Մեր տները, մեր ընտանիքները
Յոթ օր մինչև Զատիկը
Դուք և ձեր ընտանիքը կարող են սովորել այն մասին, թե ինչ արեց Հիսուսը, երբ Նա ապրում էր երկրի վրա: Սկսեք Զատկին նախորդող կիրակի օրից: Ամեն օր կարդացեք սուրբ գրությունը, կատարեք միջոցառումը, կամ երգեք երգը (կամ որևէ այլ երգ այդ թեմայի վերաբերյալ): Ապա կտրեք հանեք Հիսուսի նկարը և սոսնձեք մի դատարկ վանդակի մեջ, որը համընկնում է տվյալ սուրբ գրության պատմությանը: Երբ բոլոր վանդակները լրացվեն, Զատիկն այստեղ կլինի:
Օր 1
Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ծնվելու երկրի վրա:
-
«Նա ուղարկեց Իր Որդուն» (Երեխաների Երգարան, 34):
Օր 2
Հիսուսը մանկիկ էր մի ժամանակ: Մենք կարող ենք Նրան նմանվել՝ բարի և գթասիրտ լինելով:
-
Ղուկ. Բ.40, 52
-
«Երբ Հիսուսը մանկիկ էր փոքրիկ» (Երեխաների Երգարան, 55):
Օր 3
Հիսուսը պահում էր Երկնային Հոր բոլոր պատվիրանները, ներառյալ մկրտվելու պատվիրանը:
-
«Երբ Հիսուս Քրիստոսը մկրտվեց» (Երեխաների Երգարան 102)
Օր 4
Հիսուսը կատարեց բազմաթիվ հրաշքներ, ինչպես օրինակ բժշկելով մարդկանց, ովքեր հիվանդ էին, օգնելով կույր մարդկանց կրկին տեսնել և դադարեցնելով փոթորիկը:
-
«Պատմեք ինձ Հիսուսի պատմությունները» (Երեխաների Երգարան, 57):
Օր 5
Վերջին ընթրիքին Հիսուսը խնդրեց Իր աշակերտներին ճաշակել հաղորդությունից որպես Իրեն հիշելու մի ձև: Ամեն շաբաթ ընդունելով հաղորդությունը, մենք ևս կարող ենք հիշել Փրկչին:
-
Խոսեք ձեր ծնողների հետ, թե ինչ կարող եք անել, որը կօգնի ձեզ մտածել Հիսուսի մասին հաղորդության ընթացքում այս կիրակի:
Օր 6
Քանի որ Երկնային Հայրն ու Հիսուսը սիրում են մեզ, Հիսուսը եկավ երկիր տառապելու մեր մեղքերի համար, որպեսզի մենք կարողանանք ներվել և վերադառնալ Երկնային Հոր մոտ:
-
Ի՞նչ կարող ենք անել այսօր՝ ցույց տալու Հիսուսին, որ դուք երախտապարտ եք Նրա զոհաբերության համար:
Օր 7
Երեք օր գերեզմանում լինելուց հետո, Հիսուսը հարություն առավ: Քանի որ Նա հարություն է առել, մենք էլ կարող ենք հարություն առնել:
-
«Մի՞թե կրկին Հիսուսն ապրեց» (Երեխաների Երգարան, 64)