Զորություն՝ օրհնելու բոլոր մարդկանց
Եկեղեցու ղեկավարներն ուսուցանել են մեզ, որ քահանայության ծեսերն ու ուխտերը հասու են Աստծո բոլոր զավակներիտղամարդկանց և կանանց:
«Քահանայությունը Աստծո զորությունն ու իշխանությունն է՝ տրված բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների փրկության և օրհնության համար:…
Աստծո կողմից հատուկ օրհնություններ են նախատեսված յուրաքանչյուր արժանի անձնավորության համար, ով մկրտվել է, ստացել Սուրբ Հոգին և կանոնավոր ճաշակում է հաղորդությունից: Տաճարը բերում է լրացուցիչ լույս և ուժ՝ հավերժական կյանքի խոստումի հետ միասին [տես ՎևՈւ 138.37, 51]:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ Անդերսեն, «Զորություն քահանայությունում», Լիահոնա, նոյ. 2013, 92:
«Քահանայության ծեսերն ու ուխտերը մեզ համար հնարավոր են դարձնում Աստծո կողմից խոստացված օրհնությունների լիությունը, որը հնարավոր է դարձել Փրկչի Քավությամբ: Դրանք զինում են Աստծո որդիներին և դուստրերին զորությամբ՝ Աստծո զորությամբ, և մեզ հնարավորություն են տալիս հավերժական կյանք ստանալ՝ վերադառնալով Աստծո ներկայություն և ապրելով Նրա հետ՝ Իր հավերժական ընտանիքում»:
Քերոլ Մ. Սթեֆենս, Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական, «Գիտե՞նք արդյոք ինչ ունենք», Լիահոնա, նոյ. 2013, 12:
«Մեզ համար վճռորոշ է հասկանալը, որ Երկնային Հայրը ուղի է տվել Իր բոլոր որդիների և դուստրերի համար, որ նրանց հասու լինեն քահանայության օրհնությունները, և որ նրանք ուժեղացվեն քահանայության զորությամբ: Իր հոգևոր զավակների համար Աստծո ծրագրի առանցքում է Նրա իսկ հայտարարությունը. «Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39)»:
Երեց Մ. Ռասսել Բալլարդ, Տասներկու Առաքյալների Քվորումից, «Սա է իմ գործը և իմ փառքը», Լիահոնա, մայիս 2013, 19: