Ինստիտուտ
Հիմնական դասընթացի հարցեր


Հիմնական դասընթացի հարցեր

ուսանողները պարապում են

Ուսուցչի հրահանգներ

«Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասընթացը նախատեսված է ինստիտուտի ուսանողների համար, ովքեր անցնում են Հիմնական դասընթացը: Ուսումնառության այս փորձառությունը բաղկացած է մի շարք հարցերից, որոնք հանձնարարված ընթերցանության և դասարանում մասնակցության կարևոր լրացումն են հանդիսանում: Ուսանողների պատասխանները երկար չպիտի լինեն, բայց պիտի ներկայացնեն ուսանողների լավագույն ջանքերը: Ձեր օգնությամբ ուսանողներին խնդրում ենք այս դասընթացի ընթացքում գրել, ստուգել, ուղղել և ներկայացնել այս հարցերի պատասխանները: Թեպետ ուսանողներին խրախուսում ենք գրել իրենց պատասխանները դասից դուրս, բայց կարող եք ձեր հայեցողությամբ դասից որոշ ժամանակ տրամադրել այդ աշխատանքին:

Չնայած ղեկավարելու և կատարմանը հետևելու շատ մանրամասներ պետք է հարմարեցվեն անհատական ծրագրերին, հետևյալ քայլերը ևս կօգնեն ձեզ և ձեր ուսանողներին հաջող փորձառություն ունենալ:

  1. Պատրաստվեք. Դասընթացը սկսելուց առաջ ուսանողների համար նշանակեք ստուգման ամսաթիվը և վերջնաժամկետը, ըստ որոնց նրանք պիտի ներկայացնեն յուրաքանչյուր հարցի պատասխանը: Որոշ ուսուցիչներ գուցե ցանկություն ունենան ստուգել կամ ստանալ բոլոր պատասխանները մեկ օրում՝ կիսամյակի վերջում, մյուսները գուցե որոշեն պարբերաբար ստուգել և ստանալ պատասխանները դասընթացի ընթացքում: Նյութի վերաբերյալ հարցերն ուսանողներին հանձնարարելուց առաջ հավաստիացեք, որ անցել եք դասընթացի տվյալ հատվածի նյութը:

  2. Սահմանեք հստակ ակնկալիքներ. Դասընթացի սկզբում ուսանողներին տվեք «Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասագրքի մեկական օրինակ: Մի քանի րոպե հատկացրեք, որպեսզի հստակ բացատրեք այդ փորձառության նպատակը և ակնկալիքները, նաև նշանակեք դասընթացի նյութի վերստուգման և պատասխանների հանձնման օրերը:

  3. Լինել հետևողական. Դասընթացի ժամանակ մշտապես քաջալերեք և օգնեք բոլոր ուսանողներին, երբ նրանք աշխատում են նշված ժամկետում ավարտել «Խորացնել ուսումնառության փորձառություն»-ը:

  4. Վերստուգում. Ուսանողներին հիշեցրեք և հանձնարարեք դասարան բերել իրենց պատասխանները վերստուգման համար նախատեսված օրերին: Վերստուգման նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց պատասխանները և կիսվել իրենց սովորածով: Ուսանողները կարող են օգտվել առիթից և ստուգել միմյանց աշխատանքները զույգերով կամ փոքր խմբերով: Ստուգումը ավելի իմաստալից կդարձնեք, եթե խնդրեք ուսանողներին բացատրել, կիսվել և վկայել իրենց սովորածի մասին (տես Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion [2012], 10): Վերստուգման ժամանակ դուք պետք է 10-15 րոպե տրամադրեք յուրաքանչյուր հարցին: Ուսանողներին խրախուսվում է նախքան վերջնական պատասխանների հանձնումը, անհրաժեշտության դեպքում, ուղղել իրենց պատասխանները:

  5. Հանձնում. Դասընթացի վերջում ուսանողները ձեզ են հանձնում են իրենց պատասխանները: Ուսանողները կավարտեն «Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասընթացը, երբ բավականաչափ ջանքեր կներդնեն, գրելով, ստուգելով և հանձնելով դասընթացի բոլոր հարցերի իրենց պատասխանները, որոնք էլ կգնահատվեն ուսուցչի կողմից: WISE դասամատյանում գրանցեք նրանց, ովքեր հանձնել են իրենց պատասխանները:

Նշում. Հավաստիացեք, որ հատուկ կարիքներով, հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցող ուսանողներն ապահովված են հարմարություններով, որոնք անհրաժեշտ են այս գնահատմանը իրենց հասակակիցների հետ հավասար հիմունքներով մասնակցելու համար: Գուցե կարիք լինի նյութը խոշոր տառերով տպել կամ լսողական տարբերակով ապահովել, հնարավորություն տալ ուսանողներին գրել պատասխանները ուրիշների օգնությամբ, թույլ տալ նրանց գրելու փոխարեն բանավոր պատասխանել կամ թելադրել իրենց պատասխանները գրագրին կամ ձայնագրիչին: Այցելեք lds.org/topics/disability կայք և գտեք ընդհանուր տեղեկություններ հաշմանդամություն ունեցող անհատներին օգնելու համար:

Ուսանողի հրահանգներ

«Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասընթացը բաղկացած է մի շարք հարցերից, որոնք դասարանում ձեր մասնակցության և հանձնարարված ընթերցանության ուսումնասիրության կարևոր լրացումն են հանդիսանում: Դասընթացի ողջ ընթացքում, աշխատելով այդ հարցերի պատասխանների վրա, դուք կկարողանաք խորացնել ձեր հասկացողությունը և ավետարանի կիրառումը՝ խորհելով ձեր սովորածի շուրջ և կիսվելով դրանով: Յուրաքանչյուր հարցի համար կատարեք հետևյալ քայլերը.

  1. Գրեք ձեր իսկ խոսքերով ձևակերպված պատասխան յուրաքանչյուր հարցին: Հիմնավորեք ձեր պատասխանները սուրբ գրություններով և մարգարեների խոսքերով: Հավաստիացեք, որ ձեր պատասխանները տեղին են կիսվելու համար:

  2. Վերստուգեք ձեր պատասխանները, բերելով դրանք դասարան ձեր ուսուցչի կողմից նշված օրը:

  3. Ուղղեք ձեր պատասխանները, անհրաժեշտության դեպքում հիմնվելով վերստուգման վրա:

  4. Հանձնեք բոլոր հարցերի ձեր վերջնական պատասխանները ուսուցչի կողմից նշված օրը:

Պատասխանները պետք է լրացվեն դասից դուրս, եթե այլ կերպ հանձնարարված չէ: Հատուկ կարիքի, հաշմանդամության կամ առողջական խնդիրների դեպքում խոսեք ձեր ուսուցչի հետ, որպեսզի նա հարմարություններ ստեղծի և օգնի ձեզ իրականացնել այս փորձառությունը: Ձեր ուսուցիչը ցանկանում է, որ դուք հաջողությամբ հանձնեք այս փորձառությունը և պատրաստ է ամեն կերպ օգնել ձեզ: