«Հաղթահարեք հուսահատությունը և անհաջողությունները», Իմ ուխտի արահետը (2020)
«Հաղթահարեք հուսահատությունը և անհաջողությունները», Իմ ուխտի արահետը
Հաղթահարեք հուսահատությունը և անհաջողությունները
Կյանքը կարող է դժվար լինել, և նորմալ է հուսահատվելը, սխալներ թույլ տալը և հարցեր ունենալը։ Երբ ապավինեք Տիրոջը, դուք կկարողանաք հաղթահարել ձեր դժվարությունները և գտնել խաղաղություն ու երջանկություն։
-
Սովորեք օրհնությունների և զորության մասին, որ բխում է Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելուց։ Քննարկեք անդամի հետ, թե ինչ է նա անում ավետարանում ամուր մնալու համար, երբ ամեն ինչ դժվարանում է։ Կարող եք օգտվել հետևյալ նյութերից.
-
«Հաղթահարենք հուսահատությունը», Ensign, հուլիս 2019, միայն թվայնացված հոդված։
-
Գերագույն համաժողովի ուղերձներ հուսահատությունը հաղթահարելու մասին (տես Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ինչպես կոտրված անոթը», Լիահոնա, նոյ. 2013, 40-42, Ռեյնա Ի. Ըբարթո, «Ամպերի և արևի շողերի միջով, Տեր մնա ինձ հետ», Լիահոնա, նոյ. 2019, 57-60)։
-
-
Քննարկեք, թե ուր գնալ՝ ձեր հարցերի պատասխանները և դժվարությունների ժամանակ օգնություն ստանալու համար։ Խորհեք այս տարբերակներից մի քանիսի շուրջ. ուսումնասիրել սուրբ գրությունները, խոսել անդամների կամ եպիսկոպոսի հետ, օգտագործել ChurchofJesusChrist.org-ի ռեսուրսները և, որ ամենակարևորն է, խնդրել Աստծուն աղոթքով։