Հավերժակամ ընտանիքը (Կրոն 200)
Հարցեր
-
Ինչո՞ւ է ընտանիքն այդքան կարևոր Երկնային Հոր երջանկության ծրագրում։
Ձեր պատասխանը պետք է ընդգրկի հետևյալը.
-
Փրկության ծրագրի հիմնական նպատակների նկարագրությունը:
-
Բացատրություն, թե ինչպես են արդարակյաց ընտանիքներն օգնում իրականացնել այդ նպատակները ողջ հավերժության ընթացքում։
-
Բացատրություն, թե ինչու է ընտանիքի վերաբերյալ վարդապետությունը կարևոր ձեզ համար և ձեր հավերժական առաջընթացի համար:
-
Բացատրություն, թե ինչպես է փրկության ծրագրում ընտանիքների կենտրոնական դերի ըմբռնումը ներգործել այս կյանքում կատարած ձեր ընտրությունների վրա:
-
-
Որո՞նք են ամուսնության համար Տիրոջ սահմանած չափանիշները:
Ձեր պատասխանը պետք է ընդգրկի բացատրություն.
-
Ամուսինների և ծնողների աստվածային դերի ու պարտականությունների վերաբերյալ։
-
Ամուսնության և ընտանիքի մեջ Փրկիչի դերի վերաբերյալ։
-
Օրենքների, որոնցով ղեկավարվում է մաքրաբարոյությունը և հավատարմությունը ամուսնության մեջ և այդ օրենքների հավերժական բնույթի վերաբերյալ։
-
Ուղիների վերաբերյալ, որոնցով դուք կարող եք կիրառել այս սկզբունքները, որպեսզի նախապատրաստվեք կամ բարելավեք ձեր ամուսնությունը և ընտանիքը։
-
-
«Ընտանիք. հայտարարություն աշխարհին» հռչակագիրը (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129) ինչպիսի՞ դրական ազդեցություն է ունեցել ձեր կյանքի վրա այս դասընթացի ընթացքում:
Դուք կարող եք հիմնվել ձեր նախկին պատասխանների վրա, կամ կապել գաղափարներ ձեր նախորդ պատասխանների հետ, կամ գրել նոր թեմայի շուրջ: Ձեր պատասխանը պետք է ընդգրկի հետևյալը.
-
«Ընտանիք. հայտարարության աշխարհին» հռչակագրի որոշակի սկզբունքի կամ վարդապետության բացատրությունը, որը կզուգորդվի սուրբ գրությունների կամ վերջին օրերի մարգարեների խոսքերի մեջբերմամբ։
-
Օրինակ, թե ինչպես մարգարեների խորհրդին հետևելով, կարող եք ավելի լավ հասկանալ ձեր ընտրած սկզբունքը կամ վարդապետությունը։
-
Օրհնությունների օրինակներ, որոնք դուք կամ ուրիշները ստացել են՝ ականջ դնելով ընտանիքի մասին հայտարարության խորհրդին։
-
Նկարագրություն, թե ինչ եք անելու, որպեսզի լիարժեք ապրեք՝ համաձայն ձեր ընտրած սկզբունքի կամ վարդապետության։
-
Վարդապետության հիմնական դրույթները
Հետևյալ տեղեկությունը կազմվել է, օգտագործելով այս դասընթացի դասերի հիմնական դրույթները: Մեջբերումներին հաջորդող փակագծերում նշված թվերը ներկայացնում են «Հավերժական ընտանիքը» ուսուցչի ձեռնարկի (2015) դասերի համարները, որտեղ տվյալ նյութը կարելի է գտնել: Համեմատեք ձեր պատասխանը ստորև տրված տեղեկության հետ: Եթե այս ստուգման արդյունքում կա վարդապետության հիմնական դրույթ, որը դուք չեք ընդգրկել ձեր պատասխանի մեջ, նախքան հանձնելը կարող եք ուղղել ձեր պատասխանը: Հարկ չկա այդ տեղեկությունը բառացիորեն գրել ձեր պատասխանի մեջ, պարզապես հավաստիացեք, որ դուք հասկացել եք այդ վարդապետությունները և ներկայացրեք դրանք ձեր բառերով: Քանի որ 3-րդ հարցն առավելապես անձնական պատասխան է պահանջում, այդ հարցի համար հիմնական դրույթներ չկան:
-
Ինչո՞ւ է ընտանիքն այդքան կարևոր Երկնային Հոր երջանկության ծրագրում։
Փրկության ծրագրի հիմնական նպատակները․
-
«Երկնային Հոր ծրագիրը ուղի է պատրաստում, որ մենք դառնանք մեր Երկնային Ծնողների նման» (3)։
-
«Երկիրը ստեղծվեց, որպեսզի օգնի իրականացնել մարդու անմահությունը և հավերժական կյանքը» (4):
Ինչպե՞ս են արդարակյաց ընտանիքներն օգնում իրականացնել այդ նպատակները հավերժության մեջ․
-
«Ընտանիքը նախաերկրային, մահկանացու և հավերժական կյանքի համար Աստծո ծրագրի առանցքային մասն է կազմում» (6)։
-
«Անկման հետևանքով Ադամն ու Եվան կարողացան զավակներ ունենալ և նրանց սերունդները կարողացան առաջ ընթանալ դեպի հավերժական կյանք» (4):
-
«Ֆիզիկական մարմնի շնորհիվ մենք ենթարկվում ենք մահկանացու կյանքի պայմաններին, որոնք կարող են նախապատրաստել մեզ հավերժության համար» (5):
-
«Երբ մենք մտնում ենք ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ, մենք կարող ենք վեհացվել սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանում» (15):
-
-
Որո՞նք են ամուսնության համար Տիրոջ սահմանած չափանիշները:
Ամուսինների և ծնողների աստվածային դերերն ու պարտականությունները.
-
«Ամուսինը և կինը սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց և երեխաների համար» («Ընտանիք. հայտարարություն աշխարհին», 129):
-
«Երբ ամուսինը և կինը երեխա են բերում աշխարհ, նրանք կատարում են Երկնային Հոր երջանկության ծրագրի մի մասը» (17):
-
«Ծնողներին պատվիրվում է ուսուցանել իրենց երեխաներին սիրել և ծառայել միմյանց, պահել Աստծո պատվիրանները և լինել օրինապահ քաղաքացիներ» (22):
Փրկիչի դերը ամուսնության և ընտանիքի մեջ.
-
«Հիսուս Քրիստոսի Քավությունը մեզանից յուրաքանչյուրի համար հնարավոր է դարձնում ի վերջո ստանալ մեր Երկնային Հոր բոլոր խոստացած օրհնությունները» (24):
-
«Երբ ընտանիքները կառուցեն իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, սատանան զորություն չի ունենա կործանել նրանց» (19):
Օրենքներ, որոնցով ղեկավարվում է մաքրաբարոյությունը և հավատարմությունը ամուսնության մեջ և այդ օրենքների հավերժական բնույթը.
-
«Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից» («Ընտանիք. հայտարարություն աշխարհին» 129):
-
Մենք հայտարարում ենք նաև Աստծո այն պատվիրանը, որ ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» 129) (16):
-
«Քաղաքացիական օրենքում փոփոխությունները չեն փոխում և չեն կարող փոխել Աստծո սահմանած բարոյական օրենքը: Աստված ակնկալում է, որ մենք կհետևենք Իր պատվիրաններին և կպահենք դրանք`անկախ հասարակության մեջ տիրող տարամետ կարծիքներից կամ միտումներից» (մեջբերված է՝ in Gospel Topics, “Same-Sex Marriage,” lds.org/topics) (7)։
-