2022
Մովսեսը և մանանան
Մարտ/Ապրիլ 2022


Սուրբ գրությունների պատմություններ

Մովսեսը և մանանան

Այս պատմությունը կարող եք կարդալ Ելից 16 գլխում։

Նկար
Moses with lots of people walking behind him

Մովսեսը մարգարե էր։ Նա առաջնորդեց Աստծո ժողովըրդին դեպի խոստումի երկիրը։ Նրանք քայլեցին շատ օրեր։

Նկար
girl and boy holding food in hands

Մարդիկ սոված էին։ Նրանք ուտելիք չունեին։ Ուստի Աստված ուտելիք ուղարկեց նրանց երկնքից։ Այն կոչվեց մանանա։

Նկար
mom and son gathering food in bowl

Ամեն առավոտ մարդիկ հավաքում էին մանանան և ուտում։ Սակայն այն թարմ չէր մնում գիշերվա ընթացքում։ Նրանք հաջորդ օրը նորից պետք է հավաքեին։

Նկար
Jesus with young children

Մանանան հիշեցնում է մեզ Հիսուս Քրիստոսի մասին։ Աստված մանանա ուղարկեց՝ մարդկանց փրկելու համար։ Նա նաև երկիր ուղարկեց Հիսուսին՝ մեզ փրկելու համար։ Մենք ունենք Հիսուսի կարիքն ամեն օր՝ ինչպես ամեն օր ուտելիքի կարիք ունենք։

Նկար
boy showing picture of Jesus to little sister

Ես կհետևեմ Հիսուսին։ Նա ինձ ուժ կտա և կօգնի ինձ զգալ Իր սերն ամեն օր։

Նկար
coloring page of Jesus with children

Նկարները` Էյփրիլ Սթոտի

Տպել