2022
Օգնությունը և Սուրբ Հոգին
Մարտ/Ապրիլ 2022


Օգնությունը և Սուրբ Հոգին

Դուք կարող եք զգալ Սուրբ Հոգին նույնիսկ մինչև մկրտվելը։

Նկար
a boy helping his dad at a fruit stand

Մատեոն և նրա հայրը միասին քայլում էին դեպի իրենց ընտանիքի մրգերի կրպակը։ Մատեոյի շունը՝ Զուսը, հետևում էր նրանց։

«Դու հարցրի՞ր եպիսկոպոսին իմ մկրտության մասին», - հարցրեց Մատեոն։ Նա արդեն ութ տարեկան էր, սակայն դեռ չէր մկրտվել համավարակի պատճառով։

«Նա ասաց, որ դու չես կարող մկրտվել այս ամիս»,- ասաց հայրը։ «Գուցե հաջորդ ամիս»։

«Լավ»։ Մատեոն մռայլվեց։ Նա շատ էր ցանկանում մկրտվել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը։ Բայց թվում էր, թե դա երբեք տեղի չի ունենա։

Հայրիկը բացեց կրպակը։ Մատեոն օգնեց դուրս բերել նարնջի, կիտրոնի, մանգոյի և ադամաթուզի արկղները։ Ապա նա օգնեց դնել դրանք դարակների վրա։

Մինչ նրանք աշխատում էին, Մատեոն շարունակում էր մտածել Սուրբ Հոգու մասին։ «Ինչպե՞ս ես զգում Սուրբ Հոգին»,- հարցրեց նա։

«Սուրբ Հոգին մխիթարում է ինձ, երբ ես տխուր եմ»,- ասաց հայրիկը։ «Եվ նա լավ զգացողություններ է հաղորդում ինձ, երբ օգնում եմ որևէ մեկին»։

«Անհամբեր սպասում եմ իմ մկրտությանը, որպեսզի ես էլ կարողանամ զգալ Սուրբ Հոգին»։

«Նույնիսկ մինչև մկրտվելը և հաստատվելը դու կարող ես զգալ Սուրբ Հոգին»,- ասաց հայրիկը։ «Դու հիմա էլ կարող ես զգալ Նրա մխիթարությունը։ Ինչպես օրինակ, երբ աղոթում ես կամ ինչ-որ բարի գործ ես կատարում մեկի համար։ Ապա հաստատվելուց հետո դու կարող ես Սուրբ Հոգին միշտ քեզ հետ ունենալ»։

Մատեոն մտածեց այդ մասին։ Արդյո՞ք ինքը նախկինում զգացել էր Սուրբ Հոգին։

Շուտով նրանք դատարկեցին բոլոր արկղները։ «Դու պատրա՞ստ ես օգնել Սոսաներին», - հարցրեց հայրիկը:

Մատեոն գլխով արեց։ Պարոն և տիկին Սոսաները դժվարությամբ էին քայլում։ Ուստի Մատեոն խանութ էր գնում նրանց համար։ Երբեմն նա օգնում էր նրանց նաև տնային գործերում։

Նկար
boy helping take out trash

Մատեոն և Զուսը քայլեցին դեպի Սոսաների տունը։ Տիկին Սոսան ձեռքով արեց դիմացի շքամուտքից։ «Բարի լո՛ւյս»։

«Ձեզ այսօր մթերք պե՞տք է», - հարցրեց Մատեոն։

«Այո: Ինձ պետք է հաց, կարտոֆիլ և տավարի միս»։ Տիկին Սոսան հաշվեց մետաղադրամները։ «Դա բավական կլինի»։

Մատեոն վերցրեց գումարը։ Նա դռան մոտ աղբի տոպրակ տեսավ։ «Կարո՞ղ եմ դա տանել և նետել աղբամանը»,- հարցրեց նա։

«Այո: Շնորհակալությո՛ւն», - Ասաց տիկին Սոսան։

Աղբը թափելուց հետո Մատեոն գնեց մթերքները։ Նա մտածում էր այն ամենի մասին, ինչ արել էր այդ առավոտ։ Նա օգնեց հայրիկին մրգերի կրպակում։ Նա օգնեց Սոսաներին մթերք գնել։ Եվ նա իսկապես ներքուստ ունեցավ լավ զգացողություններ։ Նա զգում էր Սուրբ Հոգին՝ ինչպես ասել էր հայրիկը։

Մատեոն հուսով էր, որ ստիպված չէր լինի երկար սպասել իր մկրտությանը։ Նա ուզում էր Սուրբ Հոգին միշտ իր հետ ունենալ։

Նկարը՝ Կարոլինա Ֆարիասի

Տպել