Առաջին Նախագահությունից
Հիսուսի համար երգելիս
Հարմարեցված է «Երկրպագություն երաժշտության միջոցով» հոդվածից Ensign, նոյեմբեր 1994 թ., 9–12
Օրհներգերի և Երեխաների միության երգերի կատարումը Հիսուսի հանդեպ մեր սերը ցույց տալու մի ձև է: Նա օրինակ ծառայեց մեզ համար: Վերջին ընթրիքի ավարտին Հիսուսն ու Նրա Առաքյալները երգել են (տես Մատթեոս 26.30):
Երգելու միջոցով մենք կարող ենք.
-
Ցուցադրել մեր սերը Հիսուսի հանդեպ:
-
Հրավիրել Սուրբ Հոգուն:
-
Պատրաստվել ուսումնասիրել ավետարանը:
-
Հոգևոր ուժ ձեռք բերել:
Երգելիս մտածեք, թե ինչ են ասում երգի բառերը: Երբ դուք վատ ընտրություն կատարելու գայթակղություն եք զգում, փորձեք կիսաձայն երգել Երեխաների միության որևէ երգ: Երգելիս ավելի մոտ կզգաք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։
Խաղաղություն Քրիստոսում
Մի օր՝ երեկոյան, երբ Հիսուսն ու Նրա աշակերտները նավի վրա էին, ուժգին փոթորիկ բարձրացավ: Աշակերտները վախեցան: Նրանք արթնացրին Հիսուսին և խնդրեցին օգնել: «Եւ [Հիսուսը] զարթնելով քամուն սաստեց, և ասաց ծովին. Լռիր, պապանձվիր. Եւ քամին դադարեց, և մեծ խաղաղություն եղավ» (Մարկոս 4.39):
Գունավորեք նկարը: Ապա գրի առեք Հիսուսի մասին ձեր սիրելի երգերից մի քանիսը: Երբ դուք ձեզ միայնակ կամ վախեցած եք զգում, երգեք այդ երգերից մեկը՝ հանգստություն և խաղաղություն զգալու համար: