Հարցեր և պատասխաններ
«Ի՞նչ պետք է անեմ ես, երբ դպրոցում բարձրացվում է մի թեմա, որը դեմ է ավետարանի ուսմունքներին, ինչպես օրինակ՝ արհեստական վիժեցումը»:
Կան շատ ձևեր պատասխանելու կամ չպատասխանելու՝ կախված իրավիճակից: Նախ, մտածեք, թե ինչ տեղի կունենա, եթե դուք ասեք կամ չասեք ինչ-որ բան: Եթե ձեր լռությամբ դուք ցույց կտաք մյուսներին, որ համաձայն եք նրան, ինչը գիտեք, որ սխալ է, դուք կարող եք պարզ եղանակ գտնել, ձեր անհամաձայնությունը արտահայտելու համար: Ձեր կարծիքով, եթե ձեր մեկնաբանությունները միայն վեճի առիթ կդառնան, ապա կարող եք մեկ ուրիշ անգամ հայտնել ձեր կարծիքը: Ինչևէ, եթե ձեր դասարանում տիրում է հարգանք միմյանց հանդեպ և ուսուցիչը ոգևորում է մասնակցությունը, դուք կարող եք աղոթել ոգեշնչման համար, որից հետո միայն հայտնել ձեր կարծիքը:
Դուք կարող եք նաև նախորոք պատրաստվել, եթե գիտեք դասարանում ինչ թեմայի շուրջ է քննարկում ծավալվելու: Բացի տվյալ թեմային վերաբերող սուրբ գրություններից և համաժողովի ելույթներից, աչքի անցկացրեք՝ Հավատքին հավատարիմ, Ավետարանի սկզբունքները կամ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկները: Կարող եք նաև պարապել՝ այդ թեման բացատրելով ընտանեկան երեկոյի ժամանակ: Պատրաստվելուց հետո զրուցեք ձեր ուսուցչի կամ դասընկերների հետ:
Պատասխանելու ձևը նույնքան կարևոր է, որքան ձեր խոսքը: Եղեք հարգալից և մի փորձեք օգտագործել Եկեղեցու տերմինաբանությունը: Ձեր դասընկերները կշփոթվեն, երբ ասեք. «Իմ ծխի Երիտասարդ Կանանց խորհրդատուն ուսուցանել է ինձ, որ …»:
Կարևոր է, որ հիշեք, թե ինչ է Եկեղեցին ուսուցանում և ինչ է Սուրբ Հոգին ասում ձեզ, որպեսզի չխաբվեք դասարանում լսած կամ կարդացած սխալ մեկնաբանություններով:
Հիշեք՝ ում եք դուք ներկայացնում
Նման իրավիճակներում հայտնվելիս փորձեք հիշել, որ ուրիշները, հնարավոր է, չկիսեն ձեր տեսակետը տվյալ հարցում: Մի համառեք և պնդեք ձեր տեսակետը, բայցև մի վախեցեք պաշտպանել ձեր համոզմունքները: Հիշեք, որ դուք ներկայացնում եք Քրիստոսին:
Մադլեն Կ., 16 տարեկան, Վայոմինգ, ԱՄՆ
Եղեք քաղաքավարի
Կարծում եմ, պետք է քաղաքավարի կերպով կիսվեմ իմ տեսակետով, ինչպես նաև հիմնավորեմ, թե ինչու եմ հավատում դրան: Չեմ կարծում, որ պետք է մյուսներին ստիպեմ կիսել իմ տեսակետը, սակայն կարծում եմ, որ նրանք պետք է իմանան, թե ինչպիսի դիրքորոշում ունեմ տվյալ թեմայի վերաբերյալ, և հասկանան իմ տեսակետը:
Սաբրինա Ս., 16 տարեկան, Օրեգոն, ԱՄՆ
Իմացեք Եկեղեցու դիրքորոշումը
Ես մասնակցել եմ մի դասընթացի, որտեղ վիճելի թեմաներ հաճախ էին քննարկվում: Պետք է նախ հարգել մյուսների համոզմունքները, որը և ակնկալում եք ձեր դասընկերներից: Եթե թեման ուղղակիորեն հակասում է Եկեղեցուն, անկաշկանդ ներկայացրեք ձեր կարծիքը: Կարիք չկա ձեր պատասխանում հիշատակել Եկեղեցին: Այնուամենայնիվ, համոզվեք, որ գիտեք Եկեղեցու դիրքորոշումը տվյալ թեմայի վերաբերյալ:
Ջոզեֆ Զ., 18 տարեկան, Մերիլենդ, ԱՄՆ
Եղեք հարգալից
Կարևոր է, որ մենք լսելի լինենք, սակայն նաև շատ կարևոր է հարգել մյուսների համոզմունքները: Մի վիճեք: Վիճաբանությունը ստեղծում է թշնամիներ և խառնաշփոթ: Եթե մեր կրոնին դեմ միտք է արտահայտվել, մնացեք հանգիստ, կենտրոնացած և եղեք հարգալից, մի մոռացեք լսել Հոգուն: Կան բաներ, որ մենք չենք հասկանում, իսկ Աստված հասկանում է: Մենք պետք է լսենք և սովորենք Նրա Հոգուց:
Հաննա Մ., 18 տարեկան, Յուտա, ԱՄՆ
Կիսվեք այն ամենով, ինչ ուսուցանում է Եկեղեցին
Ես փորձում եմ պատասխանել նման հարցերին իմ ունակությունների չափով, որովհետև ընկերներս և ուսուցիչներս չգիտեն, մինչև որ չեմ ասում նրանց, թե ինչպիսին է Եկեղեցու դիրքորոշումը տվյալ հարցում: Այդպիսով, նրանք կիմանան դա հետագայի համար, իսկ դուք կշահեք հոգևոր առումով: Հիշեք՝ «Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է» (Մատթեոս Ե.16):
Ջոշուա Մ., 16 տարեկան, Մանչեսթեր, Անգլիա
Օգնեք մյուսներին մտածել, թե ինչն է ճիշտ
Ազնվորեն կիսվեք ձեր զգացմունքներով: Դպրոցում շատ թեմաների շուրջ են քննարկումներ ծավալում, որոնցից է՝ արհեստական վիժեցումը, այնպես որ մի ամաչեք ձեր կարծիքը հայտնել: Դա լավ առիթ է կիսվելու ավետարանով և այն չափանիշներով, որոնց մենք հավատում ենք: Ձեր համոզմունքներով կիսվելով կօգնեք մարդկանց մտածել այն մասին, թե ինչն է ճիշտ:
Մեդիսոն Ռ., 14 տարեկան, Հյուսիսային Կարոլինա
Ուղղեք կեղծ վարդապետությունը
Մենք պատկանում ենք միսիոներական-ուղղվածությամբ Եկեղեցու, որտեղ բոլորս կանչված ենք քարոզելու, ուստի, մենք չենք կարող թույլ տալ, որ կեղծ վարդապետություն տարածվի: Նման իրավիճակում մենք պետք է հայտնենք մեր կարծիքը, որպեսզի ուղղենք որևէ կեղծ վարդապետություն և օգնենք մարդկանց հասկանալ տվյալ թեմայի վերաբերյալ վերականգնված ավետարանի տեսակետը:
Դեյվիդ Մ., 16 տարեկան, Կասայ-Օկիդենտալ նահանգ, Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն
Խուսափեք հակառակությունից
Ես կբացատրեմ իմ կարծիքը, պաշտպանելով իմ սկզբունքները և Եկեղեցու վարդապետությունները, հարգելով մյուսների մտքերը: Ես չեմ վիճաբանի, որը կհեռացնի Հոգին, որը կարող էր դրական ազդեցություն թողնել մյուսների վրա:
Դայանա Վ., 15 տարեկան, Բուենոս Այրես, Արգենտինա