«Բարելավեք ավետարանի ուսումնասիրությունը», Իմ ուխտի արահետը (2020)
«Բարելավեք ավետարանի ուսումնասիրությունը», Իմ ուխտի արահետը
Բարելավեք ավետարանի ուսումնասիրությունը
Կարևոր է հաճախ աղոթել և ուսումնասիրել սուրբ գրությունները անհատապես և ձեր ընտանիքի հետ (հնարավորության դեպքում)։ Եթե անեք դա, դուք կզգաք Հոգին և կգտնեք առաջնորդություն ձեր առօրյա կյանքում։
-
Սովորեք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության և աղոթքի միջոցով Փրկչին ավելի մոտենալու մասին։ Կարող եք օգտվել հետևյալ նյութերից․
-
Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար։ Այս նյութը կարող է ուղեցույց լինել սուրբ գրությունների ձեր ամենօրյա ուսումնասիրության ժամանակ։
-
«Հաճախ աղոթեք» և «Ուսումնասիրեք սուրբ գրությունները»՝ Քարոզիր Իմ Ավետարանը. Հիսուս Քրիստոսի Ավետարանով կիսվելու ուղեցույց (2023), 81-82։
-
-
Եթե դեռ չունեք, ապա ներբեռնեք Ավետարանի գրադարան հավելվածը կամ այցելեք ChurchofJesusChrist.org կայքը, որպեսզի գտնեք ելույթներ, հոդվածներ, տեսանյութեր և այլն։ Անդրոիդ սարքի օգտագործման դեպքում կարող եք ներբեռնել հավելվածը Google Play store-ից։ iOS սարքի օգտագործման դեպքում կարող եք ներբեռնել հավելվածը Apple App Store-ից։
-
Եկեղեցու ամսագրերը կարող են օգնել ձեզ հետևել Փրկչին՝ որպես Նրա Եկեղեցու անդամ։
-
Եկեղեցու երեք ամսագրերն են․ Լիահոնա՝ չափահասների համար, Երիտասարդներին զորացնելու համար՝ երիտասարդների համար և Ընկեր՝ երեխաների համար։ Դուք կարող եք անվճար մուտք գործել դրանց թվայնացված տարբերակը Ավետարանի գրադարան հավելվածի «Ամսագրեր» բաժնում։ Եթե դուք նոր անդամ եք և նախընտրում եք տպագիր օրինակը, կապ հաստատեք ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ՝ անվճար մեկ տարվա բաժանորդագրության համար։
-
-
Եթե դուք 18-30 տարեկան չափահաս երիտասարդ եք, ծանոթացեք ինստիտուտի ծրագրի հետ՝ կարդալով «Ինստիտուտի նպատակը» ChurchofJesusChrist.org կայքում և ծանոթացեք ՉԵ շաբաթական պարբերականի հետ, որը գտնվում է Ավետարանի գրադարանում։
-
Նվիրվեք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությանը, հատկապես Մորմոնի Գրքի, և աղոթքին (տես Գործք 17.11)։