Տեղաշարժել քարը
«Ավելի մոտենալ Աստծուն» ելույթից, Լիահոնա, նոյ. 2013, 105:
Մի անգամ մի փոքր տղա փորձում էր իր տան ետևի մասում մաքրել աղբոտ տարածքը, որպեսզի իր մեքենաներով խաղար այնտեղ: Այնտեղ կար մի մեծ քար, որը խանգարում էր նրա աշխատանքին: Տղան հրում էր և քաշում իր ողջ ուժով, բայց որքան էլ շատ էր տքնում, քարը տեղից չէր շարժվում:
Հայրը որոշ ժամանակ նայելուց հետո, մոտեցավ որդուն և ասաց. «Այսքան մեծ քարը տեղաշարժելու համար դու պետք է օգտագործես քո ողջ ուժը»:
Տղան պատասխանեց. «Ես օգտագործել եմ իմ ողջ ուժը»:
Նրա հայրն ուղղեց նրան. «Ոչ դու չես օգտագործել: Դու դեռ չես դիմել իմ օգնությանը»:
Ապա նրանք միասին կռացան և քարը հեշտությամբ տեղից շարժեցին:
Տերը ցանկանում է, որ մենք ապավինենք Իրեն՝ մեր խնդիրները լուծելիս: Այդ ժամանակ մենք կարող ենք զգալ Նրա սերն ավելի հաճախ, ավելի ուժգին, ավելի հստակ և ավելի անձնական ձևով: Մենք միավորվում ենք Նրա հետ և կարող ենք դառնալ Նրա պես: