Անձնական ուսումնառության ծրագիր
Առաջարկեք և իրականացրեք անձնական ուսումնառության ծրագիր, որը հավանության է արժանացել ձեր ուսուցչի կողմից, որում դուք կխորացնեք դասընթացի բովանդակության ձեր ըմբռնումը, կկիրառեք վարդապետություններն ու սկզբունքները և կձգտեք մեծացնել ձեր հավատն առ Հիսուս Քրիստոսը: Անձնական ուսումնառության ծրագիրը կարող է ընդգրկել.
-
Ավետարանական որևէ թեմայի ուսումնասիրություն այն դասընթացից, որը ձեզ հետաքրքրում է:
-
Հայտնաբերել որևէ իրավիճակ աշխարհիկ կյանքից և կիրառել դասընթացի բովանդակությունը դրա ուսումնասիրության մեջ:
-
Ստեղծել որևէ միջոց (օրինակ՝ սոցիալական կայք, գծանկար, երաժշտություն և այլն), որը հիմնված է դասընթացի բովանդակության վրա, և որը արժեքավոր կլինի ուրիշների համար:
Սրանք միայն մի քանի օրինակներ են այն մասին, թե դուք ինչ կարող եք անել: Այս դասընթացի պահանջները կատարելու համար, ծրագիրը պետք է.
-
Հավանության արժանանա ձեր ուսուցչի կողմից:
-
Կապված լինի դասընթացի բովանդակության հետ և ներառի անձնական կիրառություն:
-
Ներառեք հաշվետվություն այն մասին, թե դուք ինչ եք արել, և որքանով եք դուք և ուրիշները արժեվորում այն:
Աղոթքով քննարկեք որևէ ծրագիր, որը նշանակալից կլինի ձեզ համար։ Դուք հավանաբար կցանականաք քննարկել ծրագրի գաղափարները ձեր համադասարանցիների, ուսուցչի, ընտանիքի անդամների կամ քահանայության ղեկավարների հետ: Եթե հարցեր ունեք կապված ծրագրի գաղափարի համապատասխանության հետ, խոսեք ձեր ուսուցչի հետ։