Վերականգնման հիմունքները (Կրոն 225)
Հարցեր
-
Ինչպե՞ս կարող եմ տարբերել ճշմարտությունը կեղծիքից:
Ձեր պատասխանը պետք է ընդգրկի հետևյալը.
-
Սուրբ գրությունների, ժամանակակից մարգարեների խոսքերի և Սուրբ Հոգու դերը ճշմարտությունը հաստատելու գործում:
-
Ուսումնասիրությունը, հավատը և աղոթքը ինչպե՞ս կարող են օգնել ձեզ սովորել ճշմարտությունը:
-
Ինչպե՞ս գտնել, գնահատել և օգտագործել Եկեղեցու պատմության և հայտնված վարդապետության վերաբերյալ հավաստի աղբյուրները:
-
Ինչպե՞ս կարող եք ձեր սովորած սկզբունքները կիրառել, որպեսզի ճշմարտությունը զանազանեք կեղծիքից, երբ դուք կամ ձեր ծանոթներից մեկն առնչվում է ընթացիկ որոշման, մարտահրավերի կամ խնդրի հետ:
-
-
Ինչո՞ւ է ինձ համար կարևոր հասկանալ, որ «Ջոզեֆ Սմիթը … ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, որը երբևէ ապրել է նրա վրա» ՎևՈւ 135․3):
Ձեր պատասխանը պետք է ընդգրկի հետևյալը.
-
Առաջին Տեսիլքի դերը ավետարանի Վերականգնման և ժամանակների լրության տնտեսության բացման մեջ:
-
Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված ճշմարտությունը ինչպես է օրհնել ձեր կյանքը:
-
Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված Քահանայության բանալիները կամ փրկող արարողություններն ինչպե՞ս են օրհնել ձեր կյանքը:
-
Ջոզեֆ Սմիթի դերը Վերականգնման գործում ինչպե՞ս է ձեզ ավելի մոտեցրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
-
-
Վերականգնման հետևյալ կարևոր իրադարձություններից կամ վարդապետություններից մեկն ինչպե՞ս է օրհնել ձեր կյանքը:
ա) Մորմոնի Գրքի երևան գալը, բ) Վարդապետություն և Ուխտերի հիմնական բաժինները և վարդապետությունը, գ) Եկեղեցու բացահայտված կազմակերպությունը, դ) քահանայության վերականգնումը, ե) տաճարները և տաճարային աշխատանքը: Ձեր պատասխանը պետք է ընդգրկի հետևյալը.
-
Ի՞նչ սովորեցիք այս իրադարձության կամ վարդապետության մասին՝ մասնակցելով այս դասընթացին:
-
Այս իրադարձությունը կամ վարդապետությունը ինչպե՞ս է ցույց տալիս, որ երկնքները բաց են:
-
Այս իրադարձությունը կամ վարդապետությունը ինչպե՞ս է օրհնել ձեր կյանքը կամ ինչո՞ւ է այն անձնապես կարևոր ձեզ համար:
-
Ձեր վկայությունն այն մասին, թե ինչ եք սովորել վերականգնված ավետարանի մասին:
-
Վարդապետության հիմնական դրույթները
Հետևյալ տեղեկությունը կազմվել է, օգտագործելով այս դասընթացի դասերի հիմնական դրույթները: Մեջբերումներին հաջորդող փակագծերում նշված թվերը ներկայացնում են «Վերականգնման հիմունքները՝ ուսուցչի ձեռնարկ»-ի (2015) դասի համարը, որտեղ կարելի է գտնել տվյալ դրույթը: Համեմատեք ձեր պատասխանը ստորև տրված տեղեկության հետ: Եթե այս ստուգման արդյունքում կա վարդապետության հիմնական դրույթ, որը դուք չեք ընդգրկել ձեր պատասխանի մեջ, նախքան հանձնելը կարող եք ուղղել ձեր պատասխանը: Հարկ չկա այդ տեղեկությունը բառացիորեն գրել ձեր պատասխանի մեջ, պարզապես հավաստիացեք, որ դուք հասկացել եք այդ վարդապետությունները և ներկայացրեք դրանք ձեր բառերով: Քանի որ 3-րդ հարցն առավելապես անձնական պատասխան է պահանջում, այդ հարցի համար հիմնական դրույթներ չկան:
-
Ինչպե՞ս կարող եմ տարբերել ճշմարտությունը կեղծիքից:
Սուրբ գրությունների, ժամանակակից մարգարեների խոսքերի և Սուրբ Հոգու դերը ճշմարտությունը հաստատելու գործում.
-
Որպես Աստվածաշնչի ուղեկիցներ՝ «Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը ի հայտ եկան աշխարհի փրկության համար» (22):
-
«Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ իմանալ, թե արդյոք ճիշտ է այն, ինչ մենք կարդում ենք» (10):
-
«Եթե ուշադրություն դարձնենք մարգարեի խոսքերին, մենք պաշտպանված կլինենք չարից» (9):
-
«Երբ Տիրոջ ծառաները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ, նրանց խոսքերը հայտնում են Տիրոջ կամքը» (12):
Ուսումնասիրությունը, հավատքը և աղոթքն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ սովորել ճշմարտությունը:
-
«Երբ հավատք ենք կիրառում ուսումնական գործընթացում, մենք արժանանում ենք Տիրոջ օգնությանը» (10):
-
«Մեր ամենամեծ հարցերի պատասխանները մենք կարող ենք գտնել, երբ հնազանդվում ենք պատվիրաններին, ուսումնասիրում ենք տեղեկությունների պատշաճ աղբյուրներ՝ հատկապես ապրող մարգարեների խոսքերը, առաջնորդություն ենք փնտրում աղոթքի միջոցով և համբերություն ու հավատք ենք դրսևորում» (10):
-
«Երբ հանդիպում ենք հարցերի կամ կասկածների, մենք պետք է ամուր կառչենք արդեն ունեցած ճշմարիտ գիտելիքից և վստահ լինենք, որ մենք կարող ենք պատասխան գտնել հետագա ուսումնասիրությունների միջոցով կամ Աստված կպատասխանի հետագայում» (4):
Ինչպե՞ս գտնել, գնահատել և օգտագործել հավաստի աղբյուրները.
-
«Մենք կարող ենք անկեղծ հետաքրքրվողին հիշեցնել, որ համացանցի տեղեկությունները չունեն «ճշմարտության» զտիչ: Որևէ տեղեկություն, անկախ նրանից, թե որքան համոզիչ է, պարզապես ճշմարիտ չէ» (10, Նիլ Լ. Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 29):
-
«Կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություններից խուսափելու համար նրանք, ովքեր փնտրում են ճշմարտությունը, Եկեղեցու և նրա պատմության մասին, պետք է տեղեկության վստահելի աղբյուրներ փնտրեն» (2):
-
«Երբ սկսում ենք չափել ժամանակակից գործելակերպերը և առաջարկները ըստ Աստծո ծրագրի վերաբերյալ մեր գիտելիքների և Աստծո խոսքում ու Նրա ապրող մարգարեների ուսմունքներում տրված նախադրյալների, … մենք գիտենք, որ դա մեզ համար հավերժ ապահով հող է ստեղծում» (10; Dallin H. Oaks, “As He Thinketh in His Heart” [An Evening with a General Authority, Feb. 8, 2013], lds.org/broadcasts):
-
-
Ինչո՞ւ է ինձ համար կարևոր հասկանալ, որ «Ջոզեֆ Սմիթը … ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, որը երբևէ ապրել է նրա վրա» ՎևՈւ 135․3):
Առաջին Տեսիլքի դերը ավետարանի Վերականգնման և ժամանակների լրության տնտեսության բացման գործում:
-
«Հավերժական ճշմարտությունները վերականգնվեցին երկրի վրա, երբ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին»(2):
-
«Երբ վկայություն ենք ստանում, որ Ջոզեֆ Սմիթը տեսել է Հայր Աստծուն և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք նաև իմանալ ավետարանի Վերականգնման ճշմարտացիության մասին» (2):
-
«Ջոզեֆ Սմիթը կանչվել է Աստծո կողմից՝ վերականգնելու ավետարանը մեր տնտեսության համար» (1):
Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված ճշմարտությունը ինչպե՞ս է օրհնել ձեր կյանքը:
-
«Հիսուս Քրիստոսը կենդանի, փառավորված էակ է: Հիսուս Քրիստոսը Հոր Միածինն է: Հիսուս Քրիստոսը այս և այլ աշխարհների Արարիչն է» (13):
-
«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի երեսին» (6):
-
«Որպես Երկնային Հոր զավակներ մենք Նրա նման դառնալու ներուժ ունենք» (17):
-
«Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը տվել է լրացուցիչ սուրբ գրություն, որը հաստատում, պարզաբանում և մեծացնում է ճշմարտության մասին մեր գիտելիքը» (12):
Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված քահանայության բանալիները կամ փրկող արարողությունները և ինչպես են դրանք օրհնել ձեր կյանքը.
-
Ջոզեֆ Սմիթը ստացավ «միսիոներական աշխատանքի, հավերժական ընտանիքների և տաճարային աշխատանքի բանալիները» (14):
-
«Մկրտվելուց առաջ մարդիկ պետք է լինեն խոնարհ, ապաշխարող, պատրաստակամ՝ իրենց վրա վերցնելու Հիսուս Քրիստոսի անունը և վճռական ծառայելու Նրան մինչև վերջ» (6):
-
«Սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանի վեհացում ստանալու համար մենք պետք է մտնենք ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ» (19):
-