Ցույց տուր և պատմիր
Դժվար էր լսել և լինել ակնածալից, երբ համավարակի ժամանակ մենք ստիպված էինք եկեղեցական ժողովները տանը անցկացնել: Ես փորձում էի մտածել, թե ինչպես կարող եմ այն ավելի յուրահատուկ դարձնել: Գլխումս մի միտք ծագեց: Ես վերցրի երկու մեծ արկղ և դրանցից ամբիոն պատրաստեցի: Ես երջանիկ էի, որ կարողացա մեր ընտանեկան եկեղեցին յուրահատուկ դարձնել:
Պրիսլի Ֆ., 9 տարեկան, Սաքսոնիա (Գերմանիա)
Երբ դպրոցում տեսնում եմ որևէ մեկին, ով իրեն միայնակ է զգում կամ օրը տխուր է անցնում, ես նրան առաջարկում եմ խաղալ ինձ հետ:
Օտիլիա Հ., 9 տարեկան, Հովեդստադեն (Դանիա)
Ես երախտապարտ եմ ապրող մարգարեի համար։ Ես մեծ հաճույք եմ ստանում, երբ ամեն շաբաթ ընտանիքիս հետ ուսումնասիրում եմ սուրբ գրությունները Եկ, հետևիր ինձ ձեռնարկի օգնությամբ: Այն ինձ օգնում է հասկանալ Հիսուսի ուսմունքները:
Կանոն Ա., 10 տարեկան, Արիզոնա (ԱՄՆ)
Ես կարդում էի Մորմոնի Գիրքը ամեն անգամ, երբ ինձ հետ ինչ-որ տհաճ բան էր պատահում: Մայրս մտավ իմ սենյակ և տեսնելով, որ կարդում եմ, ասաց, որ դա շատ լավ միջոց է, որը կօգնի ինձ հանգստանալ: Դա ինձ մի ջերմ զգացում պարգևեց:
Էլի Կ., 7 տարեկան, Նյու Հեմփշիր (ԱՄՆ)
Երբ հիվանդ էի, զգում էի Սուրբ Հոգու ներկայությունն ամեն անգամ, երբ հայրս ինձ քահանայական օրհնություն էր տալիս: Ես երախտապարտ եմ մայրիկիս և հայրիկիս համար:
Էվերետ Ի., 6 տարեկան, Օհայո (ԱՄՆ)
Ես իգուանա եմ պահում և ամեն անգամ, երբ այն փախչում է, ես աղոթում եմ Երկնային Հորը և խնդրում, որ վերադառնա:
Անա Ս., 6 տարեկան, Էշպիրիտու Սանտու (Բրազիլիա)
Ընկերս ինձ խնդրեց կիրակի օրը տեսախաղ խաղալ իր հետ: Ես իրոք ուզում էի, բայց հրաժարվեցի: Ես ցանկանում եմ Հանգստության օրը սուրբ պահել:
Բենջամին Ս., 9 տարեկան, Կալիֆորնիա (ԱՄՆ)
«Մենք բոլորս Եկեղեցու անդամ ենք», Մեդիսոն Ս., 10 տարեկան, Յուտա (ԱՄՆ)
Ալըն Մ., 10 տարեկան, Կալիֆորնիա (ԱՄՆ)
Դալին Հ., 6 տարեկան, Օքլենդ (Նոր Զելանդիա)
«Տաճարը», Վիմբաի Մ., 9 տարեկան, Դար-էս-Սալամ (Տանզանիա)