Սուրբ գրությունների պատմություններ
Կիրթլենդի Տաճարը
Աստված հրամայեց Ջոզեֆ Սմիթին տաճար կառուցել: Այն պետք է Աստծո տունը դառնար:
Սրբերը միահամուռ օգնեցին Ջոզեֆ Սմիթին կառուցել տաճարը: Տղամարդիկ կառուցում էին բարձր պատերը: Կանայք պատրաստում էին վարագույրներն ու գորգերը: Երեխաներն օգնում էին աշխատողներին գործիքներ և ջուր բերելու գործում:
Երբ տաճարը պատրաստ էր, Սրբերը ներս մտան: Նրանք մի օրհներգ երգեցին և բացականչեցին՝ «Ովսա՜ննա»: Ջոզեֆն աղոթեց՝ նվիրագործելով (օրհնելով) տաճարը:
Մեկ շաբաթ անց Հիսուս Քրիստոսը տաճարում այցելեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Հիսուսն ասաց, որ Ինքն ընդունում է Տաճարը որպես Իր տուն:
Այսօր նման տաճարներ կան ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր տաճար սուրբ վայր է: Մի օր ես ներս կմտնեմ և իմ խոստումները կտամ Աստծուն: