեր,

Ինչ փառահեղ հնարավորություն ունեք ուսուցանելու Հիսուս Քրիստոսի ավետարանը: Անկախ նրանից՝ դուք ուսուցանելու հատուկ կոչում ունեք, թե ոչ, դուք ուսուցիչ եք: Որպես Վարդապետ Ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի աշակերտ, դուք հնարավորություն ունեք կիսվելու Նրա լույսով, ուր էլ որ լինեք՝ տանը, եկեղեցում, ձեր ընկերների շրջապատում և ուրիշներին սպասավորելիս: Ավետարանի ուսուցումը սուրբ վստահություն է: Դա Տիրոջ աշխատանքի կարևոր մասն է, և այն հնարավորինս արդյունավետ է, երբ մենք դա անում ենք Նրա ձևով: (Ուսուցանեք Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում [2022], 1)

  • Ի՞նչ հնարավորություններ ունեն դեռահասները՝ ուսուցանելու և վկայելու Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:

Բացատրեք ուսանողներին, որ իրենք հնարավորություն կունենան համառոտ դաս պատրաստել Վարդապետություն և Ուխտեր 130 բաժնի որոշ ուսմունքներից և ուսուցանել իրենց դասն ուրիշներին: Եթե դուք ծրագրում եք մի քանի ուսանողի հանձնարարել ուսուցանել ամբողջ դասարանին, ապա նրանց վստահեցրեք, որ չեք խնդրի որևէ մեկին անել դա առանց իր ցանկության:

Նախքան ուսանողները կսկսեն պատրաստել դասերը, կարող եք կիսվել հետևյալ պատմական տեղեկությամբ:

1843 թ. ապրիլի 2-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հանդիպեց Սրբերին Ռեյմուսում (Իլինոյս), որը գտնվում է Նավուից մոտ 20 մղոն հեռավորության վրա: Ջոզեֆն ուսուցանեց ավետարանի մի քանի ճշմարտություն, այդ թվում՝ մանրամասներ Աստվածագլխի մասին, այս կյանքում գիտելիք ձեռք բերելու կարևորության մասին և, թե ինչպես մենք կարող ենք ստանալ Աստծո օրհնությունները: Մարգարեի ուսմունքները գրանցված են Վարդապետություն և Ուխտերի 130 բաժնում։

Պատրաստվեք ուսուցանել

աշխատաթերթի պատկերակՈրպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել ուսուցմանը, բաժանեք «Ուսուցանեք ճշմարտություններ Վարդապետություն և Ուխտեր 130 բաժնից» վերնագրով աշխատաթերթը: Դասարանի անդամներին առաջարկեք ուղղորդում ստանալու համար հետևել դասի նախապատրաստման քայլերին: Քանի որ Վարդապետություն և Ուխտեր 130.22–23 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են, գուցե անհրաժեշտ լինի խնդրել մի քանի ուսանողի աշխատել այդ թեմայի շուրջ, որպեսզի ապահովեն այդ հատվածների ուսուցումը դասի ընթացքում:

Երբ ուսանողները պատրաստվում են, շրջեք սենյակում և անհրաժեշտության դեպքում օգնեք։ Կարող եք մի քանի խորհուրդ տալ, թե նրանք ինչ կարող են օգտագործել, որպեսզի օգնեն ուրիշներին ակտիվորեն մասնակցել ուսուցմանը: Դրանք կարող են ներառել քննարկման հարցեր, պատկերավոր նյութեր, առարկաներ, անձնական փորձի փոխանակում կամ գրավոր վարժություններ:

Ուսուցանեք ճշմարտությունները Վարդապետություն և Ուխտեր 130 բաժնից

Դասի նախապատրաստություն․

Քայլ 1․ Ընտրեք ստորև ներկայացված ուսումնասիրության թեմաներից մեկը և ուսումնասիրեք տրամադրված նյութերը: Կարդալու ընթացքում ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգուց ստացված մտքերին, գաղափարներին և տպավորություններին: Կարող եք նաև գտնել այլ նյութեր՝ ձեր ընտրած թեմայի վերաբերյալ ձեր ընկալումը խորացնելու համար:

Քայլ 2․ Ստեղծեք հինգից յոթ րոպեանոց դասի պլան՝ ձեր ընտրած թեմայի համար: Կարող եք օգտագործել հետևյալ հարցերից մի քանիսը, որոնք կօգնեն ձեզ պատրաստել դասի պլանը.

  • Այս ճշմարտություններն ինչպե՞ս կարող են կամ պետք է ազդեն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունների վրա:

  • Ինչպե՞ս կարող եմ օգտագործել սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը, որպեսզի օգնեմ ուրիշներին ավելի լավ հասկանալ այս թեման:

  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի օգնեմ ուրիշներին ներգրավվել և ակտիվորեն մասնակցել դասին:

  • Ո՞ր փորձառություններով կարող եմ կիսվել կամ ինչի՞ մասին կարող եմ վկայել:

  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի օգնեմ ուրիշներին կիրառել այս թեման իրենց կյանքում:

Թեմաներ և նյութեր՝ ուսումնասիրության համար.

Տարբերակ 1. Գիտելիքն ու բանականությունը բարձրանում են մեզ հետ հարության ժամանակ:

Նյութեր՝ ուսումնասիրության համար․

Վարդապետություն և Ուխտեր 130․18–19, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 88․118, 93․36

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Ա. Մաքսվելը (1926–2004) ուսուցանել է.

Երեց Նիլ Ա. Մաքսվել

Եթե մի պահ խորհենք, թե ինչ կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ, պարզ է դառնում, որ մեր բանականությունը կբարձրանա մեզ հետ, նկատի ունեմ, ոչ միայն պարզապես մեր բանականության գործակիցը (IQ), այլ նաև ճշմարտությունն ընդունելու և կիրառելու ունակությունը։ Մեր տաղանդները, հատկանիշներն ու հմտությունները կբարձրանան մեզ հետ, իհարկե, նաև սովորելու մեր ունակությունը, ինքնակարգապահության աստիճանը և աշխատելու մեր կարողությունը: (Նիլ Ա. Մաքսվել, Եվ դրանով մենք նրանց կստուգենք [1982], 12)

Տարբերակ 2. Մենք օրհնություններ ենք ստանում Աստծուց՝ հնազանդվելով Նրա օրենքներին:

Նյութեր՝ ուսումնասիրության համար․

Վարդապետություն և Ուխտեր 130․20–21, տես նաև Հովհաննես 7․17, Վարդապետություն և Ուխտեր 82․10

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն

Եթե դուք իսկապես ցանկանում եք որոշակի օրհնություն ստանալ, ապա ավելի լավ է պարզեք, թե որ օրենքներն են կարգավորում այդ օրհնության ստացումը, ապա աշխատեք հնազանդվել այդ օրենքներին: (Ռասել Մ. Նելսոն, «The Mission and Ministry of the Savior: A Discussion with Elder Russell M. NelsonEnsign, հունիս 2005, 19)

Տարբերակ 3. Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ունեն մսից և ոսկորից մարմին: Սուրբ Հոգին հոգեղեն անձնավորություն է։

Նյութեր՝ ուսումնասիրության համար․

Վարդապետություն և Ուխտեր 130.22–23, տես նաև Մատթեոս 3.13–17, Գործք 7.55–56

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Մենք հավատում ենք, որ այս երեք աստվածային անձինք, որոնք կազմում են մեկ Աստվածագլուխ, մեկ են մարդկային ընտանիքի փրկության նպատակներով, գործելակերպով, վկայությամբ և պարտավորություններով: Մենք հավատում ենք, որ Նրանք լցված են ողորմության և սիրո, արդարության և շնորհի, համբերության, ներողամտության և փրկագնման նույն աստվածային զգացումով: Կարծում եմ, ճիշտ կլինի ասել՝ մենք հավատում ենք, որ Նրանք մեկ են՝ ամեն մի էական և հավերժական հատկանիշով, բացի հավատալուց, որ Նրանք երեք անձնավորություններ են՝ միավորված մեկ էության մեջ։ … Մենք հայտարարում ենք, որ սուրբ գրություններից ակնհայտ է դառնում, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին առանձին անձնավորություններ են, երեք աստվածային էակներ: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «The Only True God and Jesus Christ Whom He Hath SentԼիահոնա, նոյ. 2007, 40–41)

Ուսուցանելու փորձառություն

դասընթացի պատկերակ Ուսանողներին փոխանցեք, որ իրենց ներդրումը գնահատվում է. Երբ ուսանողները կիսվում են իրենց պատրաստած դասերով, օգնեք նրանց իմանալ, որ իրենց ներդրումը դասին արժևորվում և գնահատվում է: Սրա վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Զգացնել տվեք, որ արժևորում եք ուսանողներին՝ մինչև նրանք կարտահայտվեն կամ երբ կբարձրացնեն ձեռքը» դասընթացը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ․ Սիրեք նրանց, ում ուսուցանում եք ուսուցողական նյութում։

Երբ ժամանակ տրամադրեք ուսանողներին՝ պատրաստելու դասի պլանը, մի քանի ուսանողի առաջարկեք ուսուցանել իրենց դասերը դասարանին: Կարող եք նաև ուսանողներին բաժանել փոքր խմբերի, որպեսզի միմյանց ուսուցանելու հնարավորություն ունենան: Ուսանողների կողմից դասի անցկացման ժամանակ խրախուսեք դասարանի մնացած անդամներին հարգանք դրսևորել և լիովին ներգրավվել ուսումնական գործընթացում: Եթե որևէ ուսանողի հարմար չէ ուսուցանել սեմինարիայում կամ եթե ժամանակը թույլ չի տալիս, որպեսզի բոլորն ուսուցանելու հնարավորություն ստանան, խրախուսեք նրանց փորձել ուսուցանել տանը, եկեղեցական միջավայրում կամ ընկերոջը: Այս դասն ավարտելու համար կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կօգնի ձեզ ձեր ներկայիս իրավիճակներում:

  • Ի՞նչ սովորեցիք այսօր Փրկչի ավետարանն ուսուցանելու մասին:

  • Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելու հնարավորություններից օգտվելն ինչպե՞ս կօգնի ձեզ հիմա և ապագայում:

վարդապետության սերտման հատվածի պատկերակՎարդապետություն և Ուխտերի 130․22–23 հատվածները սուրբ գրությունների սերտման հատվածներ են։ Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:

Մտապահեք

Կարող եք օգնել ուսանողներին մտապահել Վարդապետություն և Ուխտեր 130.22–23 հատվածների սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը և կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Այս հատվածի սուրբ գրության հիմնական արտահայտությունն է՝ «Հայրն ունի մսից ու ոսկորից մարմին …, Որդին՝ նույնպես. բայց Սուրբ Հոգին … Հոգեղեն անձնավորություն է»։ Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: