Արկածները Գանայում՝ Մարգոյի և Պաոլոյի հետ
Ողջո՛ւյն: Agoo! Մենք Մարգոն և Պաոլոն ենք:
Մենք այցելում ենք տարբեր երկրներ և ուսումնասիրում, թե երեխաներն ինչպես կարող են օգտակար լինել:
Գանան գեղեցիկ, հրաշալի վայր է: Հատկապես, եթե դուք փղեր եք սիրում …
Եվ ֆուտբոլ …
Եվ թիթեռներ: Գանայի ազգային պուրակներից մեկում կա թիթեռի 450 տեսակ:
Մենք շատ բան իմացանք Գանայի մասին:
Մենք անհամբեր սպասում ենք, որ տեսնենք, թե ուր ենք գնալու հաջորդ անգամ: