2021
Կարող եք օգնել Հիսուսի օրինակով
Հունվար 2021 թ․


Օգնող ձեռքերի հրավեր

Կարող եք օգնել Հիսուսի օրինակով

Նկար
Jesus with children

Երբ Հիսուսը երկրի վրա էր, Նա օգնում էր բոլորին, ում տեսնում էր: Նա կերակրում էր նրանց, ովքեր քաղցած էին: Նա սփոփում էր նրանց, ովքեր տխուր էին: Նա ուսուցանում էր Իր ավետարանը բոլորին: Հիսուսը հրավիրեց մեզ հետևել Իրեն: Մկրտվելիս մենք խոստանում ենք փորձել անել այն, ինչ Նա էր անում:

Բազմաթիվ մարդիկ աշխարհում այսօր մեր օգնության կարիքն ունեն: Ոմանք միայնակ են: Ոմանք քաղցած են: Ոմանք ստիպված են եղել լքել իրենց տները: Ոմանք դեռևս չեն լսել ավետարանի մասին: Մեզանից յուրաքանչյուրը կարող է անել որևէ բան՝ օգնելու համար:

Ի՞նչ կարող են անել ձեր Օգնող ձեռքերը

Երեխաները կարող են աշխարհը փոխել իրենց սիրող սրտերի և օգնող ձեռքերի միջոցով: Մոտ 100 տարի առաջ Երեխաների միությունն օգնեց կառուցել հիվանդանոց Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա, ԱՄՆ): Ամեն շաբաթ նրանք մանրադրամ էին բերում նոր հիվանդանոցի համար: Երբ 1922 թվականին հիվանդանոցը բացվեց, այն կոչվեց Երեխաների միության մանկական հիվանդանոց: Որովհետև երեխաները քիչ-քիչ օգնեցին կառուցել այն:

Եթե նայեք ձեր շուրջը, կտեսնեք բազմաթիվ մարդկանց, ում կարող եք օգնել: Դուք կարող եք կիսվել ավետարանով՝ ձեր ապրելակերպով ցույց տալու և ուրիշներին ծառայելու միջոցով: Դուք կարող եք օգնել նրանց զգալ Երկնային Հոր սերը:

Օգնելու հրավեր

Այս տարի մենք հրավիրում ենք ձեզ օգտագործել ձեր սիրող սրտերը և օգնող ձեռքերը՝ ուրիշներին օգնելու համար: Այն երջանկությունը, որը դուք զգում եք ուրիշին օգնելիս, գալիս է Սուրբ Հոգուց: Այն ձեզ հուշում է, որ Երկնային Հայրը շատ գոհ է ձեր ջանքերից:

Նկար
pictures of children helping

Նկարները՝ Լիզ Բրիզիի:

Տպել