Ցույց տուր և պատմիր
Այս Երեխաների միությունը Տեխասում (ԱՄՆ) ստեղծեց հայտարարությունների տախտակ, որտեղ Քրիստոսը հայտնվում է, իսկ Երեխաների միության բոլոր մանուկները կանգնած են Նրա շուրջը։ Այն օգնում է բոլորին ավելի մոտ զգալ Նրան։
Բարևներ Երեխաների միությունից Դակարում (Սենեգալ)։
Ես ու իմ հայրիկը գնացինք աղբ հավաքելու զբոսանքի և հավաքեցինք աղբի 322 կտոր: Ես ինձ լավ զգացի, որ կարողացա իմ համայնքն ավելի մաքուր ու կոկիկ դարձնել ուրիշների համար:
Սեմ Դ., 8 տարեկան, Սաֆըլք (Անգլիա)
Իմ մկրտությունն ինձ օգնում է հիշել այն կարևոր ուխտերը, որոնք ես կապել եմ Երկնային Հոր հետ: Ես փորձում եմ հետևել Նրա պատվիրաններին և լինել լավ դուստր ու աշակերտ:
Դեմի Ե., 9 տարեկան, Մեխիկո Սիթի (Մեքսիկա)
Ավստրալիայում անտառային հրդեհների ժամանակ ես ծոմ էի պահում վտանգված կենդանիների համար: Ամեն գիշեր մենք աղոթում էինք, որ Աստված պաշտպանի հրշեջներին: Ես այնքան երջանիկ էի, երբ մայրիկս ինձ ասաց, որ հրդեհները սկսում են նահանջել: Ես գիտեմ, որ Երկնային Հայրը լսում է մեզ, երբ մենք ծոմ ենք պահում և աղոթում:
Լինկոլն Բ., 9 տարեկան, Վիկտորիա (Ավստրալիա)
Ես բազմաթիվ ընկերներ ունեմ դպրոցում և մենք ուրախ ժամանակ ենք անցկացնում: Մի օր ես տեսա մի միայնակ աղջկա և ցանկացա ընկերանալ նրա հետ: Ես գիտեի, որ դա ճիշտ է, որովհետև հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում:
Տատյանա Լ., 6 տարեկան, Սակատեպեկեզ (Գվատեմալա)
Ես լողում էի ընտանիքիս հետ և նկատեցի մի տղայի, ով դժվարանում էր լողալ ջրում: Ես մոտեցա և օգնեցի նրան: Նրա ավագ եղբայրն ինձ ասաց, որ ես նրանց հերոսն եմ։ Դրանից հետո, ես զգացի Սուրբ Հոգին:
Քրիստիան Մ., 9 տարեկան, Յուտա (ԱՄՆ)