2022
Նպատակներ մկրտության համար
Մարտ/Ապրիլ 2022


Գրված է ձեր կողմից

Նպատակներ մկրտության համար

Նկար
girl watching conference and reading scriptures

2019 թվականի նոյեմբերին իմ ընտանիքի հետ ես լսեցի Երեց Գոնգի Դեմ առ դեմ միջոցառումը Երեխաների և երիտասարդների ծրագրի վերաբերյալ։ Դրանից հետո իմ եպիսկոպոսը մեզ գրքույկներ տվեց՝ օգնելով մեզ աշխատել մեր նպատակների վրա։

Իմ առաջին նպատակն էր ավարտել Մորմոնի Գրքի ընթերցանությունը մինչև իմ ութ տարին լրանալը, որպեսզի պատրաստվեի իմ մկրտությանը։ Ես արդեն իսկ սկսել էի կարդալ այն, բայց առանց ոգևորության։ Բայց այդ օրը ես ծրագիր կազմեցի հայրիկիս հետ։ Մենք պարզեցինք, թե ես քանի գլուխ պետք է կարդամ ամեն օր, որպեսզի ավարտեմ Մորմոնի Գիրքը մինչև իմ մկրտությունը։ Ես սկսեցի կարդալ ամեն օր և նշել, երբ ավարտում էի յուրաքանչյուր բաժինը։

Մինչ կարդում էի, ես ցանկանում էի ավելի շատ լավ բաներ անել։ Ուստի, ես միացա համաշխարհային ծոմին, որ Նախագահ Նելսոնը հայտարարեց՝ օգնելու վերահսկել ՔՈՎԻԴ-19-ը։ Ես ուրախ էի, որ կարողացա մինչև վերջ ծոմ պահել։ Իմ ծնողները քաջալերեցին ինձ նաև աղոթել և ծոմ պահել, որպեսզի իմ անձնական վկայությունը ստանամ Մորմոնի Գրքի և մկրտության վերաբերյալ։

Մայիսի առաջին կիրակի օրը ես աղոթեցի և ծոմ պահեցի։ Կարճ ժամանակ անց ես ավարտեցի Մորմոնի Գրքի ընթերցումը։ Ես ուրախ էի, որ մկրտվելու էի իմ ծննդյան օրը։ Ես զգացի, որ պատրաստ եմ կապել այս ուխտը Աստծո հետ։ Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է։ Ինձ դուր եկավ դրա ընթերցումը և ուրախ եմ, որ իրագործեցի այդ նպատակը իմ ընտանիքի օգնությամբ։

Նկարը՝ Ռոզալի Լեդեզմայի

Տպել