«Կիսվեք Ավետարանով», Իմ ուխտի արահետը (2020)
«Կիսվեք ավետարանով», Իմ ուխտի արահետը
Կիսվեք ավետարանով
Մտածեք այն օրհնությունների մասին, որ ավետարանը բերել է ձեր կյանքում։ Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր բոլոր զավակները զգան ավետարանի ուրախությունը։ Կիսվեք ձեր բացահայտած ուրախությամբ ընտանիքի անդամների և ընկերների հետ և հրավիրեք նրանց միանալ ձեզ եկեղեցում։
-
Սովորեք ուրիշների հետ ավետարանով կիսվելու ուղիների մասին։ Կարող եք օգտվել հետևյալ նյութերից.
-
«Միսիոներական աշխատանք» և «Միսիոներական աշխատանք կատարելու գաղափարներ»՝ Սովորենք և ծառայենք Եկեղեցում, 17-19։
-
Տես 4-րդ դասը. «Ամբողջ կյանքում դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները», Քարոզիր Իմ Ավետարանը. Հիսուս Քրիստոսի Ավետարանով կիսվելու ուղեցույց (2023), 91-92։
-
Մտածեք, թե ում հետ կարող եք կիսվել ավետարանով և ինչպես կարող է ավետարանը օրհնել նրանց կյանքը։ Ավետարանով կիսվելիս ուշադրություն դարձրեք ձեր ստացած օրհնությունների վրա։
-
Որպեսզի ստանաք գաղափարներ, որոնք կամրացնեն ձեր վկայությունը և կօգնեն կիսվել ավետարանով ուրիշների հետ՝ գրանցվեք․ Ավետարանով ապրելու նամակներ։
-
Եթե դուք երեխա եք, երիտասարդ կամ չափահաս ամուրի, մտածեք ապագայում լիաժամկետ ուսուցման միսիայում կամ լրիվ կամ կես դրույքով ծառայողական միսիայում ծառայելու հնարավորության մասին։