«Ստացեք ձեր օժտումը», Իմ ուխտի արահետը (2020)
«Ստացեք ձեր օժտումը», Իմ ուխտի արահետը
Ստացեք ձեր օժտումը
Եթե դուք չափահաս եք, մեկ տարի անդամ լինելուց հետո դուք կարող եք ձեռք բերել տաճարային երաշխավորագիր, որը թույլ կտա ձեզ մասնակցել լրացուցիչ տաճարային արարողություններին։ Տաճարում դուք կստանաք օժտում կոչվող արարողությունը։ Օժտման արարողության ժամանակ դուք ավելին կսովորեք Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին և կհրավիրվեք սուրբ ուխտեր կապել ձեր Երկնային Հոր հետ։ Այդ ուխտերը պահելը ավելի մեծ ուրախություն և աստվածային զորություն կբերի ձեր կյանքում։ Ձեզ օժտվելուց հետո դուք կարող եք ստանալ այս արարողությունը ձեր նախնիների փոխարեն։
-
Սովորեք օժտման և տաճարների կարևորության մասին։ Կարող եք օգտվել հետևյալ նյութերից.
-
«Տաճարային օժտման մասին», temples.ChurchofJesusChrist.org։
-
«Ինչպե՞ս կարող է իմ ընտանիքը վերադառնալ ապրելու Աստծո հետ», «Ո՞րն է տաճարի նպատակը» և «Ի՞նչ է տաճարային օժտումը» Ընտանիքներ և տաճարներ-ում, 2–5, 9–10, 21։
-
«Պատրաստվեք Տիրոջ տուն մտնելու համար», temples.ChurchofJesusChrist.org։
-
-
Երբ մոտենա ձեր մկրտության առաջին տարեդարձը, սկսեք հաճախել տաճարների նախապատրաստական դասընթացներին։ Ծրագրեք հարցազրույց եպիսկոպոսի հետ՝ տաճարային երաշխավորագիր ստանալու համար։
-
Տաճարում հանդիպում գրանցեք, որպեսզի ստանաք ձեր օժտումը։