Միսիայի կոչումներ
Գլուխ 13․ Միավորվեք ղեկավարների և անդամների հետ՝ Եկեղեցին հաստատելու համար


«Գլուխ 13. Միավորվեք ղեկավարների և անդամների հետ՝ Եկեղեցին հաստատելու համար», Քարոզիր Իմ Ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)

«Գլուխ 13», Քարոզիր Իմ ավետարանը

Լսեք Նրան, Սայմոն Դյուի

Գլուխ 13

Միավորվեք ղեկավարների և անդամների հետ՝ Եկեղեցին հաստատելու համար

Մտածեք այս մասին

  • Ինչպե՞ս կարող եմ աշխատել ծխի ղեկավարների և անդամների հետ՝ Եկեղեցին հաստատելու համար:

  • Որո՞նք են ցցի և ծխի ղեկավարների պարտականությունները միսիոներական աշխատանքում:

  • Ի՞նչ պետք է տեղի ունենա ծխի ղեկավարների հետ շաբաթական համակարգման ժողովին:

  • Ինչպե՞ս կարող եմ աջակցել ղեկավարներին՝ կիսվելով ավետարանով և զորացնելով նոր ու վերադարձող անդամներին:

Միսիոներներն աշխատում են տեղի ղեկավարների և անդամների հետ, որպեսզի գտնեն մարդկանց՝ ուսուցանելու և դեպի Փրկիչն առաջնորդելու համար: Ձեզ միավորում է Աստծո և Նրա զավակների հանդեպ ձեր սերը: Նա կբազմապատկի ձեր ջանքերն այն աստիճանի, որ դուք միասնաբար կաշխատեք տեղի ղեկավարների և անդամների հետ: Նրանց հետ աշխատանքը դարձրեք ձեր նպատակների և ծրագրերի կարևոր մասը:

Երբ դուք ճանաչեք և սիրեք տեղի ղեկավարներին և անդամներին, դուք կտեսնեք այն եղանակները, որոնցով կարող եք աջակցել նրանց իրենց կոչումներում և միսիոներական ջանքերում: Առաջարկեք ձեր պարգևներն ու տաղանդներն այնպես, որ դրանք ոգեշնչեն և ամրապնդեն նրանց:

Այս գլուխը բացատրում է, թե ինչպես կարող եք աշխատել անդամների հետ՝ կիսվելով ավետարանով և զորացնելով նոր ու վերադարձող անդամներին: Լրացուցիչ տեղեկությունների համար տես գլուխ 23Ընդհանուր ձեռնարկից։

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Վերանայեք թագավոր Լամոնիի, նրա կնոջ և նրա ժողովրդի դարձի գալու պատմությունն Ալմա 18–19 գլուխներում։

  • Ո՞րն էր Աբիսի դերն այս դարձի գալու գործընթացում: Ի՞նչ կարող էր նա անել, որը չէր կարող անել Ամմոնը:

  • Ի՞նչ սովորեցիք նրա օրինակից, որն անդամների և միսիոներների միասնական աշխատանքի մասին է:

Դիտարկեք այլ օրինակներ, որոնք վերաբերում են միսիոներական աշխատանքում անդամների օգնությանը.

Ինչպե՞ս կարող եք խրախուսել ղեկավարներին և անդամներին հետևել նրանց օրինակներին:

Կառուցեք հարաբերություններ տեղի ղեկավարների և անդամների հետ

Եկեղեցու տեղի ղեկավարներն ու անդամները ձեր գործընկերներն են Աստծո աշխատանքում: Կառուցեք այնպիսի հարաբերություններ, որոնք կօգնեն ձեզ աշխատել միասնաբար՝ վերականգնված ավետարանը Երկնային Հոր զավակներին բերելու համար: Այս հարաբերությունները կարող են օրհնել ձեզ ձեր ողջ կյանքի ընթացքում:

Վստահություն և իրական ընկերություն կառուցեք տեղի ղեկավարների և անդամների հետ: Այցելեք նրանց և իմացեք նրանց ընտանիքների, ծագման, հետաքրքրությունների և Եկեղեցու փորձառության մասին: Անկեղծորեն ներգրավված եղեք նրանց կյանքում:

Այցելեք հստակ նպատակով։ Ցույց տվեք, որ դուք ջերմեռանդ ներգրավված եք մարդկանց գտնելու և ուսուցանելու աշխատանքի մեջ: Հարգեք նրանց ժամանակն ու ժամանակացույցը:

Երբ հանդիպում եք կամ ուսուցանում ավետարանն իրենց տներում, ձգտեք օգնել նրանց ամրապնդել իրենց հավատքը: Աղոթքով ձգտեք, որ Հոգին ձեզ հետ լինի: Կիսվեք ձեր տարածքում միսիոներական աշխատանքի փորձառություններով:

խմբի ժողով

Աջակցեք տեղի ղեկավարներին իրենց դերում

Ղեկավարության որոշ կոչումներ ունեն միսիոներական աշխատանքի պարտականություններ: Այս պարտականությունները հասկանալն օգնում է ձեզ աջակցել այդ ղեկավարներին: Հետևյալ նկարագրությունները վերցված են գլուխ 23-ից (Ընդհանուր ձեռնարկ

Ցցի նախագահ․ կրում է ցցում ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու բանալիները: Նա և նրա խորհրդականները ընդհանուր ուղղություն են տալիս այդ ջանքերին:

Եպիսկոպոսություն. համակարգում է Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահություններին, երբ նրանք ղեկավարում են ծխի ջանքերը՝ ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու ուղղությամբ:

Երեցների քվորումի և Սփոփող Միության նախագահություններ. ղեկավարում են ծխի ամենօրյա ջանքերը՝ ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու ուղղությամբ։ Նրանք ծխի խորհրդի հետ միասնաբար աշխատում են ղեկավարել այդ ջանքերը, որը համակարգում է եպիսկոպոսը: Տես Ընդհանուր ձեռնարկ, 8.2.3 և 9.2.3 բաժինները։

Ծխի միսիայի ղեկավար (եթե կանչված է). համակարգում է ծխի անդամների և ղեկավարների, ծխի միսիոներների և լիաժամկետ միսիոներների աշխատանքը: Եթե ծխի միսիայի ղեկավարը չի կանչվում, այդ դերը կատարում է երեցների քվորումի նախագահության անդամը: Տես Ընդհանուր ձեռնարկ, 23.5.3:

Պարբերաբար հարցրեք ձեզ. «Արդյո՞ք ես օրհնություն եմ տեղի ղեկավարների համար»: Զարգացրեք «Ինչպե՞ս կարող եմ օգնել» տրամադրվածությունը:

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ

Ժամանակ հատկացրեք ծխի ղեկավարին կարճ այց կատարելու համար։ Հարցրեք, թե ինչպես կարող եք ավելի լավ աջակցել նրան: Կազմեք ծրագրեր՝ բարելավվելու համար:

խորհուրդների ժողովները

Շաբաթական համակարգման ժողովներ

Տեղի ղեկավարների, այդ թվում՝ երիտասարդների ղեկավարների հետ համակարգումը կարևոր է ձեր միսիոներական ջանքերում միասնական լինելու համար: Եթե ծխի միսիայի ղեկավարը կանչվում է, ապա շաբաթական համակարգման ժողովներն անց է կացնում նա: Հակառակ դեպքում վարում է երեցների քվորումի նախագահության անդամը, ով կատարում է այդ դերը:

Այս կարճ, ոչ պաշտոնական ժողովների ժամանակ տեղի ղեկավարները և դուք համակարգում եք ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու ջանքերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 23.4 բաժինը): Ժողովները կարող են անցկացվել անձամբ կամ հեռակա կարգով: Համակարգումը պետք է տեղի ունենա նաև շաբաթվա ընթացքում այլ եղանակներով, ներառյալ հեռախոսազանգերը, տեքստային հաղորդագրությունները և էլ- փոստը։

Երեց Քվենթին Լ. Քուք

«Միասնական ջանքերը և կենտրոնացումը, որտեղ միսիոներական ծրագրեր կազմելը և նպատակադրումը համընկնում են ծխի կամ ճյուղի ծրագրերի և նպատակների սահմանման հետ, կարող են շատ օգտակար լինել Իսրայելը հավաքելու աշխատանքը կատարելու համար» (Քվենթին Լ. Քուք, «Նպատակ և պլանավորում», միսիայի նախագահների սեմինար, 25 հունիսի, 2019):

Պատրաստվեք շաբաթական համակարգման ժողովին

Աջակցեք ծխի ղեկավարներին՝ պատրաստ լինելով մասնակցել շաբաթական համակարգման ժողովին: ժողովից առաջ, զուգընկերոջ հետ ուսումնասիրության ընթացքում ժամանակ հատկացրեք, որպեսզի քննարկեք ձեր մասնակցության արդյունավետությունը։

Թարմացրեք Preach My Gospel հավելվածում պահվող ձեր գրառումները, որպեսզի ղեկավարներն ունենան ընթացիկ տեղեկատվություն նրանց մասին, ում հետ աշխատում եք: Պատրաստվեք զեկուցել նախորդ ժողովների հանձնարարությունների մասին:

Մանակցեք շաբաթական համակարգման ժողովին

Շաբաթական համակարգման ժողովները նպատակ ունեն կենտրոնանալ անհատների կարիքների վրա: Ժողովի ընթացքում առաջարկեք, թե ինչպես կարող եք աջակցել ծխի անդամներին, ներառյալ երիտասարդներին, որպեսզի օգնեք հոգալ անհատների կարիքները:

Շաբաթական համակարգման ժողովը սովորաբար ներառում է հետևյալ չորս թեմաները.

Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, ովքեր ուսուցանվում են: Քննարկման հնարավոր նյութեր․

  • Այս հաջորդ շաբաթվա ընթացքում ո՞ր անդամները կարող են մասնակցել դասերին: Ո՞վ կհրավիրի նրանց մասնակցելու։

  • Որո՞նք են այն դժվարությունները, որոնց հանդիպում են ուսուցանվողները: Ինչպե՞ս կարող են անդամներն օգնել։

  • Ի՞նչ կարիքներ ունեն նրանք, ովքեր մկրտության նշանակված ամսաթիվ ունեն: Մկրտությունը ծրագրվե՞լ է: (Տես «Մկրտության ծառայությունը» գլխում 12-ում):

Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, ովքեր վերջերս են մկրտվել: Քննարկման հնարավոր նյութեր․

  • Նոր անդամներից ովքե՞ր են իրենց անդամակցության առաջին տարում մասնակցում հաղորդության ժողովին: Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, ովքեր չեն մասնակցում:

  • Նոր անդամներից ովքե՞ր ունեն ընկերներ ծխում: Ինչպե՞ս կարող են օգնել սպասավորող եղբայրներն ու քույրերը։ Ինչպե՞ս կարող են օգնել երիտասարդների քվորումները և դասարանները:

  • Նոր անդամներից ովքե՞ր ունեն հանձնարարություն կամ կոչում:

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել նոր անդամներին սկսել իրենց մահացած նախնիների ուսումնասիրությունը, որպեսզի նրանց համար տաճարային արարողություններ կատարվեն: Արդյո՞ք նոր անդամները տաճարային երաշխավորագիր ունեն: Եթե մոտակայքում տաճար կա, ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց գնալ տաճար՝ մկրտություններ կատարելու իրենց նախնիների համար:

  • Գլուխ 3-ի ո՞ր դասերը դեռ պետք է նորից ուսուցանվեն: Անդամներն ինչպե՞ս կարող են մասնակցել:

  • Վերանայեք Իմ ուխտի արահետ առաջընթացը յուրաքանչյուր նոր անդամի համար:

Ինչպե՞ս կարող ենք օգնել վերադարձող անդամներին: Քննարկման հնարավոր նյութեր․

  • Մասնակի անդամ ո՞ր ընտանիքներին կարող են այցելել և ուսուցանել միսիոներները:

  • Վերադարձող անդամներից ո՞ւմ կարող են այցելել և ուսուցանել միսիոներները:

  • Վերադարձող անդամներից ովքե՞ր ունեն ընկերներ ծխում և ծառայելու համար համապատասխան հնարավորություններ:

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել այդ անդամներին:

Ինչպե՞ս կարող ենք ուսուցանելու համար ավելի շատ մարդ գտնել։ Քննարկման հնարավոր նյութեր․

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել անհատներին, ներառյալ երիտասարդներին և ընտանիքներին, կիրառել սիրո, կիսվելու և հրավիրելու սկզբունքները (տես «Միավորվեք անդամների հետ» գլխում 9-ում):

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել անդամներին, ներառյալ երեխաների խմբի ղեկավարներին, որպեսզի իրենց ընկերներին հրավիրեն ծխի միջոցառումներին:

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ

Դիտեք շաբաթական համակարգման ժողովի տեսանյութն Ընդհանուր ձեռնարկում, 23.4 բաժնում։ Ի՞նչ սովորեցիք, որ կարող եք կիրառել հաջորդ շաբաթական համակարգման ժողովին: Ինչպե՞ս կարող եք ավելի լավ պատրաստվել ծխի ղեկավարների հետ կարիքները քննարկելու և ծրագրեր կազմելու գործընթացին։ Ձեր հաջորդ ծրագրման նիստում ձեր բարելավման համար նպատակներ սահմանեք:

Աջակցեք Ծխի ծրագրին՝ ավետարանով կիսվելու համար

Ծխի խորհուրդն ավետարանով կիսվելու պարզ ծրագիր է ստեղծում (տես Ընդհանուր ձեռնարկ, 23.5.6 բաժինը): Ծանոթացեք այս ծրագրին: Շաբաթական համակարգման ժողովների ժամանակ փնտրեք այնպիսի եղանակներ, որոնք կօգնեն ղեկավարներին աշխատել իրենց նպատակներին հասնելու համար: Տեղեկացրեք ղեկավարներին այն մասին, թե ինչ եք անում, որպեսզի աջակցեք անդամներին ավետարանով կիսվելու հարցում:

Եթե ձեզ առաջարկել են մասնակցել ծխի խորհրդի ժողովին, պատրաստ եղեք համառոտ տեղեկություններ տալ նրանց առաջընթացի մասին, ում ուսուցանում եք, և ձեր ստացած ցանկացած հանձնարարությունների մասին (տես Ընդհանուր ձեռնարկ, 29.2.5 բաժինը): Դիտարկեք այս հնարավորությունը որպես ժամանակահատված՝ ձեր հանդեպ ծխի ղեկավարների վստահությունն ամրացնելու համար։

իրար ձեռք սեղմած մարդիկ

Հարմարվեք տեղի տարածքի կարիքներին

Յուրաքանչյուր ծուխ կամ ճյուղ ունի առանձնահատուկ կարիքներ, որոնց դուք հարմարվելու եք: Դուք կարող եք ծառայել մի փոքր ճյուղում կամ երիտասարդ ամուրիների ծխում, կամ կարող եք ծառայել մի քանի ծխում: Որոշ ղեկավարներ կունենան ավելի շատ փորձ, իսկ ոմանք՝ ավելի քիչ: Որոշ ղեկավարներ ավելի շատ հասանելի ժամանակ կունենան, քան մյուսները:

Տեղի ղեկավարներին օգնելու եղանակներ փնտրեք: Նրանք կարող են խնդրել ձեզ աջակցել անդամներին իրենց սպասավորության հանձնարարություններում: Նրանք կարող են խնդրել ձեզ, որպեսզի դուք խրախուսեք նոր անդամներին առաջարկել իրենց ընկերներին հաճախել եկեղեցի: Դուք կարող եք արժեքավոր գաղափարներ տալ միսիոներական աշխատանքի վերաբերյալ, երբ ղեկավարներն ու անդամները գիտեն ավետարանով կիսվելու եղանակները:

Այնտեղ, որտեղ Եկեղեցին համեմատաբար նոր է, ճյուղի ղեկավարները կարող են խնդրել, որ դուք օգնեք նոր անդամներին հասկանալ, թե ինչպես է Տերը կազմակերպել Իր Եկեղեցին:

Ղեկավարների հետ ձեր աշխատանքը կարող է տարբեր լինել այլ ոլորտներում, սակայն այս բոլոր գործողությունները կարևոր են անհատներին օրհնելու և Տիրոջ Եկեղեցին հիմնելու համար:

Օգնեք անդամներին և ղեկավարներին սիրել, կիսվել և հրավիրել

Խրախուսեք անդամներին կիսվել ավետարանով սովորական և բնական եղանակներով։ Ընդհանուր ձեռնարկն առաջարկում է ցուցումներ և տեսանյութեր, որոնք կօգնեն անդամներին և ղեկավարներին ապրել սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքներով (տես Ընդհանուր ձեռնարկ, 23.1.1, 23.1.2, 23.1.3 բաժինները): Հիշեք այս սկզբունքները ղեկավարների հետ աշխատելիս:

Դուք օրհնություն կլինեք ղեկավարների համար, երբ աջակցեք նրանց ջանքերին այս աշխատանքում: Իր հերթին, նրանց օրինակը կօգնի անդամներին ավելի ներգրավված լինել ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու գործում:

Տես «Միավորվեք անդամների հետ» գլուխ 9-ում, որպեսզի իմանաք, թե ինչպես աջակցեք անդամներին ավետարանով կիսվելու իրենց ջանքերում:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ուսումնասիրեք հետևյալ հատվածները։ Փրկիչը և այս աշակերտներն ինչպե՞ս են սիրում, կիսվում և հրավիրում: Այս օրինակներն ինչպիս՞ի գործողությունների են մղում ձեզ ձեր ուսուցման մեջ: Ինչպե՞ս կարող եք օգնել անդամներին կիսվել ավետարանով սովորական և բնական եղանակներով։

Սիրել

Կիսվել

Հրավիրել

Ամեն անգամ, երբ ուսումնասիրում եք, գրի առեք ձեր սովորածը:

զրուցող մարդիկ

Աջակցեք տեղի ղեկավարներին նոր անդամների զորացման գործում

Երբ մարդիկ մկրտվում և հաստատվում են, նրանք դառնում են «սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ» (Եփեսացիս 2.19, տես նաև Ա Կորնթացիս 12.12–27 հատվածները): Աշխատեք տեղի ղեկավարների հետ, որպեսզի օգնեք նոր անդամներին «սնուցվել Աստծո բարի խոսքով՝ պահելու նրանց ճշմարիտ ուղու վրա, … ապավինելով միմիայն Քրիստոսի արժանիքներին» (Մորոնի 6.4):

Երեց Ուլիսես Սոարես

«Նորադարձները Եկեղեցի են գալիս, խանդավառվելով այն բանից, ինչ իրենք գտել են: Եվ մենք պիտի անմիջապես կառուցենք այդ խանդավառության վրա: … Միսիոներները կարող են ծանոթություններ և կապեր հաստատել այն մարդկանց միջև, ում ուսուցանում են, և նորադարձներին ու այն հավատարիմ անդամների միջև, ովքեր կպարզեն իրենց ձեռքերը, կլսեն նրանց, կառաջնորդեն և կողջունեն նրանց եկեղեցում՝ նույնիսկ նախքան նրանց մկրտվելը: … Երբ մենք [ծառայում ենք] նրանց, ովքեր մտնում են մկրտության ջրերը, մենք տեսնում ենք, որ Աստծո զավակներից շատերը դիմանում են մինչև վերջ և հավերժական կյանք են ստանում» (Ուլիսես Ս. Սոարես, «Դարձի եկածների պահպանումը», միսիայի նախագահների սեմինար, 25 հունիսի, 2018 թ)։

Օգնեք նոր անդամներին հաճախել հաղորդության ժողովներին

Դուք կարևոր դեր ունեք՝ օգնելու նոր անդամներին հաճախել եկեղեցի: Աշխատեք ղեկավարների հետ՝ համոզվելու համար, որ դուք կամ ծխի անդամներն օգնում եք նրանց հաճախել ժողովներին: Հիմնական ցուցանիշը, որը ցույց է տալիս նոր անդամի հաղորդության ժողովին հաճախելու փաստը, կարող է օգնել ձեզ և ծխի ղեկավարներին տեսնել, թե երբ նա կարող է լրացուցիչ խրախուսման կարիք ունենալ:

Շատ ավելի հավանական է, որ նոր անդամները կշարունակեն հաճախել հաղորդության ժողովին և ընդունել հաղորդությունը, երբ նրանք ընկերներ ունենան ծխում: Օգնեք նրանց պատկանելության զգացում ունենալ, հատկապես ավետարանական կյանքի առաջին տարվա ընթացքում: (Տես Վարդապետություն և Ուխտեր 84․106, 108 հատվածները)։

Կրկին ուսուցանեք գլուխ 3-ի դասերը

Օգնեք նոր անդամներին շարունակել ամրապնդել իրենց հավատքը Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ: Ավետարանի ճշմարտություններն ու սկզբունքներն ավելի խորն են արմատավորում, երբ նոր անդամները շարունակում են սովորել Հոգով:

Հաստատվելուց հետո կրկին միսիոներական դասեր ուսուցանեք: Ձեզ վրա վերցրեք դասերն ուսուցանելու առաջնորդությունը: Այնուամենայնիվ, համակարգեք ձեր գործողությունները ծխի ղեկավարների հետ, որպեսզի ծխի միսիոներները կամ այլ անդամներ կարողանան մասնակցել: Գլուխ 3-ի դասերը կրկին ուսուցանելը կարևոր միջոց է՝ օգնելու նոր անդամներին «սնուցվել Աստծո բարի խոսքով» (Մորոնի 6.4): Ուսուցանելիս խրախուսեք նոր անդամներին պահել դասերի բոլոր պարտավորությունները:

Կարդացեք սուրբ գրությունները նոր անդամների հետ, հատկապես Մորմոնի Գիրքը, և ուսուցանեք ավետարանի սկզբունքները: Օգնեք նրանց կիսվել ավետարանով իրենց ընկերների և ընտանիքի հետ: Յուրաքանչյուր նոր անդամ ունի առանձնահատուկ կարիքներ, և դուք կարող եք օգնել նրան իրեն սիրված և ողջունելի զգալ:

«Ուխտի արահետի առաջադիմություն» հաշվետվությունը և Իմ ուխտի արահետը

Ինչպես դուք, այնպես էլ տեղի ղեկավարներն ունեն աղբյուրներ իրենց միսիոներական ջանքերի համար: Դրանցից մեկը «Ուխտի արահետի առաջադիմություն» հաշվետվությունն է, որը գտնվում է Member Tools հավելվածում կամ ղեկավարի և գործավարի ռեսուրսներում: Այս հաշվետվությունը թույլ է տալիս տեղի ղեկավարներին տեսնել այն կարևոր փորձառությունները, որոնք անհրաժեշտ են մարդուն՝ մկրտությունից առաջ և հետո ուխտի արահետով առաջադիմելու համար:

Իմ ուխտի արահետն աղբյուր է, որն օգնում է նոր անդամներին «խարսխված մնալ առ Հիսուս Քրիստոս [իրենց] հավատքով և Եկեղեցում իրենց զգալ ինչպես տանը» (Իմ Ուխտի արահետը, iv): Այն ծանոթացնում է նոր անդամներին այնպիսի գործունեության և հնարավորությունների հետ, ինչպիսիք են ընտանեկան պատմությունը և օգնում է հանգուցյալ նախնիներին սուրբ արարողություններ ստանալ տաճարում: Խրախուսեք տեղի անդամներին առաջնորդել նոր անդամներին այս փորձառությունների միջով: Աջակցեք ըստ անհրաժեշտության:

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Ուսումնասիրեք Իմ ուխտի արահետը։ Ի՞նչ սովորեցիք ձեր դերի մասին՝ օգնելով անդամներին զորացնել նորադարձներին: Ինչպե՞ս կարող եք աջակցել ծխի խորհրդի ջանքերին: Ամեն անգամ, երբ ուսումնասիրում եք այս գլուխը, գրի առեք ձեր սովորածը:

Աջակցեք տեղի ղեկավարներին վերադարձող անդամների զորացման գործում

Որոշ անդամներ որոշում են չմասնակցել Եկեղեցու ժողովներին: Տեղի ղեկավարները և մյուս անդամները ձգտում են ամուր հարաբերություններ և կապ հաստատել նրանց հետ: Փրկիչն ասել է․

«Քանզի այդպիսիներին դուք պետք է շարունակեք ծառայել. քանզի դուք չգիտեք, միգուցե նրանք վերադառնան ու ապաշխարեն, և գան ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, և ես կբժշկեմ նրանց. և դուք կլինեք նրանց փրկության բերելու միջոցը» (3 Նեփի 18․32):

Տեղի ղեկավարները կարող են խնդրել ձեզ, որպեսզի օգնեք վերադարձող անդամներին ամրացնել իրենց հավատքը: Հաճախ այդ հանձնարարությունները կապված կլինեն մասնակի անդամ ընտանիքների հետ: Աղոթքով մտածեք, թե ինչպես կարող եք Հոգին հրավիրել վերադարձող անդամների տներ՝ ուսուցանելով նրանց ավետարանի սկզբունքները և առաջարկելով գործել: Կարեկցանք ցուցաբերեք նրանց մտահոգությունների հանդեպ:

Եթե հանգամանքները թույլ են տալիս, ուսուցանեք ավետարանն ընտանիքի անդամներին, ովքեր դեռ չեն մկրտվել: Ձեր սերն ու աջակցությունը կարող են օգնել նրանց խորացնել իրենց հավատքն առ Քրիստոսը և մեծացնել ուխտեր կապելու և պահելու իրենց ցանկությունը:

Վերադարձող անդամների հետ աշխատելիս համակարգեք ձեր գործողությունները տեղի ղեկավարների հետ: Այս ջանքերը կարող են երկարատև ազդեցություն ունենալ անհատների և ներկաների վրա։

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ի՞նչ է ուսուցանել Հիսուս Քրիստոսը դժվարություններ ունեցող մարդկանց օգնելու մասին։

Ալման և Ամուղեկն ուսուցանեցին շատերին, ովքեր հեռացել էին Եկեղեցուց: Ի՞նչ կարող եք սովորել վերադարձող անդամներին զորացնելու վերաբերյալ նրանց փորձառություններից:


Գաղափարներ ուսումնասիրության և կիրառման համար

Անհատական ուսումնասիրություն

  • Օգտագործեք Preach My Gospel հավելվածը, որպեսզի ծրագրեր կազմեք՝ խոսելու համար նոր և վերջերս վերադարձած անդամների հետ, ովքեր փոխում են իրենց կյանքը և հաճախում են եկեղեցի: Ի՞նչն է նրանց ամենից շատ օգնել: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր մտքերը նրանց փորձառությունների վերաբերյալ։ Ի՞նչ եք սովորել, որը կօգնի ձեզ աշխատել նրանց հետ, ում այժմ ուսուցանում եք:

  • Ուսումնասիրեք 2 Նեփի 31.18–20, Ալմա 26.1–7, Ալմա 32.32–43 և Մորոնի 6 հատվածները։ Գրեք, թե ինչ եք սովորում այս հատվածներից նոր անդամների զորացման վերաբերյալ:

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ և զուգընկերների փոխանակում

  • Կարդացեք և քննարկեք գլուխ 23-ը՝ Ընդհանուր ձեռնարկից։ Ինչպե՞ս կարող եք աջակցել տեղի ղեկավարներին իրենց պարտականություններում:

  • Շաբաթական համակարգման ժողովների ժամանակ հարցրեք ծխի ղեկավարներին, արդյոք ձեր տարածքում կան վերադարձող անդամներ, որոնց կցանկանային, որ դուք այցելեիք այս շաբաթ: Երբ այցելեք նրանց, ձգտեք ամրացնել նրանց հավատքն առ Հիսուս Քրիստոսը:

  • Նշեք բոլոր նրանց, ովքեր մկրտվել և հաստատվել են վերջին տարվա ընթացքում: Վերանայեք նրանցից մեկի գրառումը և քննարկեք, թե ինչպես կարող եք աշխատել ղեկավարների հետ հաջորդ շաբաթական համակարգման ժողովին, որպեսզի օգնեք այդ անձին: Գրանցեք ձեր գաղափարներն ու առաջարկները Preach My Gospel հավելվածում: Կրկնեք սա ձեր տարածքում բոլոր նորադարձների համար:

Շրջանի խորհուրդ, գոտու համաժողովներ և միսիայի ղեկավարների խորհուրդ

  • Հրավիրեք եպիսկոպոսին կամ ծխի այլ ղեկավարին խոսել նոր և վերադարձող անդամներին զորացնելու մասին: Խնդրեք այս անձին ընդգծել, թե միսիոներներն ինչպես կարող են օգնել:

  • Քննարկեք կորած ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները (տես Ղուկաս 15 գլուխը)։ Առաջարկեք միսիոներներին կիսվել նրանով, թե ինչ են սովորում և ինչպես կարող են կիրառել այն իրենց միսիոներական աշխատանքում:

Միսիայի ղեկավարներ և միսիայի խորհրդականներ

  • Աշխատեք տեղի ղեկավարների հետ, որպեսզի խրախուսեք նրանց օգնել նոր անդամներին.

    • Ձեռնադրվեք քահանայության պաշտոնում (համապատասխան տարիքի տղամարդկանց համար):

    • Նշանակվեք սպասավորող եղբայրներ (և սպասավորող քույրեր կանանց համար):

    • Ստացեք տաճարային երաշխավորագիր մահացած նախնիներին տաճարում մկրտելու համար:

    • Պատրաստեք մահացած նախնու անունը տաճար տանելու համար:

    • Ստացեք հանձնարարություն կամ կոչում՝ ձեր ծխում կամ ճյուղում ծառայելու համար:

  • Համակարգելով ձեր գործողությունները ցցի նախագահի հետ, ուսուցանեք տեղի ղեկավարներին, թե ինչպես արդյունավետ անցկացնել շաբաթական համակարգման ժողովները:

  • Երբեմն կապվեք նոր անդամների հետ, որպեսզի պարզեք, թե ինչպես են նրանց գործերը և ինչպես կարող են միսիոներներն ու անդամներն օգնել իրենց:

  • Առաջարկեք նոր անդամներին խոսել միսիոներների հետ և պատմել Եկեղեցու իրենց փորձառությունների մասին: