Ձեր տուն բերեք Քահանայության օրհնությունները
Երբ պահում եք ձեր ուխտերը, դուք քահանայության զորությունն եք ստանում, որն օրհնում է ձեր տունն ու ընտանիքը:
Ինչպե՞ս կարող եք որպես երիտասարդ տղամարդ կամ երիտասարդ կին, անկախ ձեր ընտանեկան հանգամանքներից, ուժ քաղելով մկրտության ժամանակ կապած քահանայության ուխտերի զորությունից՝ ամրացնել ձեր տունն ու ընտանիքը: Հասկանալով Տիրոջ ծրագրում մեր ընտանիքների ունեցած դերն ու կարևորությունը, կարող է ոգեշնչվենք պատվելու մեր տված խոստումները, հավաստիանալով, որ մեր լավագույն և ամենախանդավառ ծառայությունը կատարվել է մեր իսկ տներում: Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք ուժ քաղելով մեր ուխտերի զորությունից ամրացնել և ծառայել նրանց, ովքեր մեծ նշանակություն ունեն մեզ համար:
Ինչպե՞ս դուք կարձագանքեք:
Երկուշաբթի երեկո է, և դուք շատ տնային աշխատանք ունեք: Ձեր հայրը կանչում է ընտանիքին՝ հավաքվել ընտանեկան երեկոյի: Ի՞նչ եք դուք անում:
Ընտրություն 1. Դուք պատասխանում եք. «Ա՜խ, հայրիկ, ես դրա համար ժամանակ չունեմ: Պետք է դասերս պատրաստեմ»:
Ընտրություն 2. Դուք արագ հավաքում եք ձեր քույրերին և եղբայրներին և ուրախ մասնակցում եք աղոթքներին, երգին և ուղերձին:
Երբ Քահանայության ղեկավար կա տանը
Օգնելը ձեր ծնողներին և պատրաստակամորեն մասնակցել ընտանեկան երեկոյին, ընտանեկան աղոթքին և սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությանը քահանայության ղեկավարությունը ձեր տանը ամրացնելու միջոց է: Կան շատ այլ միջոցներ, օրինակ՝
-
Աղոթեք ձեր ծնողների համար: (Նրանք անշուշտ ամեն օր աղոթում են ձեզ համար:)
-
Օգնեք ձեր ծնողներին իրենց եկեղեցական կոչումներում և տնային գործերում, հատկապես՝ երբ նրանք զբաղված են հատուկ հանձնարարություններում:
-
Օգնեք ձեր ծնողներին ընդունել տնային ուսուցիչներին, երբ նրանք գալիս են, և հետո՝ քաղաքավարությամբ լսեք նրանց բերած ուղերձը:
-
Եթե ձեր տարածքում տաճար կա, կարող եք խնամել ձեր փոքր քույրերին և եղբայրներին, որ ձեր ծնողները կարողանան գնալ տաճար և մասնակցել քահանայության ծեսերին:
Հիշեք, որ ձեր տուն Հոգին հրավիրելը և պահպանելը միայն ձեր ծնողների պարտականությունը չէ: Շատ բան կարող եք անել՝ ձեր գործերով և վերաբերմունքով Հոգին հրավիրելու համար: Արդյո՞ք ձեզանից կախված ամեն ինչ անում եք, որպեսզի ձեր տուն բերեք Հոգու ազդեցությունը:
Երբ քահանայության ղեկավարություն չկա տանը
Բոլոր ընտանիքները տարբեր են իրենց կառուցվածքով կամ գործելակերպով: Դուք կարող եք լինել միայնակ ծնողով ընտանիքում կամ չունենաք ձեր տանը նախագահող քահանայության կրող: Ձեզ և ձեր ընտանիքն ամրացնող քահանայության զորությունը հրավիրելու դեռևս շատ ուղիներ կան: Անկախ մեր պայմաններից, մենք բոլորս էլ պետք է՝
-
Աղոթենք, ուսումնասիրենք սուրբ գրությունները և ծոմ պահենք: Այդ ջանքերը ձեզ կօգնեն հոգեպես ամուր լինել և Հոգին հրավիրել ձեր կյանք և ձեր ազդեցության ոլորտ:
-
Ժամանակ տրամադրենք մեծարելու մեր կոչումները կամ Եկեղեցու հանձնարարությունները և պատրաստվենք կիրակնօրյա դասերին: Այդ ամենը կօգնի ձեզ ինքնավստահություն ձեռք բերել և աջակցություն ցուցաբերել քահանայության ծրագրերին:
-
Հարգանք դրսևորենք մեր ընտանիքի բոլոր անդամների հանդեպ և աջակցենք նրանց առողջ և ստեղծարար միջոցառումներին: Այդ ընտրություններն օգնում են ամրացնել ողջ ընտանիքը:
-
Ձեր ընտանիքի հետ կիսվեք այն ամենով, ինչ սովորել և կատարել եք Եկեղեցու դասարաններում և քվորումներում: Այդպես կարող եք ավետարանի ուսմունքները ձեր տուն բերել:
-
Գտեք՝ ձեր շրջապատի մարդկանց համար բարի գործեր կատարելու ուղիներ:
-
Օգնեք տնային գործերում կամ օգնեք ձեր եղբորը կամ քրոջը:
-
Քրիստոսանման սեր ցուցաբերեք ձեր ընտանիքի հանդեպ՝ դա առավել, քան որևէ այլ բան, ավելի մեծ ազդեցություն կթողնի ամուր ընտանեկան կապեր հաստատելու գործում:
Պատվեք ձեր ուխտերը
Ծառայելով, սիրելով և ամրապնդելով մեր ընտանիքները, մենք հավատարիմ ենք մնում մկրտության ժամանակ կապած ուխտերին՝ կանգնել որպես Հիսուս Քրիստոսի վկաներ, պահել Նրա պատվիրանները և ամրացնել մեր շուրջը գտնվողներին: Մենք կարող ենք ապավինելով քահանայության ուխտերի ուժին օրհնություն և օգնություն լինել մեր տանը և ընտանիքում: Քահանայություն, ծառայություն և տուն,- այս բառերը պետք է հավերժ կապված լինեն մեր մտքում: Մեր ընտանիքների անդամները պետք է առաջնահերթություն լինեն, երբ ուղիներ ենք գտնում մասնակցելու փրկության աշխատանքին: Երբ ամրացնում ենք մեր ընտանիքները, մենք նաև ամրացնում ենք Եկեղեցին, մեր համայնքները և աշխարհը: