2021
Ջեֆրոյ Կուսեմու
Հունվար 2021 թ․


Ռահվիրաներ ամեն երկրում

Ջեֆրոյ Կուսեմու

Առաջին միսիոները Բենինից

Ջեֆրոյը գիտեր, որ Աստված ցանկանում է օգնել իրեն, եթե նա կատարի իր բաժինը:

Նկար
missionary in Benin

Ջեֆրոյը դուրս եկավ դասասենյակից իր ընկերոջ՝ Թեոդորի հետ: Երկու տղաներն էլ 16 տարեկան էին և ապրում էին Բենինում՝ Աֆրիկայում գտնվող մի երկրում: Նրանք պատրաստվում էին նոր դպրոց գնալ՝ գյուղատնտեսություն ուսումնասիրելու: Դա առաջին անգամն էր, երբ նրանք իրենց ընտանիքներից հեռու էին ապրում: Նրանք պետք է ամեն օր ժամերով սովորեին և աշխատեին:

Ջեֆրոյն ուսին քաշեց իր ուսապարկը: «Ինձ թվում է, ես դուրս եմ մնալու: Այս դասերն այնքան բարդ են»:

«Ոչ», - ասաց Թեոդորը: «Դուրս չմնաս: Դու պետք է ապավինես Աստծուն: Եթե դու դա անես, հաջողության կհասնես»:

Ամբողջ մնացած օրը Ջեֆրոյը հիշում էր Թեոդորի այդ խոսքերը: Ջեֆրոյը դաստիարակվել էր որպես քրիստոնյա, սակայն նա երբեք չէր փորձել ապավինել Աստծուն: Նա ծնկի իջավ, սակայն չէր կարողանում սկսել աղոթքը: Նա հուզված էր: Բայց եթե նա որևէ տեղից օգնություն չստանար, ի վիճակի չէր լինի ավարտել դպրոցը: Ջեֆրոյը դանդաղ խոնարհեց գլուխը:

«Երկնային Հայր, - ասաց նա, - խնդրում եմ, ցույց տուր, թե ինչպես ապավինել Քեզ։ Կօգնե՞ս ինձ ավարտել դպրոցը։ Խոստանում եմ, որ հնարավորինս կծառայեմ քեզ իմ մնացած կյանքի ընթացքում»։

Այդ ժամանակից սկսած Ջեֆրոյը իրեն ավելի խիզախ և վճռական էր զգում: Դասերը նույնքան բարդ էին, բայց նա գիտեր, որ Աստված ցանկանում է օգնել իրեն, եթե նա կատարի իր բաժինը: Ջեֆրոյը մի կողմ դրեց իր վախերը և սկսեց տքնաջան աշխատել:

Նա շատ լավ արդյունքների հասավ: Մեկ ու կես տարի անց նա պատրաստ էր ավարտել դպրոցը: Նա ավարտեց այն:

Դպրոցն ավարտելուց հետո Ջեֆրոյը շարունակեց տքնաջան աշխատել: Շուտով նա արդեն ուներ իր սեփական ագարակը:

Ապա մի օր նա մի ընկերոջ հանդիպեց, ով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ էր: Ջեֆրոյի ընկերը նրան տվեց Մորմոնի Գիրքը։ Ջեֆրոյը կարդաց Մորմոնի Գիրքը և աղոթեց: Նա իր ներսում ջերմություն և խաղաղություն զգաց և վստահ իմացավ, որ այդ Եկեղեցին ճշմարիտ է:

Նա արդեն գիտեր, թե ինչ պետք է աներ հաջորդիվ: Նա աշխատում էր, աղոթում էր և ապավինում էր Աստծուն: Նախ նա մկրտվեց: Ապա նա իր վկայությամբ կիսվեց իր շրջապատի մարդկանց հետ: Նրա ընկերներից ոմանք նույնպես մկրտվեցին: Այն, ինչը սկսվեց որպես անդամների փոքր խումբ, շուտով դարձավ ճյուղ: Նա նպաստում էր Եկեղեցու աճին Բենինում:

Ջեֆրոյը ցանկանում էր միսիա գնալ: Նա բավականաչափ գումար չուներ, ուստի վաճառեց իր ագարակը: Մի քանի ամիս անց նա միսիայի կանչվեց Կոտ դ’Իվուար: Նա առաջին միսիոներն էր Բենինից, ով միսիայի կանչ ստացավ:

Նվիրվածությունն օգնեց նրան տարիների ընթացքում: Իր և մյուս անդամների հավատքի շնորհիվ բազմաթիվ մարդիկ մկրտվեցին: Նրա ճյուղը դարձավ ծուխ: Հիմա այդ ծուխը Բենինի առաջին ցցի մասն է:

Ջեֆրոյ Կուսեմուն շարունակում է տքնաջան աշխատել և ապավինել Աստծուն։ Նա գիտի, որ մեծ բաներ կարող են տեղի ունենալ Աստծո օգնությամբ:

Նկար
Friend Magazine, 2021/01-02 Jan/Feb

Նկարները՝ Իզաբել Մունյոզի

Տպել