2021
Ծանոթացեք Գանայից Ստելայի հետ
Հունվար 2021 թ․


Օգնող ձեռքերը ամբողջ աշխարհում

Ծանոթացեք Գանայից Ստելայի հետ

Ծանոթացեք Երեխաների միության երեխաների հետ, ովքեր օգնում են ուրիշներին Հիսուսի օրինակով:

brother and sister reading scriptures together

Ամեն ինչ Ստելայի մասին

Տարիքը՝ 11

Բնակավայրը՝ Գանա

Լեզուները՝ անգլերեն և տվի

Ընտանիքը՝ մայր, հայր և Յոու անունով եղբայր

Նպատակները և երազանքները՝ 1) Միսիա ծառայել իր մայրիկի օրինակով: 2) Ամուսնանալ տաճարում: 3) Հագուստի մոդելավորող դառնալ:

Ստելան կարդում է սուրբ գրություններն իր եղբոր հետ:

Ստելայի Օգնող ձեռքերը

Դուք կարող եք տեսնել, որ գրեթե ամեն օր Ստելան և իր ընտանիքն այցելում են իրենց շենքում բնակվող տանտիրուհուն: Նրանք բարեկամներ չեն, սակայն Ստելան և իր եղբայրը նրան «Սեսիլիա տատիկ» են անվանում: Ստելան ասում է. «Նա 83 տարեկան է և չունի սեփական երեխաներ»: Ստելան և իր ընտանիքը նկատել են, որ նա օգնության կարիք ունի և որոշել են «որդեգրել» նրան:

Ստելան միշտ օգնության ձեռք է մեկնում՝ ավլելով և մաքրելով Սեսիլիա տատիկի սենյակի հատակը: Մաքուր տունը առողջ լինելու կարևոր նախապայմաններից է: Այնպես որ Ստելան անում է այն, ինչն իսկապես օգնում է Սեսիլիա տատիկին: «Հիսուս Քրիստոսը ծառայել է ուրիշներին, - ասում է Ստելան,- և դա ինձ ոգեշնչեց ծառայել նրան: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը և Նրա Հայրը երջանիկ են, երբ ես ծառայում եմ»:

Ստելայի սիրած բաները

Վայրը՝ Աքրա Գանա տաճարը («Այն, կարծես, դրախտ լինի երկրի վրա»:)

Հիսուսի մասին պատմությունը՝ «Երբ նա ժողովրդի հոծ բազմությանը կերակրեց երկու ձկով և հինգ հացով»:

Երեխաների միության երգը՝ “Called to Serve” («Կոչված ծառայելու») և “A Child’s Prayer” («Մանկան աղոթքը») (“They give me strength to love and serve” («Նրանք ինձ ուժ են տալիս՝ սիրելու և ծառայելու»):

Ուտեստը՝ ֆուֆու (պլանտանի պյուրե, որը բանանի տեսակ է և կասավա) ապուրով և այծի մսով:

Գույնը՝ դեղին

Առարկան՝ ստեղծագործական արվեստ

Friend Magazine, 2021/01-02 Jan/Feb

Նկարները՝ Փոլա Պանգի