«Արդյո՞ք Եկեղեցին երբևէ կփոխի իր վարդապետությունը, որ հավանություն տա նույն սեռի ամուսնություններին»: Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ (2020)
«Արդյո՞ք Եկեղեցին երբևէ կփոխի իր վարդապետությունը, որ հավանություն տա նույն սեռի ամուսնություններին»: Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ
Արդյո՞ք Եկեղեցին երբևէ կփոխի իր վարդապետությունը, որ հավանություն տա նույն սեռի ամուսնություններին:
Ամուսնության վարդապետությունը հավերժական է
Տղամարդու և կնոջ միջև ամուսնության վարդապետությունը առանցքային դեր ունի Աստծո ծրագրում, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ուսմունքների անբաժանելի մասն է և փոփոխության ենթակա չէ.
«Եկեղեցին հաստատում է, որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը՝ որպես սուրբ գրություններով հիմնված վարդապետական սկզբունք, էական է Իր զավակների հավերժական ճակատագրի համար նախատեսված Արարչի ծրագրում: Եկեղեցին նաև հաստատում է, որ Աստծո օրենքն ամուսնությունը սահմանում է որպես իրավական և օրինական միություն մի տղամարդու և մի կնոջ միջև։
Միայն այն տղամարդն ու կինը, ովքեր իրավական և օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին, կարող են ունենալ սեռական հարաբերություններ: Սեռական հարաբերությունները մյուս բոլոր դեպքերում, այդ թվում՝ նույն սեռի անձնավորությունների միջև, մեղք է և քայքայում է աստվածայնորեն ստեղծված ընտանիքի հաստատությունը» («Նույն սեռի ամուսնություն», Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 38.6.13)։
Սիրով բացատրեք վարդապետությունը
Եկեղեցու դիրքորոշման մեջ փոփոխություն չկա այն հարցերում, ինչը բարոյապես ճիշտ է։ Բայց այն, ինչ փոխվում է, և այն, ինչը պետք է փոխվի, օգնում է Եկեղեցու անդամներին զգայուն և մտածված արձագանքել, երբ նրանք բախվում են նույն սեռի հանդեպ հակվածության դրսևորման՝ իրենց ընտանիքներում, Եկեղեցու այլ անդամների մեջ կամ այլուր (տես Dallin H. Oaks, “What Needs to Change,” ChurchofJesusChrist.org)։
Ամուսնությունը Աստծո երջանկության ծրագրի կարևոր մասն է։ Տղամարդու և կնոջ միջև հավերժական ամուսնությունը էական է (ինչ-որ պահի)՝ վեհացման հասնելու մեր առաջընթացի համար, մի վիճակ, որն այնպիսի ապրելակերպն է, որը ներկայումս ապրում են մեր Երկնային Ծնողները:
«Սելեստիալ փառքի մեջ կա երեք երկինք կամ աստիճան, և ամենաբարձրին հասնելու համար մարդ պետք է մտնի քահանայության այս կարգի մեջ [որն է՝ ամուսնության նոր և հավիտենական ուխտը] և Եվ եթե նա չմտնի, չի կարող հասնել դրան։ Նա կարող է մտնել մեկ ուրիշը, բայց դա նրա թագավորության վերջն է. նրա աճը չի շարունակվի» (Վարդապետություն և Ուխտեր 131․1–4)։