Ինստիտուտ
Ինստիտուտի «Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասընթացի նախաբանը


Ինստիտուտի «Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասընթացի նախաբանը

Սեղմեք այստեղ՝ PDF ֆայլը ներբեռնելու համար։

«Խորացնել ուսումնառության փորձառությունը» (ԽՈւՓ) դասընթացի նպատակն է՝ ուսանողներին հնարավորություն ընձեռել Աստծո խոսքի վերաբերյալ իմաստալից փորձառություններ ձեռք բերել: Ուսանողներն ամենայն հավանականությամբ կհասնեն սրան, երբ նրանք համակողմանի հասկանան, կիրառեն Հիսուս Քրիստոսի ուսմունքները և կիսվեն դրանցով: Յուրաքանչյուր դասընթացին միավորներ վաստակելու համար պահանջվում է ավարտել ԽՈւՓ-ի հետևյալ երեք տարբերակներից մեկը.

  1. Խորացնել ուսումնառության հարցերը. ուսանողները խորհում են և պատասխանում ուսումնասիրության հարցերին դասընթացի ընթացքում: Չորս հիմնական դասերից յուրաքանչյուրի համար կան հատուկ հարցեր, ինչպես նաև մի հիմնական ընտրովի տարբերակ՝ մյուս բոլոր դասընթացների համար: Ստորև գտնվում են ուսումնասիրության հարցերի կապուղիները:

    պատկերակ, Հավերժական ընտանիքըՀավերժական ընտանիքը (Կրոն 200)

    պատկերակ,Վերականգնման հիմունքներՎերականգնման հիմունքները (Կրոն 225)

    պատկերակ, Հիսուս Քրիստոսը և հավերժական ավետարանըՀիսուս Քրիստոսը և հավերժական ավետարանը (Կրոն 250)

    պատկերակ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը (Կրոն 275)

    պատկերակ, Հիմնական ընտրովի դասընթացներՀիմնական ընտրովի դասընթացներ

  2. Պատկերակ, դասընթացի ուսումնասիրության օրագիր Դասընթացի ուսումնասիրության օրագիր. ուսանողները կանոնավոր գրի են առնում այն, ինչ սովորում են, ինչպես են նրանք կիրառում այն և ինչպես են նրանց փորձառությունները զորացնում իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս:

  3. պատկերակ, անձնական ուսումնառության նախագիծԱնձնական ուսումնառության նախագիծ. ուսանողները ծրագրում և ավարտում են մի անձնական ուսումնառության նախագիծ, որն արժանացել է իրենց ուսուցչի հավանությանը: Նախագիծը ցույց է տալիս դասընթացում ներկայացված վարդապետությունների և սկզբունքների ուսումնասիրությունն ու կիրառումը և ամփոփում է, թե ինչպես է զորացվել ուսանողների հավատքն առ Հիսուս Քրիստոս:

տեսահոլովակի պատկերակՈրպեսզի ուսուցանեք, թե ինչպես օգտագործել «Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասընթացը, դիտեք «Ինչպես օգտագործել «Խորացնել ուսումնառության փորձառությունը» տեսանյութը (LDS.org):

5:33

Ուսանողները ձեռք կբերեն առավելագույնը այս փորձառությունից, եթե նրանք վաղ սկսեն, կանոնավոր աշխատեն դրա վրա, որոնեն արձագանքներ, կիսվեն իրենց փորձառություններով իրենց ընտանիքի և ընկերների հետ՝ ինչպես անհատապես, այնպես էլ սոցիալական կայքերում: Դասաժամը կարելի է այնպես պլանավորել, որ հնարավորություններ ընձեռվեն ուսանողներին բացատրելու, կիսվելու և վկայելու այն մասին, թե իրենք ինչ են սովորել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Յուրաքանչյուր դասից հետո ուսանողները կարող են ավելացնել կամ վերանայել իրենց անձնական ուսումնառության նախագծերը, որպեսզի ցույց տան ավետարանի սկզբունքների վերաբերյալ իրենց անձնական հասկացողությունն ու կիրառությունը:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել Ինստիտուտի «Խորացնել ուսումնառության փորձառությունը» դասընթացի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերում (ՀՏՀ):

Խնդրում ենք ուղարկել դրանք la-feedback@ChurchofJesusChrist.org: