Ամրացնել նոր անդամներին
Հանգստության օրը սուրբ պահեք


«Հանգստության օրը սուրբ պահեք», Իմ ուխտի արահետը (2020)

«Հանգստության օրը սուրբ պահեք», Իմ ուխտի արահետը

Եկեղեցու դասարան

Հանգստության օրը սուրբ պահեք

Ամեն կիրակի դուք հնարավորություն ունեք ցույց տալու ձեր սերը Աստծո հանդեպ՝ այդ օրը ձեր կատարած գործերով։ Դուք ցույց եք տալիս այդ սերը՝ հաճախելով եկեղեցի, ճաշակելով հաղորդությունը և ծառայելով ուրիշներին։ Երբ ճաշակում եք հաղորդությունը, դուք հիշում եք Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը և նորոգում եք այն սուրբ ուխտերը, որ կապել եք մկրտության ժամանակ։

  • Սովորեք ամեն շաբաթ հաղորդություն ընդունելու, ձեր վկայությունը բերելու և հանգստության օրը սուրբ պահելու կարևորության մասին։ Կարող եք օգտվել հետևյալ նյութերից․

  • Բերելով ձեր վկայությունը՝ դուք ամրացնում եք այն: Կարող եք կիսվել ձեր վկայությամբ հաջորդ վկայության ժողովի ժամանակ։