2022
Ծանոթացեք Ֆիջիից Ալիսի հետ
Մարտ/Ապրիլ 2022


Օգնող ձեռքերը ամբողջ աշխարհում

Ծանոթացեք Ֆիջիից Ալիսի հետ

Ծանոթացեք Երեխաների միության երեխանների հետ, ովքեր Հիսուսի օրինակով օգնում են ուրիշներին:

Նկար
photo of girl holding sign about free clothes

Ամեն ինչ Ալիսի մասին

Նկար
picture of Alice painting

Տարիքը՝ 10 տարեկան

Բնակավայրը՝ ծնվել է Չինաստանում, իսկ այժմ ապրում է Ֆիջիում

Լեզուներ՝ չինարեն և անգլերեն

Նպատակները և երազանքները՝ 1) Դառնալ նկարիչ։ 2) Ավելի լավ սովորել անգլերեն՝ կարդալով Հիսուսի մասին։

Ընտանիքը՝ հայր, մայր, քույր և եղբայր

Ալիսի օգնող ձեռքերը

Նկար
Alice and her family handing out clothes

Ալիսայի մայրը բժիշկ է, իսկ հայրը մարդկանց առաջին օգնություն է ուսուցանում։ Ալիսը և նրա ընտանիքը հիմնադրել են երիտասարդների կամավորական խումբ՝ օգնելու մարդկանց իրենց տարածքում։

Նախ՝ նրա ծնողներն ուսուցանեցին 100-ից ավելի դեռահասների և նրանց ծնողներին՝ ինչպես ցույց տալ առաջին օգնություն։ Ալիսը նույնպես օգնում էր նրանց։ Ապա խումբը հավաքեց ավելի քան 3000 հագուստի տեսակ՝ կարիքի մեջ գտնվողների համար։ Նրանք հավաքեցին նաև շատ կոշիկներ։

Տեղի ոստիկանության համար նրանց աշխատանքը շատ տպավորիչ էր։ Նրանք խմբին տրամադրեցին սեղան խանութի մոտ՝ օգնելով նրանց ավելի շատ լավ գործ կատարել։

«Մենք հավատում ենք Աստծուն», - ասում է Ալիսը։ «Ուստի, մենք ծառայում ենք բոլորին»։

Ալիսի նախասիրությունները

Նկար
pictures of Alice’s favorites

Վայրը՝ ծովափը

Պատմություն Հիսուսի մասին. երբ բազմության մեջ մի կին դիպավ Նրա հագուստին և բժշկվեց

Երեխաների միության երգը՝ «Ուզում եմ լինել միսիոներ այժմ» (Children’s Songbook, 168)

Կերակուրը՝ արիշտա

Գույնը՝ մանուշակագույն

Դպրոցական առարկան՝ մաթեմատիկա

Նկարները՝ Էնթոնի Լյուիսի

Տպել