Սիրելի՛ ընկերներ,
Երբևէ զգացե՞լ եք անհանգստություն կամ ընկճվածություն փոթորիկի, հիվանդության կամ վեճի ժամանակ: Հիսուսը գիտի, թե դուք ինչ եք զգում, և Նա կարող է օգնել ձեզ: Էջ 3-ում դուք կարող եք կարդալ այն մասին, թե Հիսուսն ինչպես հանդարտեցրեց ուժգին փոթորիկը, և կատարեք որևէ գործողություն, որը ձեզ կօգնի խաղաղվել:
Էջ 13-ում դուք կարող եք սովորել մի գեղեցիկ երգ, որը կոչվում է «Խաղաղություն Քրիստոսում»:
Սիրով,
Ընկեր ամսագիր
Հ.Գ. Գրեք և պատմեք մեզ, թե ինչպես եք դուք խաղաղություն զգում:
Որտեղ ենք կարդում Ընկեր ամսագիրը
Միլֆրեդ և Ալֆրեդ Վ., ովքեր 7 և 4 տարեկան են, կարդում են Ընկեր ամսագիրը անգլերեն Կամպալայում (Ուգանդա):
Սիրում եմ տեսնել տաճարը
Լոգան Ա, 10 տարեկան, այցելեց Քվեբեկի Մոնրեալի Տաճարը:
Սուրբ գրությունները ժայռապատկերների ձևով:
Ընտանեկան երեկոյի համար մենք պատրաստեցինք սուրբ գրություններից որոշակի տեսարաններ պատկերող երեք ժայռանկար: Մենք հաճույքով սովորեցինք սուրբ գրությունների պատմությունը Հարեդի եղբոր մասին (նոյեմբեր 2020 թ.):
Խամես և Սեֆորա Վ., 6 և 5 տարեկան, Նավառա (Իսպանիա)