2022
Գտնել խաղաղություն
Մարտ/Ապրիլ 2022


Գտնել խաղաղություն

«Խնդրում եմ, օգնիր ինձ, որ միայնակ չզգամ»։

Նկար
girl hugging her older sister goodbye

Մոլին փորձում էր զսպել արցունքները, մինչ հրաժեշտ էր տալիս իր քույրիկին՝ Մեյսիին։ «Ես սիրում եմ քեզ», - ասաց Մոլին։ Նա ամուր գրկեց Մեյսիին։

«Ես կտեսնեմ քեզ մի քանի ամսից», - ասաց Մեյսին։ Մեյսին հեռանում էր տնից, որպեսզի այժմ գնար քոլեջ։ Մոլիի եղբայրներից մեկը նույնպես հեռացել էր տնից՝ քոլեջ գնալու համար։ Նրա մյուս եղբայրը միսիայում էր։ Մոլին նրանց բոլորին շա՜տ էր կարոտելու։

Մայրը սեղմեց Մոլիի ձեռքը։ Նրանք նայում էին, թե ինչպես էր հեռանում Մեյսիի մեքենան։ «Մենք կկարոտենք նրան», - ասաց մայրիկը։ Նրա աչքերում արցունքներ երևացին։

Մոլին մտավ տուն։ Նա գնաց Մեյսիի դատարկ ննջարանը և փակեց դուռը։ Ապա նա նստեց Մեյսիի անկողնու վրա և սկսեց լաց լինել։

Ինչ-որ մեկը թակեց դուռը։ Մայրիկն ու հայրիկը ներս մտան։ Նրանք գրկեցին Մոլիին։ Նրանք միասին նստեցին Մեյսիի մահճակալին, մինչև Մոլին խաղաղվեց։

«Ես գիտեմ, որ դու տխուր ես, որովհետև Մեյսին գնացել է», - ասաց հայրիկը։ Գուցե մենք աղոթե՞նք ընտանիքով։ Մենք կարող ենք խնդրել Երկնային Հորը օգնել մեզ ավելի լավ զգալ։ Դու կաղոթե՞ս, Մոլի»։

«Լավ»։ Մոլին խոնարհեց գլուխը։ «Երկնայի՛ն Հայր, մենք շնորհակալ ենք Քեզ մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար․ Վիլի, Փարկերի, Մեյսիի, իմ, մայրիկի ու հայրիկի համար։ Մենք շնորհակալ ենք, որ կարող ենք հավերժ ընտանիք լինել։ Խնդրում եմ, օգնիր մեզ մխիթարություն զգալ։ Եվ օգնիր ինձ, որ միայնակ չզգամ»։

Մոլին կարոտում էր երեկոյան զրույցները Մեյսիի հետ։ Սակայն նա գիտեր, որ Երկնային Հայրը լսում է իր աղոթքները։ Նա գիտեր, որ Նա կօգնի իրեն ավելի լավ զգալ։

Հաջորդ առավոտ Մոլիի տանը լռություն էր տիրում: Նա կարոտով էր հիշում Մեյսիի հետ անցկացրած ուրախ պահերը՝ մինչ պատրաստվում էին դպրոցին։ Նա կարոտում էր համատեղ նախաճաշն ու զրույցները: Երբեմն Մեյսին պատմում էր նրան սեմինարիայում սովորածի մասին։ Մոլին միշտ խաղաղություն էր զգում, երբ նրանք խոսում էին ավետարանի մասին։

Ահա՛ թե ինչ։ Մոլիի գլխում մի մի՛տք ծագեց։

Մոլին պատրաստվեց դպրոցին։ Ապա նա գտավ մայրիկին։

«Ողջույն, քաղցրիկս»։ Մայրիկը գրկեց նրան։ «Պատրա՞ստ ես դպրոցին»։

«Կարո՞ղ ենք միասին համաժողովի մի ելույթ կարդալ՝ նախքան իմ գնալը», - հարցրեց Մոլին։ «Կարծում եմ՝ դա կօգնի ինձ ավելի լավ զգալ»։

Մայրիկը ժպտաց։ «Շատ լավ միտք է»։

Նկար
girl reading Church magazine with mom

Նրանք միասին կարդացին գերագույն համաժողովի մի ելույթ մխիթարության մասին։ Մոլին հաճույքով էր ժամանակ անցկացնում մայրիկի հետ։ Նա լավ էր զգում իրեն նրա հետ ելույթը կարդալիս։

Երբ նրանք ավարտեցին, Մոլին ժպտաց։ «Արի նորի՛ց անենք դա»։

Նա շարունակում էր կարոտել Մեյսիին, Վիլին և Փարկերին։ Սակայն այժմ այդքան էլ միայնակ չէր զգում։ Նա գտավ իր աղոթքի պատասխանը։ Նա կարող էր ժամանակ անցկացնել իր մայրիկի ու հայրիկի հետ։ Եվ մարգարեների խոսքերը կարող էին օգնել նրան խաղաղություն գտնել։

Նկարները՝ Լիզ Բրիզիի

Տպել