2022
Հաղթահարեք ձեր մարտահրավերները
Մարտ/Ապրիլ 2022


Առաջին Նախագահությունից

Հաղթահարեք ձեր մարտահրավերները

Նկար
Elder Oaks as a young boy looking sad at school

Իմ մանկության ամենամեծ մարտահրավերը հորս մահն էր։ Ես յոթ տարեկան էի։

Ես ունեի հրաշալի մայր, բարի տատիկ ու պապիկ։ Բայց ես շատ արցունք եմ թափել։ Դպրոցում համադասարանցիներս ծաղրում էին ինձ, երբ չէի կարողանում ճիշտ գրել կամ հաշվել։ Ինձանից մեծ որոշ երեխաներ ծաղրուծանակի էին ենթարկում ինձ դպրոցի ավտոբուսում։ Ես երազում էի ուրիշների նման տաղանդներ ունենալ, օրինակ՝ լավ ատլետ լինել կամ լավ երգել։

Որոշ ժամանակ անց ես սկսեցի ավելի լավ զգալ ինձ։ Իմ ընտանիքը սիրում և օգնում էր ինձ։ Ես շարունակում էի աշխատել և աստիճանաբար առաջադիմում էի դպրոցում։ Ես նաև պարզեցի, որ որոշ բաներ ինձ մոտ լավ էին ստացվում։ Ես աշխատեցի ավելի կատարելագործել դրանք։ Երկնային Հայրն օգնեց ինձ։

Նկար
Elder Oaks as a young man in a graduation cap

Մեծանալիս բոլորս էլ դժվարություններ ենք ունենում։ Մեզանից ոմանք հիվանդություն կամ հաշմանդամություն ունեն։ Ոմանք աղքատ են և չեն կարող լավ բուժօգնություն կամ կրթություն ստանալ։ Ոմանց հետ վատ են վարվում՝ նրանց մաշկի գույնի կամ ազգային պատկանելության պատճառով։

Ինչպե՞ս կարող եք հաղթահարել ձեր մարտահրավերները։

  • Ապավինեք Երկնային Հորը։ Երբեմն մենք կարող ենք հուսահատություն զգալ, սակայն մենք պետք է ապավինենք Նրան։ Նա սիրում է Իր զավակներին և խոստացել է օրհնել մեզ։

  • Շարունակեք փորձել։ Տերն ուսուցանել է մեզ, որ մենք բոլորս էլ ունենք տարբեր պարգևներ։ Մենք ինքներս կարող ենք հայտնաբերել մեր պարգևները։ Ապա մենք կարող ենք օգտագործել դրանք, որպեսզի բարելավենք մեր կյանքը և ծառայենք ուրիշներին։

Որքան էլ մութ լինի մայրամուտից հետո, միշտ ավելի լուսավոր է լինելու, երբ արևը բարձրանա։ Այդպես է նաև մեր կյանքում։ Եթե մի ճանապարհը փակված է, մենք կարող ենք փնտրել մեկ ուրիշը։ Եթե որևէ բան շատ դժվար է թվում, մենք կարող ենք քայլ առ քայլ հասնել դրան։

Ես խոստանոմ եմ, որ Երկնային Հայրը կօգնի ձեզ հաղթահարել ձեր մարտահրավերները։ Նա սիրում է ձեզ և կօգնի ձեզ դառնալ այնպիսին, ինչպիսին Նա է ցանկանում, որ դառնաք։

Ես կարող եմ հաղթահարել մարտահրավերները

Նկար
coloring page of girl hiking up mountain

Նկարները՝ Ալիսա Փիթերսենի

Տպել