Հիսուս Քրիստոսը և հավերժական ավետարանը (Կրոն 250)
Հարցեր
-
Ի՞նչ կարող եմ սովորել Փրկիչից Երկնային Հոր կամքին հնազանդվելու վերաբերյալ:
Ձեր պատասխանը պետք է ընդգրկի հետևյալը.
-
Ուսմունքներ կամ օրինակներ Փրկիչի հավերժական ծառայությունից, որոնք ներկայացնում են Նրա հնազանդությունն առ Երկնային Հայրը:
-
Հիսուսի հնազանդությունը Երկնային Հոր հանդեպ ինչպե՞ս է առնչվում մեր աշակերտությանը:
-
Ինչո՞ւ է Փրկիչի հնազանդության օրինակը կարևոր ձեզ համար, և ինչպե՞ս կարող է Նա օգնել ձեզ անհրաժեշտ քայլեր կատարել՝ ձեր աշակերտությունն ամրացնելու համար:
-
Ինչպե՞ս է Փրկիչի հնազանդության օրինակն օգնում ձեզ հնազանդվել Երկնային Հոր կամքին:
-
-
Ես ինչո՞ւ ունեմ Փրկիչի կարիքը:
Ձեր պատասխանը պետք է ընդգրկի հետևյալը.
-
Հիմնական խոչընդոտները, որ պետք է հաղթահարենք մեր ընկած վիճակի պատճառով:
-
Իր հավերժական ծառայության մեջ Փրկիչի տարբեր դերերն ինչպե՞ս են օգնում Երկնային Հոր զավակներին հաղթահարել այդ խոչընդոտները:
-
Ի՞նչ կարող եմ անել Փրկիչի օգնությունը խնդրելու և ընդունելու համար:
-
Առնվազն մեկ օրինակ, թե ինչպես եք ձեր կյանքում զգացել Փրկիչի աստվածային օգնությունը՝ դժվարություններն ու խոչընդոտները հաղթահարելիս:
-
-
Այս դասընթացի ընթացքում ի՞նչ եմ սովորել Հիսուս Քրիստոսի և հավերժական ավետարանի մասին, որն օրհնել է իմ կյանքը:
Դուք կարող եք հիմնվել ձեր նախկին պատասխանների վրա, կամ կապել գաղափարներ ձեր նախորդ պատասխանների հետ, կամ գրել նոր թեմայի շուրջ:
-
Մեկ կամ երկու նախադասությամբ ձևակերպեք ձեր սովորած վարդապետությունը:
-
Բացատրեք այդ վարդապետությունը՝ օգտագործելով օրինակներ սուրբ գրություններից կամ մարգարեների խոսքերից:
-
Կիսվեք, թե ինչպես են Փրկիչի ուսմունքները, օրինակը կամ Քավությունը օրհնել ձեր կյանքը:
-
Գրեք ձեր վկայությունը, թե ինչ եք սովորել Հիսուս Քրիստոսի և հավերժական ավետարանի մասին:
-
Վարդապետության հիմնական դրույթները
Հետևյալ տեղեկությունը կազմվել է, օգտագործելով այս դասընթացի դասերի հիմնական դրույթները: Մեջբերումներին հաջորդող փակագծերում նշված թվերը ներկայացնում են «Հիսուս Քրիստոսը և հավերժական ավետարանը» ուսուցչի ձեռնարկի (2015) դասերի համարները, որտեղ տվյալ դրույթը կարելի է գտնել: Համեմատեք ձեր պատասխանները ստորև տրված տեղեկության հետ: Եթե այս ստուգման արդյունքում կա վարդապետության հիմնական դրույթ, որը դուք չեք ընդգրկել ձեր պատասխանի մեջ, նախքան հանձնելը կարող եք ուղղել ձեր պատասխանը: Հարկ չկա այդ տեղեկությունը բառացիորեն գրել ձեր պատասխանի մեջ, պարզապես հավաստիացեք, որ դուք հասկացել եք այդ վարդապետությունները և ներկայացրեք դրանք ձեր բառերով: Քանի որ 3-րդ հարցն առավելապես անձնական պատասխան է պահանջում, այդ հարցի համար հիմնական դրույթներ չկան:
-
Ի՞նչ կարող եմ սովորել Փրկիչից՝ Հոր կամքին հնազանդվելու վերաբերյալ:
Փրկիչի ծառայությունից ուսմունքներ կամ օրինակներ, որոնք ներկայացնում են Նրա հնազանդությունն առ Երկնային Հայրը:
-
«Եհովան ընտրվել էր ի սկզբանե: Եհովան ընտրվեց, որովհետև Նա ձգտում էր կատարել Հոր կամքը և ցանկանում էր ողջ փառքը տալ Հորը» (2):
-
«Չնայած [Հիսուս Քրիստոսը] անմեղ էր, Նա մկրտվեց կատարելու ամենայն արդարություն» (8, «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի» Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2):
-
«Փրկության ծրագիրը պահանջում էր, որ Քավությունն իրագործելու համար Հիսուսը լիներ կատարյալ հնազանդ» (9):
-
«Իմ անձիցը ոչինչ չեմ անում. այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, … որովհետև ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում» (Հովհաննես 8.28–29):
Հիսուսի հնազանդությունը Հոր հանդեպ ինչպե՞ս է առնչվում մեր աշակերտությանը:
-
«Փրկիչի նման մենք արդարություն ենք կատարում՝ հնազանդվելով հավերժական ավետարանի արարողություններին և ուխտերին» (8):
-
«Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու համար հնազանդություն և զոհաբերություն է պահանջվում :… Աշակերտը պետք է միշտ պատրաստակամ թողնի ամեն ինչ և հետևի Հիսուս Քրիստոսին» (10):
-
«Մենք կարող ենք գայթակղությանը դիմակայելու և հնազանդ լինելու ուժ ստանալ, եթե հետևենք Հիսուս Քրիստոսի օրինակին, այսինքն՝ փնտրենք ոչ թե մեր, այլ Հոր կամքը» (9):
-
-
Ես ինչո՞ւ ունեմ Փրկիչի կարիքը:
Հիմնական խոչընդոտները, որ պետք է հաղթահարենք մեր ընկած վիճակի պատճառով.
