Ինստիտուտ
Հիմնական ընտրովի դասընթացի հարցեր


Հիմնական ընտրովի դասընթացի հարցեր

Նկար
Հիսուս Քրիստոսը երեխաների հետ

Ուսուցչի հրահանգներ

«Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասընթացը կարող է օգտագործվել ինստիտուտի ցանկացած դասընթացի հետ, որը Հիմնական դասընթաց չէ: Այն բաղկացած է մի շարք հարցերից, որոնք հանդիսանում են հանձնարարված ընթերցանության և դասարանում մասնակցության կարևոր լրացումը: Հրավիրելով և օգնելով ուսանողներին ուսումնասիրել, կիրառել, գրանցել սկզբունքներն ու վարդապետությունը և կիսվել դրանցով, կարող եք օգնել նրանց ամրացնել իրենց վկայություններն ու խորացնել իրենց դարձը:

Ըստ ձեր հրահանգի, ուսանողները պատասխանում են ուսանողի հրահանգների թերթիկում տրված յոթ հարցերից երեքին: Ուսանողների պատասխանները հիմնականում պիտի բխեն այն նյութից, որը նրանք ուսումնասիրել և կիրառել են դասընթացի ժամանակ: Չնայած «Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասընթացի որոշ մանրամասների մատուցումը պետք է հարմարեցվի դասարանին և ուսանողներին անհատապես, հետևյալ քայլերը կօգնեն ձեզ և ձեր ուսանողներին հաջողությամբ անցնել այս փորձառությունը․

  1. Պատրաստվել. Նախքան դասընթացը վերանայեք հարցերը և ծրագիր կազմեք «Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասընթացի մատուցման համար: Ձեր պատրաստությունը կարող է ներառել եղանակներ, որոնցով կարող եք հարցերը ներկայացնել դասարանին և բացատրել «Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասընթացին վերաբերող ակնկալիքները, ինչպես օրինակ` ուսանողների պատասխանների վերանայումն ու ներկայացման ժամկետները, պատասխանների երկարությունն ու դրանց ձևաչափը: Խորհուրդ է տրվում դասընթացի ընթացքում վերանայել երեք ուսանողների պատասխաններից յուրաքանչյուրը երեք տարբեր օրեր՝ ձեր ընտրությամբ:

  2. Սահմանել հստակ ակնկալիքներ. Դասընթացի սկզբում ուսանողներին տվեք ուսանողի հրահանգների թերթիկում գտնվող հարցերից մեկական օրինակ: Սա բավարար ժամանակ կապահովի, որպեսզի ուսանողները կիսամյակի ընթացքում ուսումնասիրեն, կիրառեն և գրանցեն հարցերին տրվող իրենց պատասխանները: Օգնեք նրանց հասկանալ «Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասընթացի նպատակը: Հստակ արտահայտեք ձեր ակնկալիքները նրանց պատասխանների վերաբերյալ, ներառելով դրանց վերանայման ու ներկայացման ժամկետները:

  3. Լինել հետևողական. Դասընթացի ժամանակ մշտապես քաջալերեք և օգնեք բոլոր ուսանողներին, երբ նրանք աշխատում են ավարտել «Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասընթացի հարցերը: Եղանակներ փնտրեք հարցերը ուսումնական ծրագրի հետ կապելու համար կամ միացրեք դրանք դասարանական վարժություններին: Խնդրեք ուսանողներին, որ նրանք դասարանում կամ դասից դուրս աշխատեն իրենց պատասխանների վրա:

  4. Վերստուգում և ուղղում. Ուսանողներին հիշեցրեք և հանձնարարեք դասարան բերել հանձնարարված հարցերին իրենց պատասխանները ստուգման համար նախատեսված օրերին: Խնդրեք ուսանողներին իրենց պատասխաններում բացատրել, կիսվել և վկայել այս դասընթացի ընթացքում իրենց սովորածի և կիրառածի մասին: Ուսանողները կարող են օգտվել առիթից և ստուգել միմյանց աշխատանքները զույգերով կամ փոքր խմբերով: Ուսանողներին խրախուսեք, անհրաժեշտության դեպքում, ուղղել իրենց պատասխանները` նախքան կհանձնեն դրանք:

  5. Հանձնում. Ուսանողներն ավարտում են «Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասընթացը, ներկայացնելով բոլոր հարցերի պատասխանները` ըստ ձեր ակնկալիքների: Ձեր կարծիքը ուսանողների պատասխանների վերաբերյալ ցանկալի է, բայց ոչ պարտադիր: WISE դասամատյանում գրանցեք այն ուսանողների մասին տեղեկությունը, ովքեր ներկայացրել են իրենց պատասխանները։

Նշում. Հավաստիացեք, որ հատուկ կարիքներով, հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցող ուսանողներն ապահովված են հարմարություններով, որոնք անհրաժեշտ են այս գնահատմանը իրենց հասակակիցների հետ հավասար հիմունքներով մասնակցելու համար: Գուցե կարիք լինի նյութը խոշոր տառերով տպել կամ լսողական տարբերակով ապահովել, հնարավորություն տալ ուսանողներին գրել պատասխանները ուրիշների օգնությամբ, թույլ տալ նրանց գրելու փոխարեն բանավոր պատասխանել կամ թելադրել իրենց պատասխանները գրագրին կամ ձայնագրիչին: Այցելեք lds.org/topics/disability կայք և գտեք ընդհանուր տեղեկություններ հաշմանդամություն ունեցող անհատներին օգնելու համար:

Ուսանողի հրահանգներ

«Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասընթացը բաղկացած է մի շարք հարցերից, որոնք դասարանում ձեր մասնակցության և հանձնարարված ընթերցանության ուսումնասիրության կարևոր լրացումն են հանդիսանում: Դասընթացի ողջ ընթացքում, աշխատելով այդ հարցերի պատասխանների վրա, երբ ուսումնասիրում, կիրառում, գրանցում և կիսվում եք սկզբունքներով և վարդապետությամբ, դուք կամրացնեք ձեր վկայությունը և կխորացնեք ձեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Ելնելով այն վարդապետությունից, սկզբունքներից և տեղեկությունից, որ դուք ուսումնասիրել ու կիրառել եք այս դասընթացի ժամանակ, պատասխանեք հետևյալ յոթ հարցերից ԵՐԵՔԻՆ: (Ձեր ուսուցիչը կարող է հանձնարարել հատուկ հարցեր:) Ձեր պատասխանը գրելիս հաշվի առեք առաջարկները, որոնք տրված են ստորև` «Պատասխաններ» բաժնում: Պատրաստ եղեք կիսվել այն ամենով, ինչ ուսումնասիրել և կիրառել եք, դասարան բերելով ձեր պատասխանները ուսուցչի նշած ստուգման ժամկետներում:

Հարցեր

  1. Ինչպե՞ս սկսեցիք ավելի լավ ճանաչել ձեր Երկնային Հորը:

  2. Ի՞նչն օգնեց ձեզ ավելի լիարժեք հասկանալ և ապավինել Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը:

  3. Ինչպե՞ս է աճել ձեր վկայությունը ավետարանի Վերականգնման վերաբերյալ:

  4. Ի՞նչն է օգնել ձեզ ավելի արժանավոր դառնալ տաճարային օրհնություններին:

  5. Այս դասընթացի ո՞ր ճշմարտություններն են օրհնել ձեր կյանքը։

  6. Ինչպե՞ս եք ուժեղացրել ձեր վկայությունը __________ : (Ուսուցիչը կտրամադրի ձեզ սկզբունքը կամ վարդապետությունը այս հարցի համար։)

  7. Ինչպե՞ս է ձեր կյանքը լավացել, քանի որ դուք խորացրել եք ձեր ըմբռնումը__________ : (Ընտրեք հետևյալ վարդապետական թեմաներից ՄԵԿԸ:)

    • Աստվածագլուխ

    • Փրկության Ծրագիրը

    • Հիսուս Քրիստոսի Քավությունը

    • Վերականգնում

    • Մարգարեներ և հայտնություն

    • Քահանայություն և քահանայության բանալիներ

    • Արարողություններ և ուխտեր

    • Ամուսնություն և ընտանիք

    • Պատվիրաններ

Պատասխան

Ընդգրկեք հետևյալը յուրաքանչյուր պատասխանի մեջ.

  • Բացահայտեք մի սկզբունք, որն ավելի իմաստալից է դարձել ձեզ համար, երբ մասնակցել եք այս դասընթացին:

  • Բացատրեք վարդապետությունը, օգտագործելով ձեր բառերը, հատվածներ սուրբ գրություններից կամ ապրող մարգարեների խոսքերը:

  • Կիսվեք որևէ փորձառությամբ, երբ դուք վերջերս զգացել եք վարդապետության զորությունը ձեր կյանքում:

  • Կիսվեք մտքերով այն մասին, թե ձեր փորձառությունն ինչպես է խորացրել ձեր դարձը դեպի Քրիստոսի ավետարանը:

Նշում. Եթե դուք հատուկ կարիքներ, հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեք, խոսեք ձեր ուսուցչի հետ, որպեսզի նա հարմարություններ ստեղծի և օգնի ձեզ ավարտել այս փորձառությունը:

Տպել