Եկեղեցու պատմության քարտեր
Կտրեք քարտերը, ծալեք կետագծով և ամրացրեք կպչուն ժապավենով:
Դեսիդերիա Խանյես
«Նա … շատ էր ցանկանում կարդալ Մորմոնի Գիրքը»:
-
Երազում նա տեսել էր Եկեղեցու մի գրքույկ, որը պետք է փոխեր նրա կյանքը:
-
Նրա որդին՝ Խոսեն, գտավ այդ բրոշյուրը Մեխիկոյում: Միսիոներները ծանոթացրին նրան ավետարանի հետ:
-
Նա առաջինն էր, ով կարդաց Մորմոնի Գիրքը իսպաներեն:
-
Նա Մեխիկոյում առաջին մկրտված կանանցից է եղել:
Ալիվաս Վիլա Աոյ
«Ես…կուզենայի օգտակար լինել Եկեղեցուն»:
-
Նա ծնվել է Իսպանիայում: Նա մեկնել է Կուբա, Մեքսիկա և Միացյալ Նահանգներ՝ մարդկանց օգնելու նպատակով:
-
Նա հանդիպեց միսիոներներին և միացավ Եկեղեցուն:
-
Նա օգնեց իսպաներեն թարգմանել Մորմոնի Գիրքը:
-
Նա իմացավ, որ Էլ Պասոյում (Տեխաս, ԱՄՆ) չկան դպրոցներ իսպանալեզու երեխաների համար: Նա դպրոց բացեց նրանց համար և երկար տարիներ դասավանդեց այնտեղ: