Ստեղծել հարմարություններ հաշմանդամ ուսանողների համար
«Խորացնել ուսումնառության փորձառությունը» (ԽՈւՓ) դասընթացի հարմարությունների ստեղծման նպատակն է հնարավորություն տալ հատուկ կարիքներ, հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցող ուսանողներին մասնակցել ԽՈւՓ դասընթացին այլ ուսանողների հետ հավասար հիմունքներով: Ուսուցիչները պետք է ստեղծեն հարմարություններ, որոնք կհամապատասխանեն հատուկ կարիքներ, հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցող իրենց ուսանողներին: Հաշվի առեք հետևյալ ուղեցույցները,երբ ստեղծում եք հարմարություններ ձեր ուսանողների համար.
-
Հայտնաբերեք ուսանողներին, ովքեր հավանաբար կունենան հատուկ կարիքներ կամ հաշմանդամություն: Առանձնազրույց ունեցեք յուրաքանչյուր ուսանողի հետ, որպեսզի բացահայտեք նրանց հատուկ կարիքները։ Լսեք ուշադիր և տրամադրվեք լավատեսորեն։
-
Աշխատեք ծնողների և Եկեղեցու ղեկավարների հետ, որպեսզի կազմեք ծրագիր, որը կհամապատասխանի ուսանողների հատուկ կարիքներին: Մինչ տարբերակներից մեկը կարող է լինել ԽՈւՓ դասընթացը ուսանողի հետ տուն ուղարկելը, զգույշ եղեք ծնողներին ծանրաբեռնելուց: Լավագույն ձևով ուսանողների և ծնողների համար ընտրեք ամենաարդյունավետ եղանակը։
-
Ապահովեք հարմարությունները: Անհատական հարմարությունների առկայությունը պետք է գաղտնի մնա: Անհնար է թվարկել բոլոր հնարավոր հարմարությունները, սակայն հնարավոր հարմարությունների մի քանի օրինակներ բերված են ստորև․
-
Ցուցադրում. Ուսանողին ապահովեք ԽՈւՓ-ի լսողական տարբերակով, բանավոր ներկայացրեք ԽՈւՓ-ի հրահանգները կամ ապահովեք մեծ տառերով տպված ԽՈւՓ-ի տարբերակը։
-
Պատասխան. Թույլ տվեք, որ ուսանողը ԽՈւՓ-ի հարցերին բանավոր պատասխանի, կամ թույլ տվեք, որ պատասխանները թելադրվեն գրագրին կամ ձայնագրիչին:
-
-
Խուսափեք այնպիսի հարմարությունների ստեղծումից, որոնք կփոխեն կամ կնվազեցնեն ուսանողի ուսումնառության ակնկալիքները։
-
Ցուցաբերեք Քրիստոսանման սեր յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ և հետևեք Սուրբ Հոգու հուշումներին` ուսանողների կարիքները բավարարելու համար հարմարություններ ստեղծելիս։
-
Այցելեք lds.org/topics/disability կայք և գտեք ընդհանուր տեղեկություններ հաշմանդամություն ունեցող անհատներին օգնելու համար: