Ամրացնել նոր անդամներին
Ընկերացեք ձեր ծխի անդամների հետ


«Ընկերացեք ձեր ծխի անդամների հետ», Իմ ուխտի արահետը (2020)

«Ընկերացեք ձեր ծխի անդամների հետ», Իմ ուխտի արահետը

կանայք միասին ծիծաղում են

Ընկերացեք ձեր ծխի անդամների հետ

Պողոս առաքյալն ուսուցանել է, որ երբ միանում եք Սրբերի ժողովին, դուք այլևս «օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի հետ համաքաղաքացիներ» (Եփեսացիս 2.19

Եկեղեցու անդամների յուրաքանչյուր ժողով նման է մի մեծ ընտանիքի, որտեղ դուք կգտնեք ընկերություն և աջակցություն։ Ժամանակ տրամադրեք, որ ընկերներ դառնաք որոշ անդամների հետ։

  • Եթե ունեք բջջային սարք, ապա ներբեռնեք Անդամի գործիքներ հավելվածը։ Անդրոիդ սարքի օգտագործման դեպքում կարող եք ներբեռնել հավելվածը Google Play store-ից։ iOS սարքի օգտագործման դեպքում կարող եք ներբեռնել հավելվածը Apple App Store-ից։ Անդամի գործիքներ հավելվածը ներբեռնելուց հետո մուտքագրեք Եկեղեցու ձեր հաշիվը։ Հավելվածում դուք կարող եք փնտրել ձեր ծխի մարդկանց կոնտակտային տվյալները։

  • Անդամի գործիքներ հավելվածում գտեք ձեր հաշիվը, թարմացրեք ձեր կոնտակտային տվյալները և ավելացրեք ձեր լուսանկարը։ Համոզվեք, որ վերանայել և թարմացրել եք Ուխտի արահետի առաջընթացի տվյալները։

  • Ավելի լավ ճանաչեք ձեր ղեկավարներին (եպիսկոպոս, երեցների քվորումի նախագահ, Սփոփող միության նախագահ, Երեխաների միության նախագահ և Ահարոնյան Քահանայության քվորում և Երիտասարդ կանանց ղեկավարներ) և ձեր դասարանի կամ քվորումի անդամներին։ Զրուցեք նրանց հետ առաջիկա միջոցառումների, հետագա դասերի և ծառայության հնարավորությունների մասին։