2010–2019 թթ․
Վերջին Օրերի Սրբերը շարունակում են ճիգ թափել
Ապրիլ 2015


10:29

Վերջին Օրերի Սրբերը շարունակում են ճիգ թափել

Երբ մենք փորձում ենք, համառորեն շարունակում և օգնում ուրիշներին էլ անել նույնը, մենք ճշմարիտ Վերջին Օրերի Սրբեր ենք:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, 2013 թվականի դեկտեմբերին աշխարհը սգում էր Նելսոն Մանդելայի մահը: Հակաապարտեիդյան պայքարում նրա դերի համար 27 տարվա բանտարկությունից հետո, Մանդելան առաջին դեմոկրատական ուղիով ընտրված նախագահն էր Հարավային Աֆրիկայում: Ուշագրավ էր նրա ներումը նրանց, ովքեր իրեն բանտարկել էին: Նա համատարած բուռն ծափահարություններ և գովասանք ստացավ: Մանդելան հաճախ էր հրաժարվում մրցանակներից՝ ասելով. «Ես սուրբ չեմ, այսինքն, մինչև դուք չմտածեք, որ սուրբն այն մեղսավորն է, ով շարունակում է ճիգ թափելը»:

Այս հայտարարությունը, որ. «սուրբն այն մեղսավորն է, ով շարունակում է ճիգ թափելը» - պետք է հավաստիացնի և քաջալերի Եկեղեցու անդամներին: Չնայած մեզ կոչում են «Վերջին Օրերի Սրբեր», մենք երբեմն ցնցվում ենք այդ վկայակոչումից: «Սրբեր» բառը սովորաբար օգտագործվում է նկարագրելու նրանց, ովքեր հասել են սրբության բարձր մակարդակի կամ նույնիսկ կատարելության:Իսկ մենք բացարձակապես լավ գիտենք, որ մենք կատարյալ չենք:

Չնայած մեր կրոնը, մեզ իսկապես սովորեցնում է, որ մենք կարող ենք կատարելագործվել՝ բազմիցս և անընդհատ «ամբողջապես ապավինելով» Քրիստոսի վարդապետությանը, գործադրելով հավատք Նրա հանդեպ, ապաշխարելով, ճաշակելով հաղորդությունից՝ նորոգելով մկրտության ուխտերն ու օրհնությունները և ետ պահանջելով Սուրբ Հոգին, որպես մշտական ուղեկից ավելի մեծ չափով: Երբ այդպես ենք անում, մենք ավելի ենք նմանվում Քրիստոսին և կարողանում ենք համբերել մինչև վերջ, այն բոլորով հանդերձ, ինչ հանգեցնում է դրան: Այլ խոսքով ասած, Աստված ավելի շատ հոգ է տանում այն մասին, թե ով ենք մենք, և թե ով ենք մենք դառնում, քան այն մասին, թե մենք ով էինք մի ժամանակ: Նա հոգ է տանում, որ մենք շարունակենք ճիգ թափել:

Ինչպես կուզեք, կատակերգությունը, որը գրվել է անգլիացի թատերագիր Վիլյամ Շեքսպիրի կողմից, պատկերում է հերոսի կյանքում մի դրամատիկ փոփոխության մասին: Ավագ եղբայրը փորձում էր իր փոքր եղբորը սպանել տալ: Փոքր եղբայրը, նույնիսկ, այդ իմանալով՝ փրկում է իր ամբարիշտ եղբորն անխուսափելի մահից: Երբ ավագ եղբայրն իմանում է, չնայած իր անարժան լինելուն, այդ կարեկցանքի մասին, նա ամբողջովին և ընդմիշտ փոխվում է և ունենում է այսպես կոչված «դարձ»: Հետագայում մի քանի կանայք մոտենում են ավագ եղբորը և հարցնում. «Այդ դու չէի՞ր, որ այնքան հաճախ խորհում էիր սպանել [քո եղբորը]»:

Ավագ եղբայրը պատասխանում է.«Այդ ես էի, բայց դա ես չեմ: Ես չեմ ամաչում ասել ձեզ, թե ինչ էի ես, քանի որ իմ դարձն այնքան ինձ քաղցր է թվում, լինելով այն, ինչ ես կամ»:

Մեզ համար Աստծո շնորհի և Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, այդպիսի փոփոխությունն ուղղակի գեղարվեստական գրականություն չէ:Եզեկիելի միջոցով Տերը հայտարարել է.

«Ամբարիշտը իր ամբարշտութիւնովը չի գլորուիլ՝ երբոր իր ամբարշտութիւնից ետ դառնայ: …

… Եթե նա ետ դառնայ իր մեղքիցը եւ իրաւունք ու արդարութիւն գործէ,

… Գրաւը ետ դարձնէ, յափշտակածը հատուցանէ, կեանքի կանոններովը գնայ առանց անօրէնութիւն գործելու. Նա անշուշտ պիտի ապրէ: …

Այն ամեն մեղքերը, որ նա արել էր, պիտի չյիշուին. Նա իրաւունք ու արդարութիւն գործեց»:

Իր ողորմածությամբ Աստված խոստանում է ներում, երբ մենք ապաշխարում ենք և ետ դառնում մեր ամբարշտությունից՝ այնքան մեծ, որ մեր մեղքերը նույնիսկ չեն հիշատակվի մեզ: Մեզ համար, Քրիստոսի Քավության և մեր ապաշխարության շնորհիվ, մենք կարող է նայենք մեր անցյալ արարքների վրա և ասենք.«Այդ ես էի, բայց դա ես չեմ»: Անկախ նրանից, թե որքան ամբարիշտ, մենք կարող ենք ասել. «Դա ես էի: Բայց այդ անցյալ ամբարիշտ ինքնությունն այլևս ես չեմ»:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է. «Աստծո մեզ տված մեծագույն պարգևներից մեկը կրկին փորձելու ուրախությունն է, քանի որ ոչ մի ձախողում երբևէ չպետք է լինի վերջնական». Նույնիսկ, եթե մենք եղել ենք գիտակից, դիտավորյալ մեղսագործ կամ անընդհատ հանդիպել ձախողման և հուսահատության, այն պահին, երբ մենք որոշում ենք փորձել կրկին, Քրիստոսի Քավությունը կարող է օգնել մեզ: Եվ մենք պետք է հիշենք, որ Սուրբ Հոգին չէ, որ ասում է մեզ, որ մենք այնքան հեռու ենք գնացել, որ մենք գուցե և անձնատուր լինենք:

Աստծո ցանկությունը, որ Վերջին Օրերի Սրբերը շարունակեն ճիգ թափելը տարածվում է նաև մեղքը հաղթահարելուց այն կողմ: Անկախ նրանից մենք տառապում ենք խռովված հարաբերություններից, տնտեսական մարտահրավերներից, թե հիվանդություններից կամ ինչ որ մեկ ուրիշի մեղքերի հետևանքներից, Փրկչի անսահման Քավությունը կարող է բժշկել, նույնիսկ, և գուցե հատկապես, նրանց, ովքեր անմեղորեն տառապել են: Նա հասկանում է կատարելապես, թե ինչ է նշանակում անմեղորեն տառապել, ուրիշի օրինազանցության հետևանքով: Ինչպես մարգարեացել են, Փրկիչը «[կ]բժշկի սրտով կոտրուածներին, … [կ]տա … փառք մոխրի տեղ, ուրախութեան յուղ՝ սուգի տեղ, [և] գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ»: Ինչ էլ որ պատահի, Նրա օգնությամբ, Աստված ակնկալում է, որ Վերջին Օրերի Սրբերը շարունակեն ճիգ թափելը:

Ճիշտ ինչպես Աստված ուրախանում է, երբ մենք համառորեն շարունակում ենք, Նա հիասթափվում է, երբ մենք չենք ընդունում, որ մյուսները ևս ճիգ են թափում: Մեր սիրելի ընկերուհին՝ Տոբան կիսվեց, թե ինչպես նա սովորեց այս դասն իր մորից՝ Ջուլիայից: Ջուլիան և Տոբան առաջին սևամորթ նորադարձներն էին Հարավային Աֆրիկայում: Ապարտեիդի ռեժիմի ավարտից հետո, Եկեղեցու սպիտակամորթ և սևամորթ անդամներին թույլ տրվեց միասին հաճախել եկեղեցի: Շատերի համար ռասաների միջև հավասար փոխազդեցությունը նոր էր և մարտահրավիրող: Մի անգամ, երբ Ջուլիան և Տոբան հաճախում էին եկեղեցի, նրանք զգացին, որ իրենց այնքան էլ բարությամբ չէին վերաբերվում որոշ սպիտակամորթ անդամներ: Երբ նրանք դուրս եկան, Տոբան դառնորեն բողոքեց իր մորը: Ջուլիան հանգիստ լսեց, մինչև Տոբան դուրս թափեց իր սրտնեղությունը: Ապա Ջուլիան ասաց. «Օհ, Տոբա, Եկեղեցին նման է մեծ հիվանդանոցի, և մենք բոլորս էլ հիվանդ ենք մեր ուրույն ձևով: Մենք գալիս ենք եկեղեցի օգնություն ստանալու»:

Ջուլիայի մեկնաբանությունն արտացոլում է արժեքավոր ներըմբռնում: Մենք պետք է ոչ միայն հանդուրժող լինենք, մինչ մյուսներն աշխատում են իրենց անձնական հիվանդությունների վրա, մենք պետք է նաև բարի, համբերատար, աջակցող լինենք և հասկացող: Քանի որ Աստված խրախուսում է մեզ շարունակել ճիգ թափելը, Նա ակնկալում է մեզանից, որ մենք տանք նաև մյուսներին հնարավորություն՝ անելու նույնը, իրենց իսկ տեմպով: Քավությունը կգա մեր կյանք նույնիսկ ավելի մեծ չափով: Մենք այդ ժամանակ կընդունենք, որ անկախ զգացած տարբերություններից, մենք բոլորս այդ նույն անսահման Քավության կարիքն ունենք:

Մի քանի տարի առաջ մի հոյակապ երիտասարդ՝ Կուրտիս անունով, կանչվեց միսիա ծառայելու: Նա այնպիսի միսիոներ էր, որի համար ամեն միսիայի նախագահ աղոթում է: Նա կենտրոնացած էր և աշխատում էր տքնաջանորեն: Մի անգամ, նրան նշանակեցին մի ընկերակից միսիոների հետ, ով հասուն չէր, շփվող չէր և այնքան էլ խանդավառ չէր աշխատանքն անելիս:

Մի օր, երբ նրանք վարում էին իրենց հեծանիվները, Կուրտիսը ետ նայեց և տեսավ, որ իր ընկերակիցը չգիտես ինչու իջել էր հեծանիվից և քայլում էր: Լռությամբ Կուրտիսն արտահայտեց իր սրտնեղությունն Աստծուն, այդ ինչ գործ էր բեռնված լինել մի ընկերակցով, ում նա ստիպված էր քարշ տալ իր հետ, որպեսզի ինչ որ բանի հասներ: Մի քանի րոպե հետո Կուրտիսը մի խորը տպավորություն զգաց, կարծես Աստված ասում էր նրան. «Գիտե՞ս Կուրտիս, ինձ հետ համեմատած, դուք երկուսդ էլ այդքան տարբեր չեք»: Կուրտիսը սովորեց, որ նա պետք է համբերատար լիներ անկատար ընկերակցի հետ, ով այնուամենայնիվ ճիգ էր թափում իր ուրույն ձևով:

Իմ կոչն է մեզ բոլորիս գնահատել մեր կյանքը, ապաշխարել և շարունակել ճիգ թափել: Եթե մենք ճիգ չենք թափում, ուրեմն մենք ուղղակի վերջին օրերի մեղսավորներ ենք, եթե մենք համառորեն չենք շարունակում, մենք վերջին օրերի անձնատուր լինողներ ենք, իսկ եթե մենք չենք թողնում ուրիշներին ճիգ թափել, մենք ուղղակի վերջին օրերի կեղծավորներ ենք: Երբ մենք ճիգ ենք թափում, համառորեն շարունակում և օգնում ուրիշներին էլ անել նույնը, մենք ճշմարիտ Վերջին Օրերի Սրբեր ենք: Երբ մենք փոխվենք, մենք կգտնենք, որ Աստված իսկապես հոգ է տանում շատ ավելի նրա մասին, թե ով ենք մենք և ով ենք մենք դառնում, քան այն մասին, թե ով էինք մենք մի ժամանակ:

Ես խորապես երախտապարտ եմ Փրկչի համար, Նրա անսահման Քավության համար և վերջին օրերի մարգարեների համար, ովքեր խրախուսում են մեզ Վերջին Օրերի Սրբեր լինել, շարունակելով ճիգ թափել: Ես վկայում եմ Փրկչի կենդանի իրողության մասին՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Նելսոն Ռիլիհլահլա Մանդելա, Երկար ճանապարհ դեպի ազատություն (1994); “Biography of Nelson Mandela”, nelsonmandela.org/content/page/biography; and President Barack Obama’s Dec. 10, 2013, eulogy for Nelson Mandela, at whitehouse.gov/the-press-office/2013/12/10/remarks-president-obama-memorial-service-former-south-african-president- Մրցանակների զանազանությունն արտահայտվում է Մանդելայի ստանալով Նոբելյան Խաղաղության Մրցանակ, Միացյալ Նահանգների Ազատության Նախագահական Մեդալ, և Սովետական Լենինի Մրցանակ:

  2. Տես օրինակՆելսոն Մանդելայի ելույթը Ռայսի Համալսարանի Բեյքեր Ինստիտուտում 1999թ. Հոկ. 26-ին bakerinstitute.org/events/1221: Նա ամենայն հավանականությամբ, փոխակերպում է հայտնի հայտարարությունը, որը վերագրվում է Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնին. «Սրբերն այն մեղսավորներն են, ովքեր շարունակում են ճիգ թափել»: Տարիների ընթացքում շատերն են արտահայտել նմանատիպ զգացողություններ: Օրինակ Կոնֆուցիուսը հայտնի է այս ասացվածքով.«Մեր մեծագույն փառքը գտնվում է ոչ թե երբեք չընկնելում … այլ վեր կենալիս ամեն անգամ, երբ ընկնում ենք»:

  3. Տես օրինակ, 2 Նեփի 31.2–21, 3 Նեփի 11.23–31, 27.13–21, Մորոնի 6.6, Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79, 59.8–9, Handbook 2: Administering the Church (2010), 2.1.2.

  4. Ասելով, որ «Աստված շատ ավելի հոգ է անում այն մասին, թե ով ենք մենք և ով ենք մենք դառնում, քան թե ով էինք մենք մի ժամանակ», չի նշանակում, որ Փրկիչն անտարբեր է մյուսների վրա անձնական մեղքի հետևանքների վերաբերյալ: Փաստորեն Փրկիչը հոգ է անում անսահմանորեն նրանց մասին, ովքեր տանում են վիրավորանք, ցավ և սրտաբեկություն մեկ ուրիշի օրինազանցությունների պատճառով: Փրկիչը «իր վրա վեր կառնի [Իր ժողովրդի] թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, … որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12):

  5. Վիլյամ Շեքսպիր, Ինչպես կուզեք, գործողություն 4, տեսարան 3, տողեր 134–37:

  6. Եզեկիել ԼԳ.12, 14–16:

  7. Բայերի ներկա ժամանակի օգտագործումը նկատելի է շատ սուրբ գրություններում, որոնք կապված են Վերջին Դատաստանի հետ: Տես օրինակ՝ 2 Նեփի 9.16, Մորմոն 9.14, Վարդապետություն և Ուխտեր 58.42–43:

  8. Thomas S. Monson, “The Will Within,” Ensign, May 1987, 68.

  9. Եսայիա ԿԱ.1–3, տես նաև Ղուկաս Դ.16–21:

  10. Կեղծավոր ինչպես օգտագործվում է Նոր Կտակարանում կարող է թարգմանվել հունարենից որպես «ձևացնող» հունարեն բառը նշանակում է «դեր կատարող», կամ «մեկը, ով ձևացնում է, ներկայացնում է ողբերգականորեն կամ չափազանցնում է դերը» (տես Մատթեոս Զ.2, ծանոթագրություն ա): Եթե մենք չենք տալիս մյուսներին հնարավորություն փոխվելու իրենց իսկ տեմպով, մենք ուղղակի ձևացնում ենք, որ Վերջին Օրերի Սրբեր ենք:

  11. Տես հղում 4, վերևում:

  12. Այս ուղերձը թե քանի անգամ է հայտնվում Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի քարոզներում, ապշեցուցիչ է: Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը անդրադարձավ այս հարցին, երբ ասաց. «Դարերի ընթացքում մարգարեների կողմից ուսուցանված բոլոր սկզբունքներից մեկը, որը կրկին և կրկին անգամ նորից է շեշտվել հույսով լեցուն և սրտապնդող ուղերձն է, որ մարդկությունը կարող է ապաշխարել, փոխել ընթացքն ու վերադառնալ աշակերտության ճշմարիտ ուղուն» («Դուք կարող եք անել դա» Լիահոնա, նոյ. 2013, 56):