Ամրացնել նոր անդամներին
Ստացեք տաճարային երաշխավորագիր՝ փոխարինող մկրտությունների և հաստատումների համար


«Ստացեք տաճարային երաշխավորագիր՝ փոխարինող մկրտությունների և հաստատումների համար», Իմ ուխտի արահետը (2020)

«Ստացեք տաճարային երաշխավորագիր՝ փոխարինող մկրտությունների և հաստատումների համար», Իմ ուխտի արահետը

երիտասարդ կինը և երիտասարդ տղամարդը նայում են տաճարային քարտերին

Ստացեք տաճարային երաշխավորագիր՝ փոխարինող մկրտությունների և հաստատումների համար

Տաճարում դուք կարող եք օգնել ձեր նախնիներին ստանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնությունները՝ մկրտվելով նրանց փոխարեն։ Տաճար մտնելու համար ձեզ անհրաժեշտ կլինի տաճարային երաշխավորագիր, որը կարելի է ձեռք բերել եպիսկոպոսի հետ հանդիպելով։

  • Սովորեք տաճարների կարևորության և տաճարային երաշխավորագիր ունենալու մասին։ Կարող եք օգտվել հետևյալ նյութերից.

  • Խոսեք եպիսկոպոսի կամ նրա քարտուղարի հետ հարցազրույցի մասին, որպեսզի ստանաք ձեր տաճարային երաշխավորագիրը՝ փոխարինող մկրտությունների և հաստատումների համար։ Հարցազրույցի ժամանակ ձեզ կտան նմանատիպ հարցեր, որոնք տրվել են նախքան մկրտվելը։ Նույնիսկ եթե դուք չեք ապրում տաճարի մոտ, երաշխավորագիր ունենալը կարող է օգնել ձեզ պատրաստվել այն ժամանակի համար, երբ դուք կգնաք։ Սովորեք, թե որոնք են այդ հարցերը Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ելույթից (տես «Ամփոփիչ ելույթ», Լիահոնա, նոյ. 2019, 121)։

  • Հնարավորության դեպքում որոշեք տաճարի այցելության օրը, երբ մկրտություններ կկատարեք ձեր մահացած նախնիների համար։