-
«Մենք բոլորս հոգևոր մահ ենք ճաշակել առանձնացած լինելով Աստծո ներկայությունից, և մենք բոլորս ենթակա ենք ժամանակավոր մահվան, որը ֆիզիկական մարմնի մահն է (տես Ալմա 42.6–9, ՎևՈւ 29.41–42)» (Հավատքին հավատարիմ. ավետարանական տեղեկատու [2004], 15):
-
«Մեր ընկած վիճակում մենք ենթակա ենք ընդդիմության և գայթակղության: Գայթակղությանն անձնատուր լինելով, մենք հեռանում ենք Աստծուց (տես Հռովմայեցիս 3.23)» (Հավատքին հավատարիմ. ավետարանական տեղեկատու, 15):
Ինչպե՞ս են Իր հավերժական ծառայության մեջ Փրկիչի տարբեր դերերն օգնում Երկնային Հոր զավակներին հաղթահարել այդ խոչընդոտները.
-
«Եհովան արարեց Երկիրը, որպեսզի ապահովեր մի վայր, որտեղ Աստծո զավակները կարող էին ապրել և զարգանալ, առաջադիմելով դեպի հավերժական կյանք» (4):
-
«Որպես Հոր Միածին Որդին մարմնում, Հիսուս Քրիստոսը կարողացավ կատարել Քավող զոհաբերությունը, որը Նրանից պահանջում էր դիմանալ ավելիին, քան մահկանացու մարդը կարող էր, այդպիսով կատարելով Իր դերը Հոր ծրագրում» (7):
-
«Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք Սուրբ Հոգու միջոցով սփոփանք և ուժ ստանալ՝ դիմանալով «ցավերին և չարչարանքներին, և փորձություններին ամեն տեսակի» (Ալմա 7.11)» (16):
-
«Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության շնորհիվ մահկանացու կյանքում բոլոր ծնվածները հարություն կառնեն և ետ կբերվեն Աստծո ներկայություն դատվելու» (19):
-
«Հոգիների աշխարհում Հիսուսը կազմակերպեց մահացածների փրկության աշխատանքը» (18):
-
«Հիսուս Քրիստոսը մեր Բարեխոսն է Հոր առաջ» (24):
-
«Փրկիչը կդատի մեզ ըստ մեր խոսքերի, մտքերի, գործերի և մեր սրտերի ցանկությունների» (26):
Ի՞նչ պետք է անենք, որ խնդրենք և ընդունենք Փրկիչի օգնությունը:
-
«Մենք կարող ենք հաղթել սատանային, ապավինելով Հիսուս Քրիստոսին, ով իրագործեց Քավությունը, բերելով մեր վկայությունը և հավատարիմ մնալով դրան» (3):
-
«Այս երկրագնդի վրա ապրելու ընթացքում մշտապես մեր կյանքի կենտրոնում պահելով Փրկիչին՝ մենք առավել մեծ օրհնություններ ձեռք կբերենք հավերժությունում» (2):
-
«Եթե հաղորդությունն ընդունում ենք աղոթքով և ապաշխարող հոգով, մենք կարող ենք մեղքերի թողություն ստանալ, ինչպես ստացանք մկրտվելիս» (15):
-
«Երբ ընդունում ենք Հիսուս Քրիստոսին և Աստծո պատվիրաններին հնազանդվելու ուխտեր կապում ու պահում, մենք դառնում ենք ծնված որդիներն ու դուստրերը Քրիստոսի» (24):
-