2021
Կարևոր հյուրը
Սեպտեմբեր 2021


Կարևոր հյուրը

Հեղինակներն ապրում են Ուայքատոյում (Նոր Զելանդիա) և Յուտայում (ԱՄՆ)։

Ինչպե՞ս Ամոնն օգնեց իր ընտանիքին ողջունել կարևոր հյուրին:

«Հաստատեք մի տուն … կարգ ու կանոնի տուն, Աստծո տուն» (Վարդապետություն և Ուխտեր 88.119

Նկար
a boy picking up laundry

Շաբաթ օրվա կեսօրին էր: Ամոնն ուզում էր զվարճանալ:

«Մամա, - ասաց նա, - կարո՞ղ եմ դուրս գնալ խաղալու»:

«Նախ դու պետք է սենյակդ հավաքես», - ասաց Մաման:

«Բայց Մամա, - ասաց Ամոնը, - սենյակս չի՞ կարող սպասել»:

«Մենք ցանկանում ենք մի կարևոր հյուր հրավիրել: Այնպես որ ցանկանում ենք, որ մեր տունը մաքուր լինի»:

«Կարևոր հյո՞ւր», - ասաց Ամոնը: «Մեր տանը՞»:

«Այո, և դու կարող ես օգնել մեզ հրավիրել նրան», - ասաց Մաման: «Այնպես որ գնա և հավաքիր սենյակդ»:

Ամոնը ոգևորված էր։ Նա սիրում էր հյուրեր ընդունել: Նա մտածում էր, թե ով կարող էր լինել հյուրը: Քաղաքապե՞տը: Դպրոցի տնօրե՞նը: Գուցե եպիսկոպո՞սը:

Ամոնն իր սենյակ գնաց: Հատակին նա գտավ իր կեղտոտ գուլպաները: Նա դրանք դրեց լվացքի դույլի մեջ: Ապա նա իր դասագիրքը սեղանին դրեց: Նա ուզում էր, որ հյուրն իմանա, որ ինքը սիրում է նոր բաներ սովորել:

Ամոնի ավագ քույրը՝ Անգելը, սենյակ մտավ: «Ի՞նչ ես անում», - հարցրեց նա:

«Մաման ասաց, որ մենք կարևոր հյուր ունենք», - ասաց Ամոնը: «Նա ինձ խնդրեց, որ ես նրան օգնեմ պատրաստվել ընդունելու այդ հյուրին»:

Այդ պահին նրանք տեսան Մամային դռան մոտ:

«Ուրիշ էլ ի՞նչ կարող ենք անել՝ պատրաստ լինելու համար», - ասաց Ամոնը: «Մենք ուզում ենք, որ մեր կարևոր հյուրը իրեն զգա ինչպես տանը»:

«Ի՞նչ գաղափարներ ունեք», - հարցրես Մաման:

«Մենք կարող ենք ասել կարիբու», - ասաց Ամոնը: Սվահիլի լեզվով դա նշանակում է. «Բարով եք եկել մեր տուն: Մենք հաճույքով կլսենք ձեզ»:

«Մենք կարող ենք լսել», - ասաց Անգելը: «Լսելը կարևոր է»:

«Լավ մտքեր են», - ասաց Մաման: «Եկեք տեսնենք, թե Բաբան ինչ (հայրիկը) կասի, երբ տուն գա»:

Մեկ ժամից Բաբան եկավ:

Ամոնը սպասում էր: «Մաման ասում է, որ մենք կարևոր հյուր ունենք: Մենք պատրաստվում էինք»:

Բաբան ժպտաց։ «Ես ուրախ եմ: Արի: Նստիր: Արի խոսենք: Անգել, դու էլ արի»:

Երբ բոլորը նստեցին, Բաբան ասաց. «Ես և Մաման խոսում էինք հատուկ հյուրի մասին և այն մասին, թե ինչ կարող ենք անել, որ նա իրեն զգա ինչպես տանը: Նախ ես կասեմ ձեզ, թե ով է լինելու մեր հյուրը: Սուրբ Հոգին: Նա ամենակարևոր հյուրերից է»:

Ամոնն ու Անգելը նայեցին իրար: Դա նա չէր, ում Ամոնը սպասում էր:

«Եվ նա մի հյուր է, ում մենք կարող ենք խնդրել անընդհատ մեզ հետ լինել»,- ասաց Մաման: «Անգել, մկրտվելուց հետո դու հաստատվեցիր: Դու ստացար մի պարգև: Դու հիշո՞ւմ ես, թե Բաբան ինչ ասաց օրհնության ժամանակ»:

«Նա ինձ ասաց, որ ընդունեմ Սուրբ Հոգուն»:

«Ճիշտ է», - ասաց Մաման: «Քեզ հրավիրեցին Սուրբ Հոգին ընդունելու: Ուրեմն, Ամոն, երբ ես ասացի, որ դու կարող ես օգնել հրավիրել Նրան, ես ի՞նչ նկատի ունեի»:

Ամոնը մտածեց: Նա ծրագրում էր քարտ պատրաստել՝ հյուրին հրավիրելու համար: Սակայն նա ինչպե՞ս կարող էր հրավիրել Սուրբ Հոգուն: «Ինձ թվում է՝ ես կարող եմ Նրան հրավիրել՝ անելով մի բան, որը Նրան կհուշի, որ Նա ցանկալի է իմ տանը», - ասաց Ամոնը:

«Ճիշտ է», - ասաց Բաբան: «Դա անելու ձևերից մեկը մեր տունը մաքրելն ու հավաքելն է»:

«Ահա թե ինչու էր Մաման ուզում, որ մենք հավաքենք մեր սենյակները», - հարցրեց Ամոնը:

«Այո՜»: Ասաց Մաման: «Ուրիշ ի՞նչ կարող ենք անել, որ հրավիրենք Սուրբ Հոգուն մեզ հետ լինել»:

«Մենք կարող ենք աղոթել», - ասաց Ամոնը: «Եվ կարդալ սուրբ գրությունները»:

«Մենք կարող ենք լսել լավ երաժշտություն», - ասաց Անգելը: «Մենք կարող ենք միասին օրհներգեր երգել»:

«Մենք կարող ենք սիրալիր լինել և չվիճել», - ասաց Ամոնը:

«Ճիշտ է»,- ասաց Բաբան: «Երբ մենք փորձում ենք անել, այն, ինչ Հիսուս Քրիստոսն է ուսուցանել, մենք հրավիրում ենք Սուրբ Հոգուն լինելու մեզ հետ: Եվ Նա կօգնի, որ մեր տունը դառնա մի վայր, որտեղ մենք կզգանք սեր և խաղաղություն»:

Ամոնը մի պահ մտածեց: «Դու իրավացի ես, Բաբա: Սուրբ Հոգին ամենակարևոր հյուրերից է»:

Նկար
Friend Magazine, 2021/09-10 Sep/Oct Tier 2

Նկարները՝ ըստ Մարկ Ջարմանի

Տպել