2022
Ապաշխարության վերելակ
Մարտ/Ապրիլ 2022


Ընկեր լինենք «Ընկեր» ամսագրին

Ապաշխարության վերելակ

Նկար
boy in elevator with all the buttons lit up

Երբ 11 տարեկան էի, իմ ընտանիքն ապրում էր 12 հարկանի մի շենքում Հոնկոնգում։ Ամեն օր դպրոցից հետո ես վազելով մտնում էի շենք և վերելակով բարձրանում մեր բնակարանը։

Մի օր ես մտա վերելակ և սեղմեցի բոլոր կոճակները, որպեսզի դրանք լուսավորվեն։ Այժմ վերելակը կանգնում էր յուրաքանչյուր հարկում։ Դռները սկսեցին փակվել, բայց հանկարծ մի ձեռք պահեց դրանք և բացեց դռները։ Դա մեր վերևի հարկի հարևանուհիներից մեկն էր։ Նա ոչինչ չասաց կոճակների մասին, բայց ես անհանգստացա։ Կարծես ժամանակը կանգ էր առել, և ես տուն չէի հասնում։

Իհարկե, վերելակը կանգ առավ հաջորդ հարկում, սպասեց, իսկ հետո շարունակեց առաջ գնալ։ Հենց որ դռները բացվեցին իմ հարկում, ես դուրս վազեցի։ Ես քրտնած տուն հասա, քանի որ շատ արագ էի վազում։

Տուն հասնելուն պես՝ մեր հեռախոսը զանգեց։ Դա վերելակի մեջ գտնվող հարևանն էր։ Ես անհամբեր սպասում էի, թե երբ է մայրս լսափողը ցած դնելու։

Երբ մայրս ցած դրեց լսափողը, հարցրեց․ «Դո՞ւ էիր սեղմել վերելակի բոլոր կոճակները»։

Ես չէի կարող խաբել մայրիկիս։ «Այո»,- ասացի ես։

Մայրս ժպտաց։ «Լավ, արի բարձրանանք վերև և խոսենք մեր հարևանի հետ»։

Մենք միասին վերև բարձրացանք։ Ես սեղմեցի զանգը և հարևանս մոտեցավ դռանը։ Ես գլխիկոր կանգնել էի, մինչ ներողություն էի խնդրում բոլոր կոճակները սեղմելու համար։ Ես խոստացա, որ այլևս երբեք չեմ անի նման բան։

Մեր հարևանուհին բարի էր։ Նա ասաց․ «Եթե դու այլևս նման բան չես անի, կարծում եմ ամեն բան կարգին է»։

Նրանից ներողություն խնդրելուց հետո ես ինձ լավ զգացի։ Եվ ես երբեք վերելակի բոլոր կոճակներն այլևս չսեղմեցի։

Այս փորձառությունն օգնեց ինձ սովորել ապաշխարության մասին։ Ես գիտեի, որ ինչ-որ սխալ բան եմ արել։ Ես զղջացի և ներողություն խնդրեցի։ Եվ ես այլևս երբեք չարեցի դա։ Ապա ես ինձ երջանիկ զգացի։ Ապաշխարությունը կարող է ձեզ ևս երջանկություն բերել։

Նկարը՝ Ալիսա Թալենթի

Տպել