Միսիայի կոչումներ
Գլուխ 9․ Գտեք մարդկանց՝ ուսուցանելու համար


«Գլուխ 9․ Գտեք մարդկանց՝ ուսուցանելու համար», Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)

«Գլուխ 9», Քարոզիր Իմ ավետարանը

Նկար
Բարի Հովիվը, Դել Փարսոն

Գլուխ 9

Գտեք մարդկանց՝ ուսուցանելու համար

Մտածեք այս մասին

  • Ինչպե՞ս կարող եմ հավատք գործադրել առ Քրիստոսը, որպեսզի գտնեմ մարդկանց՝ ուսուցանելու համար:

  • Ինչպե՞ս կարող ենք ընդլայնել մեր տեսլականը և բարելավել մեր ծրագրերը, որպեսզի գտնենք մարդկանց՝ ուսուցանելու համար։

  • Ինչպե՞ս կարող եմ աճել իմ կարողության և վստահության մեջ, որպեսզի խոսեմ այն մարդկանց հետ, որոնց հանդիպում եմ ամեն օր:

  • Ինչպե՞ս կարող ենք միավորվել անդամների հետ, որպեսզի կիսվենք ավետարանով:

  • Մենք ի՞նչ պետք է անենք, երբ ուղղորդման հայտեր ենք ստանում։

  • Որո՞նք են ուսուցանելու համար մարդկանց գտնելու այն մի քանի գաղափարները, որոնք մենք դեռ չենք փորձել:

Հարություն առաց Փրկիչն Իր աշակերտներին ասել է. «Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս 28․19, տես նաև Մարկոս 16․15 հատվածը)։ Տերը կրկնել է այս հանձնառությունը մեր օրերում և ասել է. «Գնացեք աշխարհով մեկ [և] քարոզեք իմ ավետարանը» (Վարդապետություն և Ուխտեր 68.8, տես նաև 50.14 հատվածը):

Միսիոներական աշխատանքը՝ մարդկանց գտնելն է, նրանց ուսուցանելը և օգնելը, որպեսզի պատրաստվեն մկրտությանը։ Դուք կկատարեք Տիրոջ ավետարանն ուսուցանելու և նորադարձներին մկրտելու Նրա հանձնառությունը, երբ «գտնեք նրանց, ովքեր կընդունեն ձեզ» (Վարդապետություն և Ուխտեր 42.8): Ոչինչ տեղի չի ունենում միսիոներական աշխատանքում, մինչև մենք չենք գտնում որևէ մեկին ուսուցանելու համար: Անընդհատ հետևեք ավետարանը ներկայացնելու հնարավորություններին: Սովորեք օգտագործել այն եղանակները, որոնք արդյունավետ են ձեր տարածքում:

Մարդկանց գտնելու համար հատկապես կարևոր է աշխատել անդամների հետ: Աշխատեք ջանասիրաբար, որպեսզի վաստակեք նրանց վստահությունը: Երբ անդամները վստահեն միսիոներներին, ավելի հավանական է, որ նրանք կառաջարկեն իրենց ընկերներին և ընտանիքի անդամներին հանդիպել ձեզ հետ: Ավելի հավանական է, որ այս մարդիկ դարձի գան դեպի Տերը, մկրտվեն և առաջադիմեն ավետարանի ուղով:

Մարդկանց գտնելը տեղի կունենա ըստ ավետարանը լսելու մարդու պատրաստակամության: Ժամանակահատվածը յուրաքանչյուր անձի համար տարբեր է լինելու: Կարող եք մարդկանց գտնել մեկ անգամ շփվելով նրանց հետ կամ բազմաթիվ շփումների արդյունքում։ Նախքան ավետարանի լուրջ ուսումնասիրությունը սկսելը շատ մարդիկ մի քանի անգամ շփվում են միսիոներների կամ Եկեղեցու անդամների հետ։ Մի երկմտեք կրկին կապվել նրանց հետ:

Մարդկանց գտնելու ձեր ջանքերը կարող են իրենց պտուղները տալ ձեզ տեղափոխվելուց կամ նույնիսկ ձեր միսիան ավարտելուց հետո: Անկախ ժամանակից կամ արդյունքից, Տերը երախտապարտ է ձեր ջանքերի համար:

Այս գլուխը համառոտ շարադրում է մարդկանց գտնելու սկզբունքներն ու գաղափարները։ Այս սկզբունքները համընդհանուր են: Այնուամենայնիվ, միսիոներներին և միսիայի ղեկավարներին կարող է անհրաժեշտ լինել դրանք հարմարացնել իրենց հանգամանքներին:

Հավատք գործադրեք, որպեսզի գտնեք մարդկանց՝ ուսուցանելու համար

Որտեղ էլ որ դուք ծառայեք, Տերը կանչել է ձեզ աշխատելու «հոգիների փրկության համար» (Վարդապետություն և Ուխտեր 100.4): Դա անելու համար դուք պետք է հավատք գործադրեք առ Քրիստոսը, որպեսզի գտնեք մարդկանց՝ ուսուցանելու համար, և, որպեսզի նրանք կարողանան Քրիստոսին հետևելու և մկրտվելու ընտրություն կատարեն:

Հավատքը գործողության և զորության սկզբունք է: Հավատացեք, որ Տերը պատրաստում է մարդկանց՝ վերականգնված ավետարանն ընդունելու համար: Համբերատար վստահեք, որ Նա կառաջնորդի ձեզ դեպի իրենց, կամ կառաջնորդի նրանց դեպի ձեզ: Գործեք՝ համաձայն ձեր հավատքի, սահմանելով նպատակներ, կազմելով ծրագրեր և իրականացնելով ձեր ծրագրերը՝ ուղղված ուսուցանելու համար մարդկանց գտնելուն (տես տես գլուխ 8-ը):

Նկար
միսիոներներն աղոթում են

Աղոթեք հավատքով, երբ դուք փնտրում եք Աստծո օգնությունը, որպեսզի գտնեք մարդկանց՝ ուսուցանելու համար: Առաջնորդելով իր առաքելությունը դեպի զորամացիներ, Ալման աղոթեց. «Ո՜վ Տեր, խնդրում եմ շնորհիր մեզ, որ մենք կարողանանք հաջողություն ունենալ՝ նրանց կրկին Քրիստոսով դեպի քեզ բերելու: Ահա, ո՜վ Տեր, նրանց հոգիներն արժեքավոր են … ․ հետևաբար, ո՜վ Տեր, տուր մեզ զորություն և իմաստություն, որ կարողանանք [նրանց] կրկին բերել քեզ մոտ» (Ալմա 31․34–35

Մարդիկ, որոնց դուք հանդիպում եք, հաճախ չեն հասկանում, որ որոնում են վերականգնված ավետարանը, քանի դեռ չեն գտել այն: Օրինակ՝ մի նորադարձ ասաց. «Երբ ես լսեցի ավետարանը, այն իմ սրտում լրացրեց մի բաց, որի գոյության մասին ես չգիտեի»: Մեկ ուրիշն ասաց. «Ես ավարտեցի որոնումը, որի մասին ես չգիտեի»: Ուրիշներն ակտիվորեն փնտրում են ճշմարտությունը, սակայն չգիտեն, թե որտեղ գտնել այն (տես Վարդապետություն և Ուխտեր 123.12):

Փնտրեք Հոգու առաջնորդությունը, երբ փնտրում եք մարդկանց՝ ուսուցանելու համար: Մարդկանց Հոգով գտնելը նույնքան կարևոր է, որքան Հոգով ուսուցանելը: Հավատացեք, որ կիմանաք, թե ինչպես գտնել նրանց, ովքեր կընդունեն ձեզ:

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ

Ձեր տարածքում կարող են լինել անդամներ, ովքեր դարձի են եկել դեպի Եկեղեցին: Հարցրեք, թե ինչպես են նրանք կապ հաստատել Եկեղեցու հետ: Նրանց պատասխանները կարող են ձեզ գաղափարներ տալ, թե ինչպես գտնել մարդկանց: Նաև հարցրեք, թե ինչպես են նրանք հասկացել, որ միսիոներներն իրենց ճշմարտությունն են ուսուցանում: Ամփոփեք նրանց փորձառություններն ուսումնասիրության ձեր օրագրում:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ինչպե՞ս են Աստծո զավակները պատրաստվել և առաջնորդվել դեպի վերականգնված ավետարանը:

Ընդլայնեք ծրագրեր կազմելու ձեր տեսլականը՝ ուղղված մարդկանց գտնելուն։

Երբ դուք փնտրում եք մարդկանց՝ ուսուցանելու համար, տեղյակ եղեք ժամանակացույց կազմելու և պլանավորման միջև եղած տարբերության մասին: Ժամանակացույց կազմելը ձեր գրքույկում օրակարգը լրացնելն է։ Ծրագրելը՝ աղոթքով նպատակաուղղված ջանքեր գործադրելն է, որն ուղղված է մարդկանց վրա կենտրոնանալու և նրանց գտնելու լավագույն եղանակաների գործածմանը։

Ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում ճիշտ գործունեությունը կարող է օգնել ձեզ գտնել մարդկանց՝ ուսուցանելու համար: Տվեք ձեզ հետևյալ հարցերը ․

  • Որտե՞ղ կարող ենք հանդիպել մարդկանց, որոնց Տերը հավանաբար պատրաստում է:

  • Որո՞նք են օրվա կամ շաբաթվա որոշակի ժամերին մարդկանց գտնելու համար այն լավագույն վայրերն ու գործողության տեսակները:

  • Ինչպե՞ս կարող ենք հենց հիմա սեր ցուցաբերել, ծառայել նրանց կամ արժեքավորել նրանց կյանքը:

  • Ինչպե՞ս կարող ենք օգտագործել անձնական ուժեղ կողմերը, հմտությունները և տաղանդները՝ նրանց ոգեշնչելու համար:

  • Որո՞նք են ձեր պահուստային ծրագրերը, եթե ինչ-որ բան չստացվի:

Փորձեք ճանաչել այն եղանակները, որոնցով Տերը պատրաստում է մարդկանց: Արդյո՞ք նրանք պատրաստ են խոսել ձեզ հետ: Նրանք փնտո՞ւմ են օգնություն կամ մխիթարություն:

Մտածեք այն գտնելու եղանակների մասին, որոնք հաջողել են։ Որտե՞ղ է եղել առաջին շփումը: Արդյո՞ք այդ ջանքերը ներառում էին տեղի անդամներին: Օգտագործվե՞լ են տեխնոլոգիաներ:

Սկսեք ձեր պլանավորումը՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչպես կարող եք օրհնել մարդկանց, և ձեր ժամանակացույցը կձևավորվի:

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ

Ձեր զուգընկերոջ հետ օգտագործեք ստորև բերված աղյուսակը, որպեսզի գնահատեք ուսուցանելու համար մարդկանց գտնելու ձեր ջանքերը: Ծրագրեք՝ փորձելով մի քանի գաղափարներ, որոնք նոր են ձեզ համար:

Գտնելու ջանքեր

Երբեմն

Հաճախ

Գրեթե միշտ

Մենք ծանոթանում ենք անդամների հետ և աջակցում նրանց ավետարանով կիսվելու իրենց ջանքերում, ներառյալ նոր անդամներին, երիտասարդներին, նրանց, ովքեր պատրաստվում են միսիոներական ծառայության, վերադարձած միսիոներներին, մասնակի անդամ ընտանիքներին և ապագա երեցներին:

Մենք աշխատում ենք վաստակել անդամների վստահությունը, որպեսզի նրանք անկաշկանդ առաջարկեն մեզ հանդիպել իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին:

Մենք աշխատում ենք ծխի ղեկավարների հետ շաբաթական համակարգման ժողովներում, որպեսզի աջակցենք մեր գտնելու ջանքերին և պարզենք, թե արդյոք կան մարդիկ, որոնց հետ կարող ենք կապ հաստատել:

Մենք աշխատում ենք մարդկանց հետ, որոնք ներկայումս ուսուցանվում են կամ ուսուցանվել են նախկինում և այն ուղղորդված մարդկանց հետ, ում անհրաժեշտ է գտնել սոցիալական ցանցերում։

Մենք ամեն օր խոսում ենք այնքան շատ մարդկանց հետ, որքան կարող ենք:

Մենք հոգևորապես պատրաստվում և աղոթքով խնդրում ենք Աստծո օգնությունը, երբ ծրագրում ենք գտնել մարդկանց՝ ուսուցանելու համար:

Մենք հավատում ենք, որ Տերը պատրաստում է մարդկանց, որպեսզի մենք նրանց ուսուցանենք:

Մենք մտածում ենք, թե ինչպես օգնել մարդկանց, ում հետ հանդիպում ենք, զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը:

Մենք սահմանել ենք շաբաթական և ամենօրյա մարդկանց գտնելու հատուկ նպատակներ (տես գլուխ 8-ը):

Մենք մշտապես փնտրում ենք մարդկանց՝ ուսուցանելու համար:

Մենք ստեղծագործ ենք և օգտագործում ենք մարդկանց գտնելու տարբեր եղանակներ: Մենք նոր եղանակներ ենք փորձում և խուսափում ենք գործողությունների առօրյա կրկնությունից։

Մենք ծրագրում ենք հատկապես գտնել մարդկանց: Մենք ծրագրում ենք, թե երբ, որտեղ և ինչպես ենք կենտրոնանալու:

Մենք մտածում ենք, թե որոնք են օրվա լավագույն ժամերն ու վայրերը, որպեսզի գտնենք մարդկանց՝ ուսուցանելու համար:

Մենք մտածում ենք, թե մարդկանց գտնելու համար որ գործողություններն էին անցյալում արդյունավետ։

Մենք հարմարեցնում ենք մարդկանց գտնելու մեր ծրագրերն ըստ անհրաժեշտության և ունենում ենք պահուստային ծրագրեր, երբ ծրագրված իրադարձությունները ձախողվում են։

Մենք օգտագործում ենք Preach My Gospel հավելվածը՝ մարդկանց գտնելու, նպատակներ սահմանելու և ծրագրեր կազմելու, ինչպես նաև մեր գրառումներն ամեն օր վերանայելու և թարմացնելու համար:

Մենք օգտագործում ենք մեր անձնական տաղանդներն ու ուժեղ կողմերը, որպեսզի օգնենք գտնել մարդկանց:

Մենք ծրագրում ենք, թե երբ և ինչպես կօգտագործենք սոցիալական ցանցերը և այլ տեխնոլոգիաները, որպեսզի գտնենք մարդկանց՝ ուսուցանելու համար։

Մենք օգտագործում ենք արշավները սոցիալական ցանցերում և տեղային առաջարկները, որոնք համապատասխանում են մեր տարածքի մարդկանց հետաքրքրություններին և կարիքներին:

Մենք արագ արձագանքում ենք առցանց հարցումներին և հաղորդագրություններին այն մարդկանցից, ովքեր կարող են հետաքրքրված լինել:

Մենք նախապես ծրագրում ենք մեր հրապարակումները սոցիալական ցանցերում և աշխատում ենք անդամների հետ՝ նրանց համացանցում գտնելու համար:

Ջանասեր եղեք մարդկանց գտնելու հարցում

Մշտապես ջանք գործադրեք՝ մարդկանց գտնելու համար

Վերականգնված Եկեղեցու առաջին օրերից Տերը բազմիցս հրահանգել է մի խումբ եղբայրների ճամփորդելու ընթացքում (ի դեպ) ուսուցանել Իր ավետարանը։ Նա ցանկանում էր, որ նրանք օգտագործեն ավետարանով կիսվելու ցանկացած հնարավորություն (տես Վարդապետություն և Ուխտեր 52․9–10, 22–23, 25–27 հատվածները)։

Կիրառեք այս ցուցումը մարդկանց գտնելու ձեր ջանքերում: Օրվա ընթացքում եռանդուն ջանք գործադրեք մարդկանց գտնելու համար: Ծրագրեք ձեր ջանքերը մարդկանց գտնելու համար, ինչպես նաև փնտրեք հանպատրաստից հնարավորություններ: Ուսուցանելու համար նոր մարդկանց գտնելու կարիքը միշտ կա։

Ոգեշնչում փնտրեք և պատրաստ եղեք օգտագործել տարբեր եղանակներ: Կենտրոնացեք այն եղանակների վրա, որոնք առավել արդյունավետ են ձեր տարածքում:

Նկար
Քրիստոսը կանչում է Պետրոսին և Անդրեասին, Ջեյմս Թ․ Հարվուդ

Պահեք ձկնորսական կարթը ջրի մեջ

Միսիոներների աշխատանքի վերաբերյալ Նախագահ Դալլին Հ. Օուքսն ասել է.

«Մեզանից ոչ ոք չպետք է նմանվի այն ձկնորսին, ով կարծում է, որ ամբողջ օրը ձկնորսություն է արել, երբ իրականում նա իր ժամանակի մեծ մասը ծախսել է ջուրը մտնելու և դուրս գալու, ճաշելու և իր սարքավորումներով զբաղվելու համար: Ձկնորսության հաջողությունը կախված է նրանից, թե որքան երկար է ձեր ձկնորսական կարթը մնում ջրի մեջ, այլ ոչ թե նրանից, թե որքան երկար ժամանակ եք դուք անցկացնում ձեր բնակարանից դուրս: Որոշ ձկնորսներ տասներկու ժամով բացակայում են տնից, սակայն նրանց ձկնորսական կարթը տաս ժամ մնում է ջրի մեջ: Այլ ձկնորսներ տասներկու ժամով բացակայում են տնից, սակայն նրանց ձկնորսական կարթը միայն երկու ժամ է մնում է ջրի մեջ: Ձկնորսների այս տեսակը կարող է զարմանալ, թե ինչու իրենք չեն ունենում նույն հաջողությունը, ինչ ուրիշները:

«Նույն սկզբունքը վերաբերում է միսիոներներին, որոնց Վարդապետն անվանել է «մարդկանց որսորդներ» [Մատթեոս 4.19]: Միսիոների ձկնորսական կարթը պետք է ընկնի ջուրն այն պահին, երբ նա դուրս է գալիս իր բնակարանից» (սեմինար միսիայի նոր նախագահների համար, 20 հունիսի, 2000):

Նկար
մի քանի ձկնորսական ձողեր

Երեց Քվենթին Լ. Քուքն ընդլայնել է այս համեմատությունը: Նա ուսուցանել է․ բացի «ձկնորսական կարթը ջրի մեջ» ավելի երկար պահելուց, միսիոներները, ովքեր գտնում են մարդկանց՝ ուսուցանելու համար, «մշտապես մի քանի ձկնորսական կարթ են պահում ջրի մեջ: …

Նրանք բացահայտում և կապ են հաստատում մասնակի անդամ ընտանիքների հետ:

Նրանք [Preach My Gospel հավելվածի] միջոցով փնտրում են մարդկանց, ում նախկինում ուսուցանել են, որպեսզի կապ հաստատեն նրանց հետ հեռախոսով և տեքստային հաղորդագրություններով:

Նրանք իրենց ծառայությունն են առաջարկում անդամներին, մարդկանց, ում նախկինում ուսուցանել են, մարդկանց, ում ներկայումս ուսուցանում են և ընդհանուր համայնքին: …

Նրանք օգնում են անդամներին ստեղծել ավետարանական ուղերձներ, որպեսզի կիսվեն իրենց… սոցիալական ցանցերում:

Նրանք ուղղորրդման հայտեր են ստանում այն մարդկանցից, ում այցելում և ուսուցանում են» («Եղեք հոգևոր հետաքննիչներ և ազդեցիկ մարդիկ», միսիոներական հոգևոր հավաք, 10 սեպտեմբերի, 2020, շեշտադրումն ավելացված է):

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ

Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով կարող եք օրվա ընթացքում ավելի երկար պահել ձեր «ձկնորսական կարթը ջրի մեջ»:

  • Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով դուք կարող եք մի քանի ձկնորսական կարթ պահել ջրի մեջ, երբ գտնում եք մարդկանց՝ ուսուցանելու համար:

  • Preach My Gospel հավելվածի ո՞ր գործառույթները կարող են օգնել քեզ:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել տեխնոլոգիաները, որոնք կօգնեն ձեզ ջրի մեջ մի քանի ձկնորսական կարթ պահել:

Խոսեք բոլորի հետ

Զարգացրեք դեպի Քրիստոսը հոգիներ բերելու խորը ցանկությունը (տես Մոսիա 28.3 հատվածը): Երբ դուք զգաք այս ցանկությունը, ձեր սերն ու մտահոգությունը կարտացոլվեն մարդկանց գտնելու ձեր ջանքերում: Ձեր սերը նույնպես կարտացոլվի ձեր զրույցներում։

Ամեն օր խոսեք այնքան շատ մարդկանց հետ, որքան կարող եք: Խոսեք նրանց հետ, ուր էլ որ գնաք: Եթե անհրաժեշտ է, գնացեք տնից տուն: Տերը հրահանգել է Եկեղեցու վաղեմի երեցներից մի քանիսին. «Բացեք ձեր բերանները, որպեսզի հռչակեք իմ ավետարանը»: Այնուհետև նա խոստացել է, որ նրանց բերանները «պիտի լցվեն» այն խոսքերով, որոնք պետք է ուսուցանեն (Վարդապետություն և Ուխտեր 30.5, տես նաև 33.7–10 հատվածները):

Նմանապես, Տերն ասել է Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին. «Բարձրացրեք ձեր ձայնը դեպի այս ժողովուրդը. ասեք այն մտքերը, որոնք ես կդնեմ ձեր սրտերում»: Այնուհետև նա խոստացել է. «… այն նույն պահին տրվելու է ձեզ, թե ինչ պիտի ասեք» (Վարդապետություն և Ուխտեր 100.5–6):

Երբ դուք հանդիպեք մարդկանց, հաճախ կզգաք, որ Հոգին օգնում է ձեզ իմանալ, թե ինչ ասել: Այնուամենայնիվ, եթե հուշում չեք զգում, պարզապես սկսեք ինչ-որ տեղից, գուցե հարց տալով և լսելով նրանց պատասխանը (տես «Գտեք մարդկանց ամենուր» այս գլխում): Կամ գուցե խոսեք Տեր Հիսուս Քրիստոսի կամ Ջոզեֆ Սմիթի՝ Աստծո մարգարե լինելու կոչման մասին:

Հետևյալ գաղափարները կարող են օգնել, երբ զրուցում եք ձեզ հանդիպած մարդկանց հետ․

  • Եղեք ջերմ, անկեղծ և ընկերական: Անձի հետ կապ հաստատելու և զրույց սկսելու եղանակներ փնտրեք։

  • Անկեղծորեն լսեք, թե ինչ են ասում մարդիկ: Ձգտեք հասկանալ յուրաքանչյուր անձի կարիքներն ու հետաքրքրությունները: Անհրաժեշտության դեպքում առաջարկեք անձնական օգնություն:

  • Մտածեք, թե ինչպես կարող է ավետարանն օգնել հոգալ նրանց կարիքները: Այնուհետև ուսուցանեք ավետարանի հիմնական ճշմարտությունը և առաջարկեք նրանց ավելին իմանալ: Կիսվեք նրանով, թե ինչպես կարող է վերականգնված ավետարանն ավելի մեծ հույս և իմաստ բերել նրանց կյանք:

  • Հարցրեք նրանց ընտանիքների մասին։ Օգնեք նրանց տեսնել, թե ինչպես կարող է վերականգնված ավետարանն օրհնել իրենց ընտանիքները: Առաջարկեք օգնել նրանց գտնելու իրենց մահացած նախնիների անունները:

  • Առաջարկեք նրանց գալ հաղորդության ժողովին:

  • Առաջարկեք գրքույկներ կամ Եկեղեցու այլ տպագիր և թվային նյութեր:

  • Կիսվեք նրանց հետ ձեր միսիոներական նպատակով և ձեր միսիայում ծառայելու որոշմամբ։

Այս սկզբունքները վերաբերում են նաև անդամների հետ ձեր հարաբերություններին:

Բնական է, որ մարդկանց հետ խոսելիս կա որոշակի տագնապ։ Աղոթեք հավատքի և քաջության համար՝ ուսուցանելու վերականգնված ավետարանը: Ցանկացած մարդ, ում հանդիպում եք, ձեր եղբայրն է կամ քույրն աստծո ընտանիքում: Հիշեք, որ Նա «չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի Իրեն, սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին … բոլորը նույնն են Աստծո համար» (2 Նեփի 26․33

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Կարդացեք Վիկտոր Մանուել Կաբրերայի «Անարատ ջրի ծարավ» պատմությունը Ensign, օգ. 2001, 60–61: Դա անելիս ուշադրություն դարձրեք, թե նա ինչպես էր պատրաստ ընդունել միսիոներներին և ինչպես միսիոներներն օգտագործեցին նրան ավետարանն ուսուցանելու չծրագրված հնարավորությունը:

  • Ինչքանո՞վ էր այդ մարդը պատրաստ ընդունելու վերականգնված ավետարանը:

  • Ի՞նչ կլիներ, եթե երեցները չկիսվեին ավետարանի ուղերձով:

  • Վերանայեք այն, ինչ արել եք նախորդ օրը: Դուք խոսե՞լ եք այնքան շատ մարդկանց հետ, որքան կարող էիք: Եթե ոչ, ապա նպատակներ սահմանեք և ծրագրեր կազմեք այսօր ավելի շատ մարդկանց հետ խոսելու համար:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Հետևյալ հատվածներից ի՞նչ կարող եք սովորել այն մասին, թե ինպես գտնել մարդկանց՝ ուսուցանելու համար։ Ի՞նչ կարող եք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչ պետք է ուսուցանեք: Ի՞նչ է խոստանում Տերը:

Միավորվեք անդամների հետ

«Հրավիրելով բոլորին ընդունել ավետարանը՝ փրկության և վեհացման աշխատանքի մի մասն է» (Ընդհանուր ձեռնարկ, 23.0): Աշխատեք Եկեղեցու անդամների հետ, որպեսզի գտնեք մարդկանց՝ ուսուցանելու համար: Երբ անդամները որևէ մեկին ուղղորդում են դեպի ձեզ, այնուհետև մասնակցում են դասերին, առավել հավանական է, որ նրանք կմկրտվեն և ակտիվ կմնան Եկեղեցում:

Ամուր հարաբերություններ ստեղծեք տեղի ղեկավարների հետ

Ամուր հարաբերություններ ստեղծեք եպիսկոպոսության և ծխի այլ ղեկավարների հետ: Ծխի միսիայի ղեկավարը (եթե կանչված է) և երեցների քվորումի ու Սփոփող Միության նախագահությունները ձեր շփման առաջնային մարդիկ են: Փնտրեք նրանց առաջնորդությունը և աջակցեք նրանց շաբաթական համակարգման ժողովներում (տես գլուխ 13-ը):

Շաբաթական համակարգման ժողովների ժամանակ աշխատեք քահանաների քվորումի օգնականի և տարիքով ամենամեծ Երիտասարդ կանանց դասարանի նախագահի հետ։ Այս երիտասարդները կարևոր դեր ունեն ավետարանով կիսվելու գործընթացում: Օգնեք նրանց խրախուսել քվորումի և դասարանի անդամներին կիսվել ավետարանով: Եղանակներից մեկն այն է, որ երիտասարդներն իրենց ընկերներին հրավիրեն միջոցառումների:

Պարբերաբար հարցրեք ինքներդ ձեզ. «Արդյո՞ք ես օրհնություն եմ տեղի ղեկավարների համար»: Զարգացրեք «Ինչպե՞ս կարող եմ օգնել» տրամադրվածությունը: Ինչպես Ամմոնը դա արեց Մորմոնի Գրքում, մոտեցեք տեղի ղեկավարներին ծառայություն մատուցելու տրամադրվածությամբ (տես Ալմա 17.23–25 հատվածները):

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը միսիայի ղեկավարներին ուսուցանել է. «Հուսով եմ, որ դուք կսովորեք սիրել տեղի ղեկավարներին և անդամներին: Բարձրացրեք և ոգեշնչեք նրանց: Հնարավոր չէ ավելին շեշտել միսիոներների ոգևորությունն անդամների կայունության և սիրառատ ջանքերի հետ կապելու ձեր կարողությունը: Ձեր հաջողությունը մեծ արագությամբ կմեծանա» («Իմ սրտի հույսերը», սեմինար միսիայի նոր ղեկավարների համար, 23 հունիսի, 2019):

Նկար
միսիոներներն ուսուցանում են կանանց

Աջակցեք անդամներին ավետարանով կիսվելու իրենց ջանքերում

Կան բազմաթիվ եղանակներ, որով կարելի է աջակցել և խրախուսել անդամներին ավետարանով կիսվելու համար: Օգնեք նրանց մտածել, թե ինչպես է ավետարանն օրհնել իրենց կյանքը: Խրախուսեք նրանց «բարձր պահել [իրենց] լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին» (3 Նեփի 18.24):

Օգնեք անդամներին կիրառել սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքները: Այս սկզբունքները կիրառելու սովորական և բնական եղանակների օրինակներ բերեք:

Սիրեք։ Աստծո հանդեպ սեր ցուցաբերելու եղանակներից մեկը Նրա զավակներին սիրելն ու նրանց ծառայելն է: Խրախուսեք անդամներին սիրով օգնության հասնել ընտանիքի անդամներին, ընկերներին, հարևաններին և այլ մարդկանց: Սերն արտահայտելու ցանկացած ջանք կարևոր եղանակ է՝ պահելու Աստծո հետ կապած իրենց ուխտերը (տես Մոսիա 18.9–10 հատվածները):

Կիսվեք։ Աստծո և Նրա զավակների հանդեպ ունեցած իրենց սիրո շնորհիվ անդամները, բնականաբար, ցանկանում են կիսվել Նրա տված օրհնություններով (տես Հովհաննես 13.34–35 հատվածները): Խրախուսեք անդամներին պատմել ուրիշներին այն մասին, թե ինչպես է ավետարանն օրհնում իրենց կյանքը: Խրախուսեք նրանց խոսել Փրկչի և Նրա ազդեցության մասին: Օգնեք նրանց զգալ այն ուրախությունը, որը գալիս է իրենց սիրով, ժամանակով և կյանքի իրադարձություններով կիսվելուց։ Օգնեք նրանց սովորել, թե ինչպես կարելի է կիսվել սովորական և բնական եղանակներով, որը պարզապես այն է, ինչ նրանք արդեն անում են։

Նկար
Երեց Գարի Ի. Սթիվենսոն

«Մենք բոլորս ինչ-որ բաներով կիսվում ենք ուրիշների հետ: Մենք դա հաճախ ենք անում: Մենք կիսվում ենք, թե ինչ ֆիլմեր և ուտելիք ենք սիրում, կիսվում ենք մեր տեսած ծիծաղելի բաներով, մեր այցելած վայրերով, արվեստով, որը գնահատում ենք, ոգեշնչող մեջբերումներով:

Ինչպե՞ս կարող ենք պարզապես ավելացնել այն ցուցակը, որով մենք արդեն կիսվում ենք, թե ինչն ենք սիրում Հիսուս Քրիստոսի ավետարանում: … Ավետարանի վերաբերյալ մեր դրական փորձառություններով մյուսների հետ կիսվելով՝ մենք մասնակցում ենք Փրկիչի մեծ հանձնարարությանը» (Գարի Ի. Սթիվենսոն, «Սիրեք, կիսվեք, հրավիրեք», Լիահոնա, մայիս 2022, 86):

Հրավիրեք: Փրկիչը բոլորին հրավիրում է ընդունել Իր ավետարանը և պատրաստվել հավերժական կյանքին (տես Ալմա 5.33–34 հատվածները): Ինչպես կիսվելը, այնպես էլ հրավիրելը հաճախ նշանակում է ընտանիքին, ընկերներին և հարևաններին պարզապես ներառել այն բանում, ինչ անդամներն արդեն անում են: Խրախուսեք անդամներին մարդկանց առաջարկելու համար աղոթել հետևյալ եղանակներով.

  • Եկեք և տեսեք։ Առաջարկեք մարդկանց «գալ և տեսնել» օրհնությունները, որոնք նրանք կարող են ստանալ Հիսուս Քրիստոսի, Նրա ավետարանի և Նրա Եկեղեցու միջոցով:

  • Եկեք և ծառայեք։ Առաջարկեք մարդկանց «գալ և ծառայել» կարիքավորներին:

  • Եկեք և պատկանեք։ Առաջարկեք մարդկանց «գալ ու պատկանել» որպես Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անդամներ:

Երեց Գարի Ի. Սթիվենսոնն ասել է. «Հարյուրավոր հրավերներ կան, որոնք կարող ենք ուղղել ուրիշներին: Մենք կարող ենք հրավիրել ուրիշներին «գալ և տեսնել» հաղորդության արարողություն, ծխի միջոցառում, առցանց տեսահոլովակ, որը բացատրում է Հիսուս Քրիստոսի ավետարանը: «Եկեք և տեսեք» առաջարկը կարող է հրավիրել կարդալ Մորմոնի գիրքը կամ այցելել մի նոր տաճար բաց դռների օրը՝ նախքան նվիրագործումը: Երբեմն հրավերը մի բան է, որը մենք ուղղում ենք ներս՝ հրավեր ինքներս մեզ․ այն մեզ տալիս է շրջապատող հնարավորությունների գիտակցում և ըստ դրա գործելու տեսլական» («Սիրեք, կիսվեք, հրավիրեք», 86)։

Չմոռանաք օգնել երիտասարդներին սիրել, կիսվել և հրավիրել: Երիտասարդները հատկապես օժտված են սիրել իրենց ընկերներին, կիսվել այն ամենով, ինչ կա իրենց սրտում և հրավիրելու նրանց միջոցառումների:

Օգնեք անդամներին հասկանալ, որ սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքներով ապրելու ցանկացած ջանք դրական է, անկախ նրանից՝ մարդը հանդիպում է միսիոներների հետ կամ միանում Եկեղեցուն, թե ոչ:

Օգնեք անդամներին ավետարանով կիսվելիս հիմնվել իրենց ուժեղ կողմերի վրա։ Ոմանք հիանալի են գտնում մարդկանց՝ ուսուցանելու համար, իսկ ոմանք հիանալի ուսուցիչներ են: Ոմանք ընկերների հետ շփվելու բնական կարողություն ունեն, իսկ ուրիշները սիրում են աղոթել իրենց ընկերների համար: Օգնեք նրանց տեսնել, որ յուրաքանչյուրի մասնակցության համար կան բազմաթիվ եղանակներ:

Անդամներին այցելեք հստակ նպատակով։ Ցույց տվեք, որ դուք ջերմեռանդ ներգրավված եք մարդկանց գտնելու և ուսուցանելու աշխատանքի մեջ: Հարգեք նրանց ժամանակն ու ժամանակացույցը:

Մի քանի անդամ կարող է ողջունել, որ դուք ուղերձ ուսուցանեք դասերից մեկի ընթացքում: Ավետարանի ճշմարտությունները փոխում են կյանքը: Ավետարանի մասին անդամների հասկացողության ամրապնդումը կմեծացնի նրանց վստահությունը ձեր հանդեպ և կհաստատի ավետարանով կիսվելու նրանց ոգևորությունը: Օգնեք նրանց ճանաչել Հոգին և գործել ըստ հուշումների:

Ուսուցանելու համար ձգտեք գտնել մարդկանց՝ մասնակի անդամ ընտանիքների, ապագա երեցների, վերադարձող անդամների և նոր անդամների միջոցով: Նրանք, հավանաբար, կունենան այլ հավատքի ընտանիքի բազմաթիվ անդամներ և ընկերներ:

Անդամների հետ այս ամենն անելով՝ հետևեք Հոգուն և ձգտեք կառուցել նրանց հավատքը Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Անդամներին ավետարանով կիսվելու աջակցության համար լրացուցիչ գաղափարների և աղբյուրների համար տես.

Օրհնություններ խոստացեք ավետարանով կիսվելու համար

Օգնեք անդամներին հասկանալ ավետարանով կիսվելու ուշագրավ օրհնությունները: Դրանք են․

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ

  • Վերանայեք ձեր վերջին շաբաթական համակարգման ժողովը: Ինչպե՞ս կարող եք այն ավելի արդյունավետ դարձնել: Վերանայեք ծխի ղեկավարների հարցումները և ծրագրեք, թե ինչպես և երբ պատասխանել:

  • Ծրագրեք, թե ինչպես եք համակարգելու ձեր միսիոներական ջանքերը հաջորդ համակարգման ժողովին:

  • Սովորեք ծխի ղեկավարների (տղամարդկանց և կանանց) անունները: Ծրագրեք, թե ինչ եք անելու հաջորդ ամսվա ընթացքում նրանց հետ ավելի ամուր հարաբերություններ զարգացնելու և նրանց միսիոներական ջանքերում աջակցելու համար:

Մարդկանց գտեք Preach My Gospel հավելվածի միջոցով

Preach My Gospel հավելվածը հիանալի աղբյուր է, որի միջոցով կարող եք գտնել մարդկանց՝ ուսուցանելու համար: Այն միսիոներները, որոնք մշտապես օգտագործում են այս հավելվածի հնարավորությունները, ավելի շատ հաջողությունների են հասնում: Այս գործառույթներին ծանոթանալու համար հղում կատարեք հավելվածի շրջանակներում տրամադրվող ուսուցմանը: Ուշադիր եղեք հոգևոր հուշումների նկատմամբ, որոնք կարող եք ստանալ մարդկանց անունները վերանայելիս:

Հավելվածը ներառում է տեղեկություններ այն մարդկանց մասին, որոնց նախկինում ուղղորդել են, ում հետ կապ են հաստատել կամ ուսուցանել են։ Այս մարդկանցից ոմանք կարող են ցանկանալ նորից հանդիպել միսիոներների հետ: Նրանք կարող են նաև իմանալ այլ մարդկանց, ովքեր կարող են հետաքրքրված լինել ավետարանի ուսումնասիրմամբ:

Ծրագրեր կազմելու ժամանակ օգտագործեք հավելվածի քարտեզը և զտիչները, որպեսզի առաջնահերթություն տաք այն մարդկանց, ում ցանկանում եք այցելել։ Նայեք նրանց տվյալները և իմացեք, թե ինչպես են նրանք գտնվել: Տեսեք, թե արդյոք կա գրառում այն անդամների մասին, ովքեր օգնել են իրենց: Օգտագործեք այս տեղեկությունը՝ նրանց հետ կրկին կապ հաստատելու համար։

Նկար
միսիոներները, որոնք սովորում են հեռախոսներով

Օգտագործեք հավելվածի զտիչների հատկությունը, որպեսզի բացահայտեք բոլոր նրանց, ովքեր.

  • Նախկինում ունեցել են մկրտության նշանակված ամսաթիվ, սակայն չեն մկրտվել:

  • Առնվազն մեկ անգամ ներկա են եղել հաղորդության ժողովին, սակայն չեն մկրտվել:

  • Մասնակցել են ավելի քան երեք դասի:

  • Նրանց հետ վերջերս կապ չեն հաստատել:

Հավելվածում գրանցեք տեղեկությունն այն մարդկանց մասին, որոնց հետ կապ հաստատելու արդյունքում պարզել եք, որ հետաքրքրված չեն ուսուցանվելու կամ որոշել են դադարեցնել այցելությունները։ Գրանցեք, թե ինչպես կպահեք ձեր կապը նրանց հետ և հոգ կտանեք նրանց մասին, մինչև նրանք պատրաստ կլինեին սովորելու ավելին: Օրինակ՝ առաջարկեք նրանց գրանցվել մի շարք էլեկտրոնային նամակների ստանալու գործառույթին, որը թույլ կտա հաղորդագրություններ ստանալ Հիսուս Քրիստոսի կամ ավետարանի այլ թեմաների մասին: Դուք կարող եք նաև կապ հաստատել նրանց և այն անդամի միջև, ով կարող է պատասխանել հարցերին և սնուցել նրանց հետաքրքրությունն ու ընկերությունը: Հավելվածում հիշեցում տեղադրեք, որպեսզի կապ հաստատեք նրանց հետ: Հարցրեք՝ արդյոք նրանք գիտեն մեկ ուրիշին, ով կարող է հետաքրքրված լինել:

Preach My Gospel հավելվածի միջոցով դուք կարող եք նաև գտնել մարդկանց՝ ուսուցանելու համար և, օգտագործելով զտիչների կամ խմբերի գործառույթները, կարող եք խմբային հաղորդագրություններ ուղարկել: Սա հիանալի եղանակ է մարդկանց տեղեկացնելու այնպիսի իրադարձությունների մասին, ինչպիսիք են ծխի միջոցառումները և մկրտության ծառայությունները: Անհատապես առաջարկեք մասնակցել այս իրադարձություններին:

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ

Որպեսզի տեսնեք, թե ինչ մեծ աղբյուր է Preach My Gospel հավելվածը, փորձեք հետևյալ գործողությունները: Դա անելիս ուշադրություն դարձրեք ստացած տպավորություններին:

  • Զտիչի օգնությամբ բացահայտեք բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են երեք կամ ավելի դասերի: Անհատապես առաջարկեք նրանց այս կիրակի հաճախել եկեղեցի:

  • Զտիչի օգնությամբ գտեք բոլոր նրանց, ովքեր մկրտության ամսաթիվ են նշանակել և առնվազն երկու անգամ հաճախել են եկեղեցի:

  • Ծրագրեք մարդկանց անհատապես հաղորդագրություն ուղարկել ծխի միջոցառմանը կամ ծառայության նախագծին միանալու համար: Ժամանակ առ ժամանակ կարող եք խմբային հաղորդագրություն ուղարկել մարդկանց և անհատապես կապ հաստատել նրանց հետ:

  • Ձեր զուգընկերոջ հետ քննարկեք նրանց, ովքեր ձեզ վրա տպավորություն են թողել: Հնարավորինս շուտ այցելության ծրագրեր կազմեք կամ կապ հաստատեք նրանց հետ այլ կերպ:

Մարդկանց գտեք ծառայության միջոցով

Հնարավորություն տվեք մարդկանց գալ և ծառայել

Ծառայության միջոցառումների ընթացքում մարդիկ կարող են դրական փորձառություններ ունենալ և կապ հաստատել միսիոներների և տեղի անդամների հետ: Շատերն ուրախ կլինեն կիսվելու իրենց տաղանդներով, հմտություններով կամ ծառայություններով և պարզապես պետք է հրավիրել նրանց անել դա:

Հրավիրեք մարդկանց մասնակցել ծխի կողմից կազմակերպված ծառայության միջոցառումներին: Դուք կարող եք նաև կապել մարդկանց ծառայության այնպիսի հնարավորությունների հետ, ինչպիսիք են JustServe.org-ը, որտեղ այն հասանելի է: Երբ դուք ծառայում եք ուրիշների հետ, դուք միավորվում եք հզոր եղանակով:

Ծառայություն առաջարկեք

Փրկչի նման՝ «[շրջեք] բարիք գործելով» (Գործք Առաքելոց 10.38, տես նաև «Շրջեք բարիք գործելով» գլխում 1-ում): Աղոթեք, որպեսզի տեղյակ լինեք ամեն օր բարիք գործելու հնարավորությունների մասին: Երբեմն ձեր ծառայությունը ծրագրված կլինի, սակայն հաճախ այն կլինի ոչ ծրագրված: Գտեք մարդկանց ծառայելու, օգնելու և բարձրացնելու պարզ և անմիջական եղանակներ: Հիշեք, որ Տերն անսպասելի հնարավորություններ օգտագործեց, որպեսզի օգնության հասնի և օրհնի ուրիշներին:

Օգնեք մարդկանց անկեղծ ցանկությամբ: Երախտապարտ եղեք, երբ ծառայությունը մղում է ուսուցանելու։ Եթե ոչ, ապա երախտապարտ եղեք, որ ինչ-որ մեկի համար լավ բան եք արել: Պատասխանեք հարցերին, երբ մարդիկ հարցեր են տալիս: Երբ ինչ-որ մեկի մոտ հետաքրքրություն է առաջանում, համառոտ պատասխանեք և կազմակերպեք ձեր հանդիպումը մեկ այլ ժամանակ, որպեսզի կիսվեք ուղերձով։

Չմոռանաք հետևել ծառայության ուղեցույցներին Հիսուս Քրիստոսի աշակերտների համար նախատեսված միսիոներական չափանիշների 2.7 և 7.2 հատվածներում։

Գտեք մարդկանց ամենուր

Ամենուր մարդկանց գտնելը սկսվում է Աստծո աչքերով նրանց նայելուց։ Պատկերացրեք, որ ձեզ առաջնորդել են խոսել այս մարդու հետ, կամ նրան են առաջնորդել ձեզ մոտ: Ձգտեք հասկանալ մարդկանց հոգևոր կարիքներն ու ցանկությունները: Պարզեք, թե ինչն է նրանց համար ամենակարևորը, հատկապես ընտանիքի և Աստծո հետ հարաբերություններում: Դուք կարող եք ստորև նշված հարցերի նման հարցեր տալ, ապա անկեղծորեն լսել․

  • Ի՞նչն եք դուք գնահատում ամենաշատը:

  • Ի՞նչն է ձեզ ուրախություն պարգևում։

  • Ի՞նչ եք ցանկանում ձեր ապագայի և նրանց համար, ում սիրում եք:

  • Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում ձեր հույսերին և երազանքներին հասնելիս:

  • Ձեր կյանքի ո՞ր ոլորտներն եք ցանկանում բարելավել:

Ոգեշնչում փնտրեք, երբ մտածում եք այն մասին, թե ինչ եք սովորում մարդու հույսերի և ցանկությունների մասին: Ավետարանի ո՞ր ճշմարտություններն են բնականից կապված նրա ցանկությունների հետ:

Դիտարկեք ձեր մոտեցումը տվյալ անձի տեսանկյունից: Ի՞նչ գիտի նա ձեր մասին: Ի՞նչ կարող եք առաջարկել, որը կարող է օգտակար լինել: Արդյո՞ք մարդը զգում է, որ ձեր հետ շփումն օգտակար է:

Որո՞նք են այն մի քանի պատճառները, որ մարդիկ կարող են ցանկանալ ճանաչել ձեզ, ուրիշ անդամներին կամ Եկեղեցուն: Ստորև ներկայացված է մի քանի օրինակ, որոնք դուք կարող եք տրամադրել։

Նկար
միսիոներները խոսում են մի կնոջ հետ

Տվեք այնպիսի փորձառություններ կամ տեղեկություններ, որոնք նրանք կգնահատեն

Օգտագործեք Եկեղեցու աղբյուրները և ձեր տաղանդներն ու ուժեղ կողմերը, որպեսզի բավարարեք մարդկանց հետաքրքրությունները։ Փնտրեք Երկնային Հոր օգնությունը, որպեսզի առաջարկեք այնպիսի տեղեկատվություն կամ փորձառություն, որն անձը կգնահատի:

Բաց եղեք ոգեշնչման համար և եղեք ստեղծագործ՝ մտածելով տարբեր փորձառությունների կամ տեղեկությունների մասին, որոնք կարող եք տրամադրել: Մի քանի գաղափար ներկայացված է ստորև։

  • Կիսվեք Եկեղեցու որևէ աղբյուրի հղումով, որը կարող է նրանց հետաքրքրող տեղեկատվություն տրամադրել։

  • Կազմակերպեք միջոցառում, օրինակ՝ հոգևոր հավաք (անձամբ կամ ուղիղ հեռարձակմամբ):

  • Համայնային հավաքների կամ միջոցառումների ժամանակ որևէ բան առաջարկեք (օրինակ՝ տարածքի շուկայում ստեղծեք ընտանեկան պատմության անվճար տոհմածառեր):

  • Առաջարկեք դաս ուսուցանել:

  • Կազմակերպեք սուրբ գրությունների ուսումնասիրության դասընթաց կամ առաջարկեք նրանց հետ կարդալ Աստվածաշունչը և այլ սուրբ գրություններ:

  • Ուսուցանեք անգլերենը որպես երկրորդ լեզու:

  • Հրապարակեք Եկեղեցու այնպիսի տեղային միջոցառումները, ինչպիսիք են տոնական երեկույթը կամ ինքնապահովման դասերը: Օգտագործեք թռուցիկներ կամ սոցիալական ցանցեր:

  • Հրավիրեք նրանց մկրտության ծառայության:

  • Առաջարկեք նրանց շրջել տեղի հավաքատանը:

Ամենարժեքավոր փորձառություններից մեկը, որը դուք կարող եք տալ մարդկանց՝ Եկեղեցու ծառայության հաճախելն է: Հրավիրեք նրանց և բացատրեք, թե դա ինչպիսին կլինի: Ասեք նրանց, թե հաղորդության ժողովին ներկա լինելն ինչպես կօրհնի նրանց կյանքը:

Նպաստել անկեղծ հարաբերություններին

Շատ մարդիկ կցանկանան հանդիպել ուրիշների հետ իրենց համայնքում կամ ավելի լավ ճանաչել նրանց: Շատ մարդիկ միայնակ են։ Ստորև թվարկված են մի քանի գաղափարներ, որոնք կօգնեն նպաստել անկեղծ հարաբերություններին։

  • Այցելեք մարդկանց, ովքեր վերջերս են տեղափոխվել այդ տարածք, որպեսզի ողջունեք նրանց:

  • Համայնքի անդամներին ներկայացրեք այն մարդկանց, ովքեր ունեն ընդհանուր հետաքրքրություններ:

  • Հրավիրեք մարդկանց ծխի ժողովների, միջոցառումների և բաց դռների օրվան:

  • Առաջարկեք օգնել նրանց կապ հաստատել ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարի հետ, ով կարող է օգնել նրանց ավելին իմանալ իրենց ընտանիքի մահացած անդամների մասին:

  • Առաջարկեք ուսուցանել մարդկանց, թե ինչպես անցկացնել ընտանեկան երեկո կամ ընտանիքով կարդալ սուրբ գրությունները (տես Ընդհանուր ձեռնարկ, 2.2.4 բաժինը՝ օգտակար սկզբունքների համար, որոնք կարելի է հարմարեցնել մարդկանց հանգամանքներին)։

  • Համապատասխան տարիքի մարդկանց առաջարկեք հաճախել սեմինարիա, հաճախել ինստիտուտ կամ մասնակցել BYU–Pathway Worldwide-ին:

Կան բազմաթիվ պատվավոր եղանակներ՝ գտնելու նրանց, ովքեր պատրաստվում են ընդունել վերականգնված ավետարանը: Արեք այն, ինչ կարող եք, որպեսզի հայտնվեք նրանց ճանապարհին, ովքեր պատրաստվում են:

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ

Այս բաժնում բացահայտեք այն մի քանի գաղափարները, որոնք դուք դեռ չեք փորձել: Ծրագրեր կազմեք, որպեսզի մի քանի գաղափարներ փորձեք հաջորդ շաբաթվա ընթացքում:

Կապ հաստատեք դեպի ձեզ ուղղորդված մարդկանց հետ

Դեպի ձեզ ուղղորդված մարդիկ կարող են պատրաստ լինել ընդունելու Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ուղղորդման հայտերը կարող են լինել Եկեղեցու անդամներից, այլ միսիոներներից, Եկեղեցու գլխավոր վարչությունից և տեղի սոցիալական ցանցերից:

Արագ օգնության հասեք

Երբ մարդուն ուղղորդում են դեպի ձեզ գլխավոր գրասենյակի կամ տեղի սոցիալական ցանցերի միջոցով, Preach My Gospel հավելվածում վերանայեք նրա հետաքրքրությունների մասին տեղեկատվությունը: Փորձեք որքան հնարավոր է շուտ կապ հաստատել նրանց հետ:

Նկար
միսիոները թակում է դուռը

Դեպի ձեզ ուղղորդված մարդկանց հետ աշխատելիս օգտագործեք հետևյալ ուղեցույցները.

  • Եթե անձն ուղղորդվել է անդամի կամ այլ միսիոներների կողմից, կապ հաստատեք ուղղորդման հայտ ուղարկած անձի հետ՝ ավելին իմանալու համար: Եթե անձին ուղղորդել են միսիոներները, նրանք կարող են ուսուցանել ձեզ հետ առցանց՝ ստանալով իրենց միսիայի ղեկավարի հավանությունը: Անդամները կարող են անձամբ կամ առցանց միանալ ձեզ՝ ուսուցմանը մասնակցելու համար:

  • Արագորեն փորձեք կապ հաստատել անձի հետ այցելության, զանգի, տեքստային հաղորդագրության, էլ. փոստի կամ հաղորդակցման այլ ձևերի միջոցով: Եթե անձը չի արձագանքում, փորձեք կապ հաստատել նրա հետ օրվա այլ ժամին:

  • Եթե ձեր առաջին կապը եղել է զանգի, տեքստային հաղորդագրության կամ էլ-փոստի միջոցով, կազմակերպեք ձեր անձնական հանդիպումը կամ հանդիպեք տեխնոլոգիաների միջոցով:

  • Զուգընկերներով վերանայեք անձի խնդրանքը և բացահայտեք նրա կարիքներն ու հետաքրքրությունները: Որոշեք, թե ինչպես կարող է ավետարանն օգնել հոգալ նրանց կարիքները:

  • Հանդիպելիս բերեք ցանկացած խնդրած իր, օրինակ՝ Մորմոնի Գիրքը: Կիսվեք միսիոներական դասերի ընթացքում ուսուցանված ավետարանի ճշմարտություններով, որոնք համապատասխանում են անձի հետաքրքրություններին կամ կարիքներին:

Երբեմն ուղղորդված մարդիկ կարող են ձեզ բերել այն մարդկանց մոտ, որոնց Աստված պատրաստում է: Եթե մարդիկ, որոնց հետ շփվում եք, հետաքրքրված չեն, հարցրեք, թե արդյոք նրանք ճանաչում են ուրիշներին, ովքեր կարող են հետաքրքրված լինել կամ ովքեր հույսի կարիք ունեն իրենց կյանքում: Գուցե դուք առաջնորդվել եք դեպի այս անձը, քանի որ տանը կամ շրջապատում մեկ ուրիշը պատրաստ է ընդունելու ավետարանը:

Եթե ինչ-որ մեկի հետ հանդիպումը չկայանա, մտածեք, թե ինչպես կարող եք այլ միսիոներական աշխատանք կատարել տվյալ տարածքում: Preach My Gospel հավելվածը կարող է օգնել ձեզ գտնել մոտակայքում գտնվող մարդկանց, որոնց հետ նախկինում կապ են հաստատել կամ ուսուցանել են։

Մարդկանց ուղղորդեք դեպի միսիոներները մեկ այլ տարածքում

Երբ հանդիպում եք մարդկանց, ովքեր ցանկանում են իմանալ ավելին ավետարանի մասին, սակայն ապրում են ձեր նշանակված տարածքից դուրս, ծանոթացրեք նրանց ավետարանին: Այնուհետև օգնեք նրանց պատրաստվել հանդիպելու իրենց տարածքում ապրող միսիոներներին և անդամներին:

Ձեր միսիայի նախագահի հավանությամբ դուք կարող եք շարունակել աջակցել այդ մարդկանց, որպեսզի օգնեք նրանց ընդունել ավետարանը (տես Միսիոներական չափանիշներ, 7.5.4 հատվածները):

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ

Վերանայեք բոլոր այն մարդկանց, ովքեր ուղղորդվել են ձեր տարածքում վերջին ամսվա ընթացքում: Բացահայտեք բոլոր այն մարդկանց, որոնց հետ չեք կարողացել կապ հաստատել և փորձեք նորից կապվել նրանց հետ: Որոշեք, թե նրանցից ում է պետք կրկին այցելել: Թարմացրեք այս գրառումները Preach My Gospel հավելվածում:

Նկար
միսիոներները հեռախոսով զրուցելիս

Օգտագործեք տեխնոլոգիաները

Կան բազմաթիվ եղանակներ, որոնցով դուք կարող եք օգտագործել տեխնոլոգիաները, որպեսզի գտնեք մարդկանց՝ ուսուցանելու համար: Ստորև ներկայացված է մի քանի օրինակ։

  • Անդամների հետ աշխատելիս օգտագործեք սոցիալական ցանցերը, որպեսզի գտնեք մարդկանց:

  • Կառուցեք հարաբերություններ՝ կապ հաստատելով էլ-փոստի և սոցիալական ցանցերի միջոցով:

  • Կիսվեք ոգեշնչող սուրբ գրություններով, մեջբերումներով և ավետարանի ուղերձներով:

  • Օգնեք մարդկանց օգտվել FamilySearch.org կայքից՝ իրենց մահացած ընտանիքի անդամների մասին ավելին իմանալու համար։

  • Առաջարկեք առցանց դասընթացներ՝ հմտություններ ուսուցանելու համար:

  • Համապատասխան կապեր հաստատեք ընդհանուր հետքրքրություն ունեցող առցանց խմբերի միջոցով:

  • Ծխի գալիք իրադարձությունների մասին պատմող գրառում ստեղծեք:

Տեխնոլոգիաների օգտագործումը կարևոր եղանակ է օրվա ընթացքում «բազմաթիվ ձկնորսական կարթեր ջրի մեջ» պահելու համար: Բացի որոնման ձեր մյուս ջանքերին, ջրի մեջ պահեք բազմաթիվ համացանցային կարթեր:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Տեխնոլոգիաներն ապահովում են բազմաթիվ հզոր եղանակներ, որոնց միջոցով մենք կարող ենք հռչակել «Հիսուս Քրիստոսին, անգամ խաչված» և «ապաշխարություն քարոզել մարդկանց» [Ա Կորնթացիս 2.2, Վարդապետություն և Ուխտեր 44.3]: Աճող սերունդը հատկապես լավ է պատրաստված, որպեսզի կարողանա հաղորդակցման այս ձևերի միջոցով լսել և սովորել վերականգնված ավետարանի մասին» («Նրանք պետք է հռչակեն սա ամբողջ աշխարհին», սեմինար միսիայի նոր նախագահների համար, 24 հունիսի, 2016):

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ

Պարզեք, թե ինչ գործունեություն է ձեր միսիան կատարում սոցիալական ցանցերում: Քննարկեք ձեր զուգընկերոջ հետ, թե ինչպես կարող եք սոցիալական ցանցերում ստեղծել դրան համապատասխանող գրառումներ։ Ձեր գրառումները պետք է համապատասխանեն համացանցի նկատմամբ ունեցած Եկեղեցու քաղաքականությանը (տես «Համացանց» բաժինը Ընդհանուր ձեռնարկի38․8 բաժնում):

Եթե ձեր միսիան ունի սոցիալական ցանցերով զբաղվող մասնագետ, սոցիալական ցանցերում գրառումներ ստեղծելիս օգտվեք նրա փորձից:

Նկար
երկու կանայք զրուցում են

Օգտագործեք ընտանեկան պատմությունը

Ընտանեկան պատմությունը ևս մեկ եղանակ է, որով կարող եք գտնել մարդկանց՝ ուսուցանելու համար: Ամբողջ աշխարհում Հոգին ազդում է միլիոնավոր մարդկանց վրա, որպեսզի նրանք բացահայտեն իրենց մահացած նախնիներին: Շատերը ցանկանում են ավելի ամուր կապ ստեղծել իրենց ազգականների հետ: Սա կարող է հանգեցնել ինքնությունը գտնելու և Աստծո ընտանիքի մասը դառնալու ցանկության:

Այն, ինչ մենք երբեմն անվանում ենք Եղիայի հոգի, Սուրբ Հոգու ազդեցությունն է, որը մարդկանց դրդում է բացահայտել, փաստագրել և փայփայել իրենց ընտանիքի և՛ անցյալ, և՛ ներկա անդամներին (տես Մաղաքիա 4.5–6 հատվածները):

Բացահայտման ձեր ջանքերում դուք կարող եք մարդկանց ծանոթացնել FamilySearch.org կայքին կամ առաջարկել նրանց ներբեռնել FamilySearch Tree կամ FamilySearch Memories հավելվածները: Կարող եք նաև նրանց տալ Իմ ընտանիքը. պատմություններ, որոնք միավորում են մեզ գրքույկի պատճեն։ Այս աղբյուրներն օգնում են մարդկանց բացահայտել հարազատներին ու նախնիներին և հավաքել նրանց պատմությունները:

Որոշեք, թե ընտանեկան պատմության ինչ աղբյուրներ կան ձեր տարածքում և ինչպես կարող են դրանք օգնել այն մարդկանց, ում հետ կապ եք հաստատում: Ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարը կարող է օգնել մարդկանց բացահայտել իրենց մահացած նախնիներին:

Հրավիրեք մարդկանց կիսվել ձեզ հետ իրենց սիրելիների հիշողություններով: Անելով դա, նրանք կարող են զգալ, որ Սուրբ Հոգին վկայում է իրենց Աստծո ծրագրում ընտանիքների կարևորության մասին: Այս պահերը կարող են հանգեցնել բնական զրույցների՝ կյանքի նպատակի, Աստծո երջանկության ծրագրի և այդ ծրագրում Փրկչի դերի մասին:

Անհրաժեշտության դեպքում մարդկանց ուսուցանեք այն վարդապետությունը, թե ինչու են Եկեղեցու անդամները կատարում ընտանեկան պատմության աշխատանքը և ինչպես է այն առնչվում տաճարներին:

Աղոթեք, որպեսզի տեղյակ լինեք, թե ինչպես կարող եք օգտագործել ընտանեկան պատմությունը մարդկանց գտնելու ձեր ջանքերում: Եղեք ստեղծագործ և ծանոթացեք հասանելի նյութերին:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ընտանեկան պատմության վերաբերյալ ուսումնասիրեք հետևյալ հատվածները. Գրի առեք այն, ինչ սովորում եք:

Կնքման զորությունը վերականգնվել էԵղիայի միջոցով

Աշխատանք մահացածների համար

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Փորձեք հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը, որոնք կօգնեն ձեզ ընտանեկան պատմության միջոցով գտնել մարդկանց։

  • Հանդիպում կազմակերպեք ընտանեկան պատմությանն առընչվող փորձառու անդամի հետ: Իմացեք, թե ինչպիսի ծառայություններ է հնարավոր ստանալ ձեր ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարից:

  • Վարժվեք, թե ընտանեկան պատմության օգնությունն ինչպես պետք է առաջարկեք նրանց, ում հանդիպում եք: Ծրագրեր կազմեք, որպեսզի առաջարկեք ընտանեկան պատմությունը որպես եղանակ մարդկանց գտնելու ձեր ջանքերում:

  • Կարդացեք և քննարկեք Ընտանիքներ և Տաճարներ գրքույկը, որպեսզի ավելի լավ ամրապնդեք ընտանեկան պատմության աշխատանքի մասին ձեր հասկացողությունը։ Ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք այն, ինչ իմացաք:

  • Երբ գտնում եք մարդկանց՝ ուսուցանելու համար, օգտագործեք Իմ ընտանիքը գրքույկը կամ օգտվեք FamilySearch.org կայքից։

  • Հնարավորության դեպքում բաց դռների օր անցկացրեք, ընտանեկան պատմության դաս ուսուցանեք հասարակական վայրում կամ խորհրդատվություն առաջարկեք:

Գտեք մարդկանց, երբ ուսուցանում եք

Մարդկանց գտնելը և ուսուցանելը միմյանց առընչվող գործողություններ են: Մարդիկ, որոնց ուսուցանում եք, հաճախ ունենում են ընկերներ կամ հարազատներ, ովքեր պատրաստ են ընդունելու վերականգնված ավետարանը: Երբ մարդիկ, որոնց դուք ուսուցանում եք, զգում են ավետարանի օրհնությունները, դրանով կիսվելու իրենց ցանկությունը մեծանում է (տես 1 Նեփի 8.12 հատվածը): Բոլոր այն իրավիճակներում, ինչպիսիք են անդամներին գտնելը, ուսուցանելը և նրանց հետ աշխատելը, հարցրեք. «Դուք ճանաչո՞ւմ եք որևէ մեկին, ում կարող է օգուտ բերել այս ուղերձը»:

Հարցրեք նրանց, ովքեր պատրաստվում են իրենց մկրտության ծառայությանը և ում դուք ուսուցանում եք, իրենց ընտանիքի և ընկերների մասին, որոնց կցանկանային հրավիրել իրենց մկրտությանը: Ծրագրեր կազմեք, որպեսզի հրավիրեք և խրախուսեք բոլորին գալ մկրտությանը: Մկրտության ծառայության ժամանակ հնարավոր է զորավոր կերպով զգալ Հոգին։

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ

Վերանայեք այն մարդկանց ցանկը, որոնց ուսուցանում եք: Կազմեք նրանց ցանկը, ում խնդրել եք ուղղորդումների համար և նրանց, ում չեք խնդրել: Վարժվեք, թե ինչպես եք ուղղորդման հրավեր հղելու յուրաքանչյուր խմբի մասնակիցներին: Ձեր ժամանակացույցում նշում կատարեք այս հրավերը ձեր հաջորդ այցելությունների ժամանակ հղելու համար:

Նկար
հեռախոսին նայող կինը

Ուսուցանեք մարդկանց, երբ գտնում եք

Երբ հանդիպում եք մարդկանց և բացահայտում եք նրանց հետաքրքրություններն ու կարիքները, սովորություն զարգացրեք և սկսեք ուսուցանել ու կիսվել ձեր վկայությամբ: Դուք կգտնեք ավելի շատ մարդկանց՝ ուսուցանելու համար, երբ վկայեք Փրկչի և Նրա ավետարանի մասին, և թույլ տաք նրանց զգալ Սուրբ Հոգու զորությունը:

Մտածեք ուսուցանելու այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են երջանկությունը, ձախորդությունը, կյանքի նպատակը կամ մահը: Ինչպիսին էլ որ լինի ձեր նախնական մոտեցումը, արագ և պարզ կերպով դիմեք Փրկչին, Նրա ավետարանին և Մարգարե Ջոզեֆ Սմիթին ուղղված Նրա կոչին: Սա մեր եզակի ուղերձն է աշխարհին:

Հետևյալ բաժինները տրամադրում են օրինակներ, թե ինչպես կարող եք համառոտ ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման և ընտանիքի կարևորության մասին:

Ուսուցանեք և վկայեք Հիսուս Քրիստոսի Ավետարանի վերականգնման մասին

Վկայեք Հիսուս Քրիստոսի մասին և համառոտ ամփոփեք վերականգնված ճշմարտությունը: Օրինակ՝ դուք կարող եք վկայել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին ընդամենը երկու կամ երեք նախադասությամբ.

Դարեր անց ճշմարտությունները վերականգնվել են սիրող Աստծո կողմից ապրող մարգարեի միջոցով: Մենք ունենք դրա ապացույցը, որը դուք կարող եք պահել ձեր ձեռքերում, կարդալ և խորհել ձեր սրտում: Առաջարկում ենք ձեզ կարդալ և աղոթել, որպեսզի ինքներդ իմանաք դրա ճշմարտությունը: Դուք մեզ թույլ կտա՞ք…

Եթե մի քիչ ավելի շատ ժամանակ ունեք, կարող եք ավելին ասել.

Մեր ուղերձը պարզ է. Աստված մեր Հայրն է: Մենք Նրա զավակներն ենք: Մենք նրանց ընտանիքի մասն ենք։ Նա ճանաչում է մեզ անձամբ և սիրում է մեզ: Նա ցանկանում է, որ մենք ուրախություն զգանք։ Աշխարհի ստողծման պահից Նա հետևել է Հիսուս Քրիստոսի ավետարանը սիրով բացահայտելու օրինակին, որպեսզի Նրա երեխաներն իմանան, թե ինչպես վերադառնալ դեպի Նա: Նա հայտնել է ավետարանն այնպիսի մարգարեներին, ինչպիսիք են Ադամը, Նոյը, Աբրահամը և Մովսեսը: Սակայն շատ մարդիկ բազմիցս նախընտրել են մերժել ավետարանը և այն ուսուցանող մարգարեներին: Երկու հազար տարի առաջ Հիսուս Քրիստոսն Ինքն ուսուցանեց Իր ավետարանը: Մարդիկ նույնիսկ Հիսուսին մերժեցին: Հիսուսի Առաքյալների մահից հետո մարդիկ աղավաղեցին ճշմարիտ վարդապետությունը, օրինակ՝ վարդապետությունն Աստվածագլխի մասին: Նրանք փոխեցին նաև արարողությունները, օրինակ՝ մկրտությունը:

Մենք առաջարկում ենք ձեզ ավելացնել այն ճշմարտություններին, որոնք դուք արդեն գանձում եք: Մտածեք այն վկայության մասին, որ մեր Երկնային Հայրը կրկին սիրով օգնության ձեռք է մեկնել Իր զավակներին և հայտնել է ճշմարիտ վարդապետությունն ու արարողությունները մարգարեին: Այս մարգարեի անունը Ջոզեֆ Սմիթ է: Այս ճշմարտության ապացույցը գտնվում է գրքում՝ Մորմոնի Գրքում: Դուք կարող եք այն պահել ձեր ձեռքերում, կարդալ այն և ձեր մտքում ու սրտում խորհել դրա ճշմարտության վերաբերյալ: Մենք ձեզ հրավիրում ենք հաճախել եկեղեցի՝ ավելին իմանալու համար:

Ուսուցանեք և վկայեք ընտանիքի կարևորության մասին

Ընտանիքի կարևորությանն անդրադառնալը կօգնի ձեզ գտնել մարդկանց՝ ուսուցանելու համար, անկախ նրանից՝ նրանք քրիստոնեական ծագում ունեն, թե ոչ: Դուք արագ կարող եք գտնել կապը Երկնային Հոր փրկության ծրագրի և մարդկանց ընտանիքի մասին գիտելիքների միջև։ Դուք կարող եք ասել հետևյալը․

Մեր ընտանիքը կարող է լինել մեր կյանքում ամենակարևոր ազդեցիկ գործոններից մեկը: Մեր ընտանիքը մեզ կապում է միմյանց հետ և կարող է օգնել, որպեսզի մենք մեզ անհրաժեշտ և սիրված զգանք:

Ամուր, երջանիկ ընտանիք ունենալը շատ մարդկանց համար ամենակարևորն է: Ամուր ամուսնություն ունենալը և երեխաներ մեծացնելն այսօրվա աշխարհում կարող է շատ դժվար լինել:

Այնուհետև կարող եք անցում կատարել Վերականգնման ուղերձին.

Ծնվելուց առաջ դուք Աստծո ընտանիքի մի մասն եք եղել: Նա մեր Հայրն է: Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք վերադառնանք և ապրենք Իր հետ: Դու Նրա զավակն ես, և Նա սիրում է քեզ: Նա ծրագիր ունի, որը կօգնի քեզ վերադառնալ Իր մոտ:

Այս և ուրիշ ճշմարտությունները վերականգնվել են երկրի վրա մեր սիրող Երկնային Հոր կողմից ապրող մարգարեի միջոցով: Այս ճշմարտություններն օգնում են մեզ հասկանալ մեր տեղն աստծո ընտանիքում: Կարո՞ղ ենք ավելին ուսուցանել ձեզ այս ճշմարտությունների մասին: Կհաճախե՞ք եկեղեցի, որպեսզի կարողանաք ավելին իմանալ:

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ

Պատրաստեք մեկ րոպեանոց հաղորդագրություն՝ հիմնվելով գլուխ 3-ի դասերից մեկի վրա: Վարժվեք՝ կիսվելով դրանով միմյանց հետ: Մտածեք, թե ինչպես կարող եք կիսվել այս հաղորդագրությամբ մարդկանց գտնելու իրավիճակում: Ծրագրեք՝ կիսվելու այն համապատասխան իրավիճակում, որպեսզի առաջարկեք ուրիշներին իմանալ ավելին Հիսուս Քրիստոսի մասին:

Ոչ մի ջանք կորած չէ

Երբ մարդիկ չեն ցանկանում ավելին սովորել վերականգնված ավետարանի մասին, ձեր ջանքերը չեն կորում: Հավանաբար, դուք մի սերմ եք ցանել, որը կաճի մեկ այլ ժամանակ։ Տեղի կունենա դա, թե ոչ, ձեր ծառայությունը և անկեղծ սիրո արտահայտությունները կօրհնեն և՛ ձեզ, և՛ նրանց:

Եթե մարդիկ պատրաստ չեն ընդունել ավետարանը, տեսեք, թե ուրիշ ինչ կարող եք անել, որպեսզի հարստացնեք նրանց կյանքը: Հարաբերությունները, որոնք դուք զարգացնում եք դեռևս իմաստալից և արժեքավոր են: Շարունակեք ընկերներ մնալ:

Մարդկանց երբեմն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մտածեն այն փոփոխությունների մասին, որոնք պահանջվում են իրենցից: Օգնեք նրանց ստանալ հաղորդագրություններ Եկեղեցու էլ-փոստի կամ կայքերի միջոցով: Այս հաղորդագրությունները կարող են օգնել մարդկանց պատրաստվել՝ ընդունելու ապագայում հնարավոր հրավերները՝ ավելին իմանալու համար:

Բնական է ձեր հիասթափությունը, երբ մարդը չի ընդունում ավետարանը։ Այնուամենայնիվ, երբ նման պահերին դուք դառնում եք դեպի Տերը, Նա խոստանում է. «Ես կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ» (Եսայիա 41.10):

Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով դուք կարող եք խաղաղություն և վստահություն գտնել ձեր ջանքերի վերաբերյալ: Պահպանեք ձեր ով լինելու և Տիրոջը որպես միսիոներ ծառայելու ձեր տեսլականը։ Հավատքը կօգնի ձեզ առաջ մղվել և շարունակել արդար ցանկությունների իրագործումը:


Գաղափարներ ուսումնասիրության և կիրառման համար

Անհատական ուսումնասիրություն

  • Կարդացեք Հովհաննես 15.12, Հովհաննես 21.15–17, Ա Թեսաղոնիկեցիս 2 և Մոսիա 18.8–10 հատվածները։ Որքա՞ն լավ եք կատարում ուրիշներին սիրելու և ծառայելու ձեր պարտավորությունը: Դուք ինչպե՞ս կարող եք բարելավվել: Ձեր պատասխանը գրանցեք ուսումնասիրության ձեր օրագրում:

  • Կարդացեք 3 Նեփի 18.31–32, Ալմա 24.7–8 և Ալմա 32.41 հատվածները։ Ի՞նչ են ուսուցանում այս հատվածները նախկինում ուսուցանված մարդկանց հետ աշխատելու մասին։ Ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն, ինչ իմացաք: Ուսուցանիր դա քո զուգընկերոջը:

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ և զուգընկերների փոխանակում

  • Ձեր տարածքում նոր անդամների հետ հանդիպելու ծրագրեր կազմեք: Անհրաժեշտության դեպքում օգտագործեք Preach My Gospel հավելվածը՝ դրանք բացահայտելու համար: Նման հարցեր տվեք.

    • Ինչպե՞ս էիք պատրաստվել ավետարանն ընդունելուն։

    • Ե՞րբ և ինչպե՞ս առաջին անգամ կապ հաստատեցիք Եկեղեցու հետ:

    • Ի՞նչը ձեզ հուշեց հանդիպել միսիոներների հետ:

    • Ինչպե՞ս կարող ենք աջակցել ձեր շարունակական առաջընթացին:

    Այս հանդիպումներից ի՞նչ սովորեցիք դեպի մկրտություն առաջադիմող մարդկանց գտնելու վերաբերյալ: Ծրագրեր կազմեք, որպեսզի կիրառեք այն, ինչ սովորել եք այս շաբաթ:

  • Վերանայեք հետևյալ թեմաներից յուրաքանչյուրը: Օգտագործելով գլուխ 3-ի դասերը, պատրաստեք պարզ մոտեցում՝ մարդկանց գտնելու համար: Վարժվեք ոուսուցանել՝ մարդկանց գտնելու իրավիճակներում:

    • Կյանքում ավելի շատ ուղղության և նպատակի կարիք զգացեք

    • Ցանկացեք ավելի մոտ զգալ Աստծուն

    • Կարևոր որոշումներ կայացնելիս օգնություն է անհրաժեշտ

Շրջանի խորհուրդ, գոտու համաժողովներ և միսիայի ղեկավարների խորհուրդ

  • Կարդացեք և քննարկեք «Ընդլայնեք ծրագրեր կազմելու ձեր տեսլականը՝ ուղղված մարդկանց գտնելուն» բաժինը։ Թող յուրաքանչյուր զուգընկերություն ավարտի գնահատումը:

    • Քննարկեք, թե ինչպես են այս գաղափարներն օգնել միսիոներներին գտնել մարդկանց՝ ուսուցանելու համար:

    • Թվարկեք այլ գաղափարներ, որոնք կօգնեն գտնել մարդկանց՝ ուսուցանելու համար։ Հրավիրեք միսիոներներին ցույց տալ իրենց գաղափարները:

    • Առաջարկեք միսիոներներին անձնական նպատակներ սահմանել՝ մարդկանց գտնելու իրենց ջանքերը բարելավելու համար:

  • Ստեղծեք մարդկանց գտնելու մի քանի հնարավորությունների ցանկ:

    • Յուրաքանչյուր միսիոների հանձնարարեք հնարավորություններից մեկը: Յուրաքանչյուր միսիոների տվեք հինգ րոպե, որպեսզի պատրաստվի նրան, թե ինչպես կուսուցանի դասի մի մասը հանձնարարված իրավիճակում:

    • Շեշտեք, որ ուղերձի տևողությունը պետք է համապատասխանի սահմանված կարգին։

    • Հրավիրեք մի քանի միսիոներների ուսուցանել այն դասը, որը նրանք ծրագրել էին իրենց հանձնարարված իրավիճակում:

  • Առաջարկեք միսիոներներին կիսվել միմյանց հետ մեկ րոպեանոց ավետարանական ուղերձով: Դուք կարող եք մարդկանց գտնելու տարբեր միջավայրեր օգտագործել, օրինակ՝ ուսուցանել անդամի տանը, ուսուցանել դռան շեմին, ուսուցանել մայթին կամ կապ հաստատել ուղղորդվող անձի հետ: Խնդրեք միսիոներներին ուսուցանել այս միջավայրերից յուրաքանչյուրում:

Միսիայի ղեկավարներ և միսիայի խորհրդականներ

  • Ձեր ընտանիքում անդամ-միսիոներ աշխատանքի օրինակ սահմանեք: Կիսվեք ձեր փորձառություններով միսիոներների և անդամների հետ:

  • Խորհրդակցեք տեղի քահանայության և կազմակերպությունների ղեկավարների հետ այն մասին, թե միսիոներներն ինչ լավագույն միջոցներով կարող են գտնել մարդկանց՝ ձեր միսիայում ուսուցանելու համար։

  • Կազմակերպեք միսիոներական հոգևոր հավաքներ, որոնց ժամանակ կարող եք խոսել ձեր միսիայում ուսուցանվող մարդկանց հետ: Ձեր գործողությունները համակարգեք տեղի քահանայության ղեկավարների հետ, որպեսզի անդամները կարողանան բերել իրենց ընկերներին: Նախքան ձեր խոսելը, հրավիրեք նոր անդամներին կիսվել իրենց վկայություններով և պատմել իրենց դարձի գալու պատմությունները:

  • Ժամանակ առ ժամանակ գնացեք միսիոներների հետ, որպեսզի օգնեք նրանց գտնել մարդկանց՝ ուսուցանելու համար:

Տպել