Ռահվիրաներ ամեն երկրում
Օլգա Շնեդեռֆլեր
Չեխոսլովակիայից եկած առաջին կինը, ում ամուսինը տաճարի նախագահ էր
Օլգան գիտեր, որ մի օր գնալու է տաճար:
Օլգան անընդհատ նայում էր իր սենյակի պատին կախված տաճարի նկարին: Նա հառաչում էր: Եթե միայն իր ընտանիքը կարողանար տաճար գնալ: Սակայն մոտակայքում չկար ոչ մի տաճար, իսկ երկրից դուրս գալը անչափ դժվար էր:
Օլգան մկրտվել էր դրանից մի քանի տարի առաջ: Սակայն միսիոներները ստիպված էին լքել երկիրը: Եկեղեցու անդամներին այլևս չէր թույլատրվում եկեղեցի գնալ: Նրանք նույնիսկ չէին կարող ուրիշների հետ խոսել իրենց հավատքի մասին:
Սակայն Օլգան շարունակում էր ավետարանով ապրել: Ինչպես և նրա ամուսինը՝ Իրժին: Նրանք աղոթում էին և կարդում սուրբ գրությունները: Նրանք ընտանեկան երեկոներ էին կազմակերպում և սովորեցնում իրենց երեխաներին: Կիրակի օրերին նրանք հաղորդության ժողովներ էին անցկացնում իրենց փոքրիկ բնակարանում: Նրանց պատերին կային տաճարների բազմաթիվ նկարներ:
Եվ երբ Օլգան ու նրա ընտանիքը իրենց միայնակ էին զգում, նրանք հիշում էին, որ աշխարհում կային Եկեղեցու հազարավոր անդամներ:
Եվ մի օր հետաքրքիր մի բան կատարվեց: Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը՝ Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահը, այցելեց նրանց երկիրը: Օլգան ժպտաց Նախագահ Նելսոնի ձեռքը սեղմելիս: Ապա Նելսոնը հատուկ խոստում տվեց կնոջը: «Քույր իմ, մի օր դուք անպայման կգաք տաճար»:
Օլգայի սիրտը լսվեց ջերմությամբ: «Շնորհակալություն»,- շշնջաց նա:
Ամիսներ անցան: Ապա տարիներ: Օլգան կարոտով նայում էր իր բնակարանի պատերին կախված տաճարի նկարներին: Տաճար գնալն անհնար էր թվում:
Չորս տարի անց Օլգան և Իրժին հրավեր ստացան մասնակցելու գերագույն համաժողովին, որը տեղի էր ունենալու Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա, ԱՄՆ): Օլգան վախենում էր, որ իրենք չեն կարողանա գնալ: Իրավիճակն իրենց երկրում դեռևս բարդ էր: Ճամփորդությունը շատ թղթաբանություն կպահանջեր: Սակայն ինչ-որ ձևով ամեն ինչ ստացվեց: Օլգան անհանգստության զգացում ապրեց, երբ ինքնաթիռը սլացավ դեպի Միացյալ Նահանգներ: Դա հրաշք էր։
Օլգան և Իրժին մասնակցեցին համաժողովին և լսեցին մարգարեին: Նրանք նաև գնացին Տաճարային Հրապարակ և այցելեցին այցելուների կենտրոնը: Սակայն, լավագույն մասը տաճար մտնելն էր:
Ճերմակ զգեստով Օլգան կարծես դրախտում լիներ, երբ հատուկ խոստումներ տվեց Աստծուն: Նա նույնիսկ կնքվեց Իրժիի հետ: Նախագահ Նելսոնի խոստումն իրականացավ:
Օլգան և Իրժին վերադարձան տուն: Ժամանակի ընթացքում իրավիճակն իրենց երկրում լավացավ: Նրանք վերջապես կարողացան եկեղեցի գնալ և միսիոներները նորից ուսուցանելու հնարավորություն ստացան:
Մի օր հեռախոսը զանգեց: Դա Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն էր: Նա Օլգային կանչեց որպես Գերմանիայի Ֆրայբերգի Տաճարի նախագահի կին: Իրժին դառնալու էր տաճարի նախագահ:
Օլգան ժպտում էր, երբ իր երկար, ճերմակ զգեստով կանգնած էր Ֆրայբերգի Տաճարում: Մի ժամանակ տաճարն այնքան հեռու էր թվում: Սակայն հիմա նա կարող էր փայփայել այն ամեն օր: Կարծես մի հրաշալի երազ իրականանար: