Ռահվիրաներ ամեն երկրում
Ֆիլիպպիններ՝ Հոգևոր ուժ ծովի կղզիների վրա
53 տարիների կարճ ժամանակահատվածում Եկեղեցին ձեռք է բերել վիթխարի ուժ և աճ Ֆիլիպպիններում, որը հայտնի է որպես «Արևելքի Մարգարիտ»:
Ագուստո Ա. Լիմին Միացյալ Նահանգներից երկու երիտասարդ միսիոներների կողմից ներկայացված ուղերձը թվում էր հաստատեց այն սկզբունքները, որոնք նա արդեն գիտեր, որ ճշմարիտ են: Լինելով երիտասարդ իրավաբան և Քրիստոնյա, Ագուստոն նկատեց, որ այնպիսի վարդապետություններ, ինչպիսիք են շարունակական հայտնությունը, «բաներ էին, որ նույնիսկ, երբ ես ավագ դպրոցում էի և քոլեջում, հավատում էի»: 1
Մի քանի ամիս անց Ագուստոն համաձայնվեց հաճախել կիրակնօրյա ծառայություններին և ընդունեց աղոթելու և Մորոմոնի Գիրքը կարդալու մարտահրավերը: «Ես սկսեցի լրջորեն կարդալ Մորմոնի Գիրքն այն նույն ոգով, որը Մորոնին է մեզ խորհուրդ տալիս [ունենալ]: Երբ ես դա արեցի մի ցանկությամբ՝ իմանալու թե արդյոք այն ճիշտ է, մի քանի տող կարդալուց հետո, ես սկսեցի վկայություն ստանալ», հիշում է նա:2
1964 թվականի հոկտեմբերին Ագուստո Լիմը մկրտվեց և դարձավ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ռահվիրան Ֆիլիպպիններում, ոչ շատ անց միանալով իր կնոջ և ընտանիքի հետ: Այսօր, տասնամյակներ Եկեղեցում հավատարիմ ծառայությունից հետո, որը ներառում է մի կանչ 1992 թվականին ծառայելու որպես Գերագույն Իշխանավոր՝ լինելով այդ պաշտոնում ծառայող առաջին ֆիլիպպինցին, Եղբայր Լիմն արտացոլում է «Արևելքի Մարգարիտում» ապրող հարյուր հազարավոր Վերջին Օրերի Սրբերի հավատքն ու նվիրումը:
Բերքատու հող
Հիսուս Քրիստոսի ծննդից մոտ 550 տարի առաջ, Տերը խոստացավ Մորմոնի Գրքի մարգարե Նեփիին. «Ես հիշում եմ նրանց, ովքեր ծովի կղզիների վրա են» և «ես հայտնի եմ դարձնում իմ խոսքը մարդկանց զավակներին, այո, այսինքն՝ երկրագնդի բոլոր ազգերին» (2 Նեփի 29.7): Շատերի համար, ովքեր կարդացել են այս ընտիր խոսքերը, «ծովի կղզիների մի խումբ», որ միտքներս է գալիս՝ Ֆիլիպպիններն է:
100 միլիոնին մոտեցող բնակչությամբ Ֆիլիպպինների հանրապետությունը մի մեծ կղզիախումբ է մոտ 7,100 կղզիներով, որը գտնվում է Ասիայի հարավարևելյան ափին: Այն գեղեցիկ մերձարևադարձային երկիր է՝ բնակեցված հաճելի և խոնարհ մարդկանցով: Սակայն երկիրը ենթարկվում է երկրաշարժերի, թայֆունների, հրաբխային ժայթքումների, մակընթացության ալիքների և այլ բնական աղետների և կքված է մի շարք հասարակատնտեսական խնդիրների տակ: Լայնատարած աղքատությունը կրկնվող մարտահրավեր է և ֆիլիպպինցիները ունեցել են քաղաքական անկայունության շրջաններ և տնտեսական ճգնաժամեր:
Բայց նրանց համար, ովքեր ծանոթ են Տիրոջ ուղիներին, Ֆիլիպպինները բերքատու հող է՝ ավետարանի սերմերը ցանելու համար: Տագալոգի և մյուս տեղական լեզուների հետ շատ Ֆիլիպպինցիներ խոսում են անգլերեն, որը նույնպես ազգային լեզու է: Իսպանական երկարատև կառավարման պատճառով բնակչության ավելի քան 90 տոկոսը Քրիստոնյա են, փոքրամասնության նշանակալի մասը մահմեդականներ են:
Եկեղեցին Ֆիլիպպիններում ներկայացնելու առաջին փորձը կատարվեց 1898 թվականին Իսպանաամերիկայն պատերազմի ընթացքում Ուիլլարդ Քոլի և Ջորջ Սիմանի կողմից, ովքեր ծառայողներ էին Յուտայից, ովքեր ձեռնադրվել էին որպես միսիոներներ նախքան իրենց մեկնումը: Երբ հնարավորություններ էին լինում, նրանք քարոզում էին ավետարանը, բայց մկրտություներ չէին կատարվում:
II Համաշխարհային պատերազմի ժամանակ Վերջին Օրերի Սրբերը շարժվեցին կղզիներով առաջ գնալով Դաշնակից ուժերի հետ: 1944 և 1945 թվականներին ռազմական խմբերը եկեղեցական ժողովներ էին անցկացնում շատ վայրերում և բազմաթիվ ՎՕՍ ծառայող անդամներ դեռ ֆիլիպպիններում էին, երբ պատերազմն ավարտվեց:Նրանց շարքում էին Մաքսինե Թաթեն և վերջին նորադարձներից Ջերոմ Հորովիտզը: Երկուսն էլ օգնեցին ներկայացնել ավետարանը Անիսետա Ֆաջարդոյին: Երբ օգնում էին վերակառուցել Անիսետայի տունը Մանիլայի մի ռմբակոծված շրջանում, Եղբայր Հորովիտզը կիսվեց իր նոր գտած հավատքով Անիսետայի և նրա դստեր՝ Ռութի հետ:
Անիսետան ձեռք բերեց վկայություն և ցանկացավ մկրտվել, բայց Եկեղեցին չէր լիազորում մկրտություններ Ֆիլիպպինցիների համար այդ ժամանակ, որովհետև չկային մնայուն Եկեղեցու միավորներ այդ կղզիներում: Երեց Հարոլդ Բ. Լին (1899–1973) Տասներկու Առաքյալների Քվորումից տեղյակ դարձավ Անիսետայի ցանկության մասին և իր պաշտոնում որպես Գերագույն Ծառայողների Հանձնաժողովի Նախագահ, Երեց Լին հավանություն տվեց Անիսետայի մկրտությանը: 1946 թվականի Զատկի առավոտյան Անիսետա Ֆաջարդոն մկրտվեց ծառայող Լորեն Ֆերրի կողմից և այժմ համարվում է որպես առաջին հայտնի ֆիլիպպինցին, որը դարձավ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:
Միսիոներական աշխատանքի մեկնարկը
Պատերազմից հետո, Եկեղեցու խմբեր կազմակերպվեցին երկու ԱՄՆ ռազմական բազաներում՝ Քլարկի օդային ուժերի բազայում և Սուբիկ Բեյ ռազմածովային բազայում. քանի որ Վերջին Օրերի Սրբերի ծառայող անդամները սպասում էին Եկեղեցու ավելի պաշտոնական ներկայության հաստատմանը Ֆիլիպպիններում: 1955 թվականի օգոստոսի 21-ին Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը (1876–1972) նվիրագործեց Ֆիլիպպինները ավետարանի քարոզման համար: Սակայն պաշտոնական սահմանափակումները հետաձգեցին միսիոներների ժամանումը մինչև 1961 թվականը:
1960թվականին Երեց Գորդոն Բ. Հինքլին (1910–2008), այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի Օգնական, այցելեց Ֆիլիպպիններ մի քանի օրով. «Ես արտահայտեցի այն կարծիքը, որ միսիոներական աշխատանքը կլինի … այնքան բերքառատ, ինչպես այն եղել է աշխարհի շատ այլ վայրերում:3 Հաջորդ տարի մեծ նախապատրաստություններից և թղթային աշխատանքից հետո, որոնք արվեցին այնպիսի անդամների կողմից, ինչպիսին էին՝ Մաքսինե Թաթե Գրիմը և Նախագահ Ռոբերթ Ս. Թեյլորը Հեռավոր Արևելքի Հարավային միսիայից, ինչպես նաև Եկեղեցուց դուրս ընկերների կողմից, Երեց Հինքլին վերադարձավ կղզիներ վերանվիրագործելու Ֆիլիպպինները միսիոներական աշխատանքը սկսելու համար:
1961 թվականի ապրիլի 28-ին, Մանիլայի արվարձաններից դուրս, Երեց Հինքլին հանդիպեց ծառայող անդամների մի փոքր խմբի հետ, Ամերիկացի բնակիչների և մեկ Ֆիլիպպինցի անդամ՝ Դեյվիդ Լանգմանի հետ և հղեց մի հատուկ աղոթք, «որ կլինեն շատ հազարավորներ, ովքեր կստանան այս ուղերձը և կօրհնվեն դրանով»:4 Այդ խոսքերը, որոնք արտաբերվեցին Տիրոջ ճշմարիտ ծառայի կողմից, շուտով դարձան մարգարեական:
Առաջին չորս միսիոներները—Ռեյմոնդ Լ. Գուդսանը, Հարրի Ջ. Մուրեյը, Քենթ Ս. Լովեն, և Նեսթեր Օ. Լեդեսմանը—ժամանեցին Մանիլա մի քանի շաբաթ անց: «Ֆիլիպպինցիները շատ պատրաստակամորեն ընդունեցին ավետարանը», նշել է Երեց Լովեն: «Երբ ընտանիքի ղեկավարը որոշում էր միանալ Եկեղեցուն, շատ դեպքերում ողջ ընտանիքը միանում էր Եկեղեցուն»:5
Եկեղեցին առաջընթաց է ապրում
Աշխատանքն այնպիսի առաջընթաց էր ապրում, որ Ֆիլիպպինների միսիան կազմակերպվեց մինչև 1967 թվականը: Մինչև այդ տարվա վերջը կային 3,193 անդամներ միսիայում, որոնցից 631-ը դարձի էին եկել այդ տարի: Մինչև 1973 թվականը Ֆիլիպպիններում Եկեղեցին ընդարձակվել էր գրեթե 13 հազար անդամով: 1973 թվականին ստեղծվեց Մանիլայի Ֆիլիպպինների Ցիցը, Ագուստո Ա. Լիմը որպես նախագահ: 1974 թվականին միսիան կիսվեց, ստեղծելով Ֆիլիպպինների Մանիլայի Միսիան և Ֆիլիպպինների Սեբու Քաղաքի Միսիան
1975 թվականի օգոստոսին Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) եկավ Մանիլա նախագահելու Ֆիլիպպինների առաջին տարածքային համաժողովում: Օգոստոսը փոթորկոտ ամիս էր, ճանապարհորդելն առավել դժվար դարձնելով նրանց համար, ովքեր գալիս էին Մանիլայից դուրս գտնվող վայրերից: Լաոագ քաղաքից մի ավտոբուս լիքը Սրբեր գրեթե չկարողացան դա անել, բայց Սրբերը դուրս հրեցին իրենց մեքենան ցեխի փոսի միջից և աղաչեցին վարորդին ետ չդառնալ: Սրբերի մեկ այլ խումբ քաջաբար դիմացան փոթորկոտ ծովերին երեք օր շարունակ, որովհետև այն ամենը, ինչ իսկապես նշանակություն ունի, ինչպես մի քույր ասաց, Աստծո կենդանի մարգարեին տեսնելն էր և լսելը:
Նախագահ Քիմբալը կրկին այցելեց Ֆիլիպպիններ 1980 թվականին նախագահելու մեկ այլ տարածքային համաժողովում, և նա նաև կարճ հանդիպում ունեցավ Ֆիլիպպինների նախագահ Ֆերնանդ Մարկոսի հետ: Այս հանդիպումը ուղի բացեց Եկեղեցու համար ի վերջո բացել միսիոներական ուսուցողական կենտրոն Ֆիլիպպիններում 1983 թվականին և հաջորդ տարի նվիրագործել Ֆիլիպպինների Մանիլայի Տաճարը: 1987 թվականին հաստատվեց Ֆիլիպպիններ/Միկրոնեզիա Տարածքը, իսկ վարչությունը՝ Մանիլայում:
Մորմոնի գրքի ընտրանին թարգմանվեց Տագալոգով 1987 թվականին: Այժմ Մորմոնի Գրքի թարգմանությունները Ֆիլիպպինների մի քանի լեզուներով են՝ ներառյալ քեբուանո:
Տաճարի օրհնությունները
1980 թվականի դեկտեմբերին Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը ուղարկեց Եկեղեցու անշարժ գույքի բաժանմունքի տնօրենին Մանիլա՝ գտնելու մի պատշաճ հողամաս տաճարի համար: Մի քանի հողամասեր նայելուց հետո տնօրենը խնդրագիր ներկայացրեց գնելու 3.5 ակր (1.4 հա) Քուեզոն քաղաքում: Վայրը նայում է դեպի Մարիկինա հովիտ և հողատարածքը գնվեց 1981 թվականի հունվարին: Եկեղեցու խնդրանքով փողոցի անունը փոխվեց Temple Drive:
Հողատարածքի բացման ծիսակատարության համար 1982 թվականի օգոստոսի 25-ին, չնայած թայֆունի սպառնալիքին, մոտ 2000 Եկեղեցու անդամներ հավաքվեցին կղզիների բոլոր մասերից նավակներով, գնացքով և ավտոբուսով: Շուտով սկսվեց տաճարի շինարարությունը և այն պատրաստ էր նվիրագործվելու 1984 թվականի օգոստոսին:
Մոտավորապես 27,000 անդամներ և ոչ անդամներ ուղևորություն կատարեցին տաճար՝ նախքան նրա նվիրագործումը: Նրանք եկան չնայած երկու թայֆուններին, մեկը մյուսից ուղիղ 48 ժամ հետո, որը հարվածել էր Ֆիլիպպիններին մի քանի օր առաջ: Սրբերը հեռու շրջաններից ժամանեցին հոգնած, բայց աշխույժ: Շատ դեպքերում նրանք դեպի Մանիլա շրջանցիկ ճանապարհներ էին ստիպված եղել անցնել, որովհետև ճանապարհները հեղեղված էին և կամուրջները վնասված ափերից դուրս եկած գետերով:
Տաճարի գեղեցկությունը ցնցեց այցելուներին, ներառյալ շատ նշանավոր Ֆիլիպպինցիների: Գրող Սելսիո Կարունունգանը նշել է. «սրբության մի զգացողություն, որ երբ ներս եք մտնում պատրաստվում եք դեմ առ դեմ հանդիպել ձեր Արարչի հետ»: Գեներալ Բիենվենիդո Կաստիլիոն՝ Ֆիլիպպինների ոստիկանության գլխավոր կապելլանը, ասել է, որ տաճարը «մի վայր է, որտեղ կարող եք խորհել երկնային բաների մասին, որովհետև դուք գտնվում եք այդպիսի միջավայրում»: Երկու միանձնուհիներ զգացել են, որ «տաճարն իսկապես Տիրոջ տունն է»: Եվա Էստրադա Կալոն՝ Ֆիլիպպինների խորհրդարանի մի անդամ, ասել է ուղեկցորդներին. «Ես կցանկանայի, որ դուք ավելի շատ տաճարներ կառուցեիք այստեղ»:6
Նախագահ Հինքլին՝ այդ ժամանակ Առաջին Նախագահության Երկրորդ խորհրդականը, ղեկավարում էր ծառայությունները երեքշաբթի, 1984 թվականի սեպտեմբերի 25-ին՝ դնելու անկյունաքարը: Հետևեցին իննը նվիրագործման նիստեր, որոնք տեղի ունեցան սելեստիալ սենյակում: Խաղաղօվկիանոսյան Տարածքի մոտ 6,500 Սրբեր 16 ցցերից և 22 շրջաններից մասնակցեցին տարբեր նիստերի:
Վերջին նվիրագործման նիստն ավարտվելուն պես Պաոլո Վ. Մալիթ Կրտ.ը և Էդնա Ա. Յասոնան դարձան առաջին զույգը, ովքեր ամուսնացան Մանիլա Ֆիլիպպինների Տաճարում, 1984 թվականի սեպտեմբերի 27-ին: Այդ տաճարի առաջին նախագահը Վ. Գարթ Անդրուսը, վեհացրեց ամուսնության ծիսակատարությունը:
Եկեղեցու անդամների բազմություններ հերթ էին կանգնել ստանալու իրենց օժտումները, սկսած արարողապետերից: Տաճարային աշխատանքը շարունակվեց ողջ գիշեր՝ մինչև մյուս օրը:
Անդամները տաճար մտնելու աճող ցանկություն էին զգում: Նրանք, ովքեր հեռու էին ապրում Մանիլայից, ստիպված էին շատ բան զոհաբերել ճանապարհորդելու այդ մեծ տարածությունը՝ մակույկով կամ ավտոբուսով:
Ջեներալ Սանտոսից Բերնարդոյի և Լեոնիդես Օբեդոզայի համար հեռավոր Մանիլա տաճար գնալը անհնարին էր թվում: Բայց այն վաճառականի նման, որը գնաց և վաճառեց այն ամենը, ինչ ուներ՝ գնելու թանկարժեք մարգարիտը (տես Մատթեոս ԺԳ.45–46), այս զույգը որոշեց վաճառել իրենց տունը՝ վճարելու ուղևորության համար, որպեսզի նրանք և իրենց երեխաները կարողանային կնքվել որպես հավերժական ընտանիք: Իրենց տունը և իրենց ունեցվածքի մեծ մասը վաճառելուց հետո, նրանք կարողացան հավաքել ճիշտ այնքան գումար, որ վճարեին դեպի Մանիլա նավի ճանապարհածախսը՝ իրենց ինը հոգուց բաղկացած ընտանիքի համար: Լեոնիդեսը անհանգստացած էր, որովհետև նրանք տուն չէին ունենա վերադառնալիս: Բայց Բերնարդոն հավաստիացրեց նրան, որ Տերը կապահովեր: Նրանք կնքվեցին որպես ընտանիք ժամանակի և ողջ հավերժության համար տաճարում 1985 թվականին: Այն արժեր ամեն զոհաբերություն, որ նրանք արեցին, քանի որ տաճարում նրանք գտան ուրախություն, որն անզուգական էր ՝ իրենց անգին մարգարիտը: Եվ Բերնարդոյի խոսքերի համաձայն, Տերն իսկապես ապահովեց: Մանիլայից վերադառնալուց հետո, բարի ծանոթները նրանց մնալու տեղ տվեցին: Նրանց երեխաներն ավարտեցին իրենց դպրոցը և ընտանիքը ի վերջո ձեռք բերեց իրենց սեփական տունը նոր վայրում:
2006 թվականի ապրիլի 18-ին Առաջին Նախագահությունը հայտարարեց Ֆիլիպպիններում Սեբու քաղաքի Տաճարի կառուցման մասին: Այդ նորությունը լսելով շատ Եկեղեցու անդամներ ուրախության արցունքներ թափեցին: «Մենք օրհնված ենք, որովհետև Տերն ընտրել է Սեբու քաղաքը՝ լինելու հաջորդ տաճարի վայրը»,- ասաց Սեզար Պերես Կրտ.-ը՝ Սեբու քաղաքի Կրոնի Ինստիտուտի տնօրենը:
Ֆիլիպպիններում Սեբու քաղաքի Տաճարի նվիրագործումից մի քանի ամիս հետո, Ֆիլիպպինցի Վերջին Օրերի Սրբերը մեկ անգամ ևս ուրախանալու պատճառ ունեցան: 2010 թվականի հոկտեմբերի 2-ին իր բացիչ խոսքի ժամանակ գերագույն համաժողովում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց Ուրդանետայի Ֆիլիպպինների Տաճարի կառուցման մասին:
Լավագույնը դեռ պիտի գա
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Ֆիլիպպիններում համեմատաբար երիտասարդ է, համեմատած մյուս երկրներում նրա ներկայության հետ, բայց նրա ճակատագիրը կղզու ազգաբնակչության համար փառահեղ է: Եկեղեցու աճը սքանչելի է եղել և լավագույնը դեռ պիտի գա: Երեց Մայքլ Ջոն Ու. Թեհը՝ Յոթանասունից, երկրորդ Ֆիլիպպինցին, որը կանչվել է ծառայելու որպես Գերագույն Իշխանավոր, ասել է. «Մենք [Փիլիպպինցի Վերջին Օրերի Սրբերս] պետք է հոգեպես ավելի լավ պատրաստվենք, քան երբևէ նախկինում, որովհետև աշխատանքը առաջ կշարժվի մեր կամ առանց մեր օգնության»:7
Իսկապես մինչ 21-րդ դարն առաջ է գլորվում, վերականգված Եկեղեցին կշարունակի աճել չափերով և ազդեցությամբ, երբ ավելի ու ավելի շատ Ֆիլիպպինցիներ կընդունեն նրա ուղերձը և կդառնան օրհնություն այս ընտիր ժողովրդի համար ծովի կղզիների վրա: Երեց Թեհի և ֆիլիպպինցի Սրբերի համար այժմ իրականանում են «Տիրոջ … մեծ խոստումները նրանց համար, ովքեր ծովի կղզիների վրա են» (2 Նեփի 10.21):