2021
Սիրելի՛ ընկերներ
Հունվար 2021 թ․


Ուղերձ Առաջին Նախագահությունից

Սիրելի երիտասարդ ընկերնե՛ր

Նկար
Primary children in Ghana holding up Friend magazines

Այս ամիս Ընկեր ամսագիրը նշում է իր 50-րդ տարեդարձը և նոր սկիզբը: Մի ժամանակ Ընկեր ամսագիրը հասանելի էր միայն անգլերեն խոսող երեխաներին: Այժմ այն հասանելի է ամբողջ աշխարհի երեխաներին 48 լեզուներով: Հույս ունենք, որ Երեխաների միության յուրաքանչյուր մանուկ կվայելի Ընկեր ամսագիրը տանը և կկիսվի դրանով ուրիշների հետ:

Ձեզ նման Երեխաների միության մանուկները ամբողջ աշխարհում փորձում են հետևել Հիսուսին: Նրանցից յուրաքանչյուրն Աստծո թանկագին զավակն է: Ընկեր ամսագիրը կարդալիս դուք կծանոթանաք այդ ընկերների հետ: Դուք կիմանաք վերականգնված ավետարանի մասին: Եվ դուք ձեզ ավելի մոտ կզգաք մեր ամենահավատարիմ Ընկերոջը, մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսին:

Հարգանքով՝

Առաջին Նախագահություն

Դրոշների որոնում

Գտեք այս տարբեր երկրների մասին էջերը Եվ նշեք ստորև թվարկված երկրների դրոշները.

  • Գանա

  • Հարավային Կորեա

  • Կանադա

  • Իսպանիա

  • Գերմանիա

  • Բենին

  • Արգենտինա

  • Մեքսիկա

Որտեղ ենք կարդում Ընկերամսագիրը

Գանացի այս երեխաները ցուցադրում են Ընկեր ամսագրի իրենց օրինակները: Մեզ ուղարկեք ձեր կամ ձեր Երեխաների միության դասարանի Ընկեր ամսագրով լուսանկարը: Մի մոռացեք կցել ծնողի թույլտվությունը (տես դարձերեսի շապիկը):

Նկարները՝ Adobestock.com կայքի:

Տպել