Ընկեր լինենք «Ընկեր» ամսագրին
Խաղաղության զգացում
Լյուսի Սթիվենսոն Էվելի հարցազրույցից:
Մի օր, երբ ես 11 տարեկան էի, արթնացա և ինչ-որ ձայներ լսեցի հյուրասենյակում: Ոչ ոք չեկավ ինձ դպրոց գնալու համար արթնացնելու, ինչպես սովորաբար անում էին: Երբ դուրս եկա, որ տեսնեմ, թե ինչ էր կատարվում, պարզվեց, որ իմ հայրը մահացել էր:
Մինչ ընտանիքս խոսում էր հյուրասենյակում, ես գնացի մեր այգի: Մեր այգին մեծ էր, և ես օգնում էի հայրիկիս խնամել այն: Ես նստեցի ծառերի տակ գտնվող նստարանին և սկսեցի լաց լինել: Ես շատ տխուր էի ու շփոթված:
Մի քանի րոպե անց ես տեսա, թե ինչպես Երեխաների միության իմ ուսուցիչը բացեց դարպասը: Նա մոտեցավ և նստեց իմ կողքին՝ ասելով. «Ջոնի, դու հիշո՞ւմ ես փրկության ծրագրի մասին մեր անցած դասը»: Իմ ուսուցիչն ինձ կրկին բացատրեց, որ մեր հոգիները բաղկացած են ոգուց և մարմնից: Նա ասաց, որ իմ հոր հոգին լավ վայրում էր, և մի օր նա հարություն կառնի: Մի օր ես նրան նորից կտեսնեմ:
Չնայած ես դեռևս տխուր էի, սակայն խաղաղություն զգացի։ Եվ ամեն անգամ ես հիշում եմ այդ խաղաղությունը, երբ մտածում եմ այդ փորձառության մասին: Երեխաների միության իմ ուսուցիչը սպասավորեց ինձ, իսկ Սուրբ Հոգին մխիթարեց ինձ: Այն օգնեց ինձ կառուցել Երկնային Հոր սիրո և փրկության ծրագրի մասին իմ վկայությունը:
Անկախ նրանից, թե ինչի միջով եք անցնում, Աստված հոգ է տանում ձեր մասին: Պարտադիր չէ չափահաս լինել զգալու համար, որ Հոգին վկայում է ձեզ, որ ամեն ինչ լավ կլինի: Դուք կարող եք կառուցել Երկնային Հոր ծրագրի վկայությունը: Դուք կարող եք խաղաղություն զգալ: