2021
Գոնե մեկ տաքսի
Հունվար 2021 թ․


Գոնե մեկ տաքսի

Հեղինակն ապրում է Հյուսիսային Կարոլինայում (ԱՄՆ):

«Օգնիր մեզ գոնե մեկ տաքսի գտնել, որ կարողանանք այսօր եկեղեցի հասնել», - աղոթում էին աղջիկները:

«Ես միշտ ինձ երջանիկ եմ զգում, երբ եկեղեցի եմ գնում» (Մանկական երգերի ժողովածու, 157):

Այս պատմությունը տեղի է ունենում Կանտաբրիայում (Իսպանիա):

Նկար
two girls holding umbrella

«Ինչպե՞ս ենք այսօր եկեղեցի հասնելու», - հարցրեց Էլիի կրտսեր քույրը՝ Պեպան։ «Այնպիսի՜ հորդառատ անձրև է»:

«Մի անհանգստացիր», - ասաց Էլին։ «Մենք խիզա՛խ ենք»:

Էլին օգնեց Պեպային կոճկել վերարկուն: Ապա նա հագավ իր անձրևային կոշիկները:

Էլին և Պեպան դուրս եկան մայրիկի ու հայրիկի հետ: Դեռ երբեք այդքան հորդառատ անձրև չէր եղել: Քամին շրջեց նրանց անձրևանոցը: Էլին իրեն այլևս այնքան էլ խիզախ չէր զգում:

«Ի՞նչ ենք անելու», - հարցրեց Էլին։ Փոթորիկը չափազանց ուժեղ էր մինչև ավտոբուսի կանգառ քայլելու համար:

«Մենք տաքսի կվերցնենք», - ասաց հայրիկը:

«Լավ միտք է», - ասաց մայրիկը։ «Գնացի՛նք»:

Նրանք քայլեցին ջրով ողողված փողոցով: Սակայն ոչ մի տաքսի կամ ուրիշ մեքենա չէր անցնում նրանց կողքով: Նույնիսկ panadería-ն (հացի փուռն) էր փակ:

Ի վերջո, նրանք հասան այն վայրը, որտեղ սովորաբար տաքսիներ էին կայանում: Սակայն առաջին կայանը դատարկ էր:

«Օ՜, ոչ», - ասաց Պեպան։

«Está bien: Նորմալ է», - ասաց Էլին: «Հաստատ մեկը կլինի: Պարզապես դեռ չենք տեսնում այն»։

Նրանք մոտեցան կայանին: Հաջորդ կայանը նույնպես դատարկ էր:

«Իսկ հիմա ի՞նչ», - հարցրեց Պեպան:

«Ես գիտեմ», - ասաց Էլին։ «Եկեք աղոթենք»:

Աղջիկներն աղոթք շշնջացին: «Nuestro Padre Celestial, խնդրում ենք, օգնիր մեզ գոնե մի տաքսի գտնել, որ կարողանանք այսօր եկեղեցի հասնել: Մենք ձգտում ենք ճիշտն ընտրել, իսկ այս անձրևը բարդացնում է մեր գործը: Enel nombre de Jesucristo, amén»: Էլին դեռ լավ չէր խոսում իսպաներեն, ուստի աղոթելիս անգլերենն ու իսպաներենն իրար խառնեց:

Նրանք մի փոքր էլ քայլեցին: Հաջորդ կայանը նույնպես դատարկ էր:

«Միգուցե ավելի լավ է շրջվենք և տուն գնանք», - հայրիկը բղավեց քամու միջով:

«Մեր ոտքերը լրիվ թրջվել են», - ասաց մայրիկը:

«Եկեք մի քիչ էլ քայլենք, - ասաց Էլին։ «Մեզ ընդամենը մի տաքսի է պետք»:

Նրանք տեսան տաքսիների վերջին կայանը:

Եվ այնտեղ կանգնած էր կանաչ լույսը վառած մի տաքսի:

Էլին և Պեպան թռան տաքսիի մեջ: Մայրիկը նրանց օգնեց մազերն ուղղել: «Կներեք, որ ձեր նստարանները թրջեցինք», - հայրիկն ասաց վարորդին:

Նրանք հավաքատուն հասան և ողջունեցին իրենց ընկերներին besos-ներով և abrazos-ներով (համբույրներով և գրկախառնություններով):

«Չեմ հավատում, որ տաքսի գտանք, - ասաց մայրիկը, - ¡Que suerte! (Դա հաջողություն էր)»:

«Դա հաջողությունը չէր», - ասաց Էլին։ «Ես և Պեպան աղոթեցինք, որ Երկնային Հայրն օգնի մեզ եկեղեցի հասնել։ Եվ Նա լսեց»: ●

Նկար
Friend Magazine, 2021/01-02 Jan/Feb

Նկարները՝ Պատրիսիա Գեյսի:

Տպել